Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 38
Սաար | |||||
Saarland | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
---|---|---|---|---|---|
Ղեկավար | Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուեր | ||||
Մակերես | 2568,75 կմ² | ||||
Բնակչություն | 989 035 [1] մարդ ((31.12.2014)) | ||||
Խտություն | 385,03 մարդ/կմ² | ||||
Պաշտոնական կայք | www.saarland.de |
Սաար (գերմ.՝ Saarland, ֆր.՝ Sarre), տարածք Գերմանիայում, որը սահմանակցում է Ֆրանսիային և Լյուքսեմբուրգին. իր անունը ստացել է Սաար գետի անունից: Մայրաքաղաք՝ Սաարբրյուքեն:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնանում է բլրավետ տեղանքով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ և 18-րդ դարերում Սաարը երկու անգամ օկուպացվեց Ֆրանսիայի կողմից, իսկ 1815 թվականին Նապոլեոնի վերջնական ջախջախումից հետո բաժանվեց Պրուսիայի և Բավարիայի միջև: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Սաարը անցավ Ազգերի լիգայի վերահսկողության տակ, իսկ դրա ածխահանքերը հայտարարվել էին Ֆրանսիայի սեփականություն: 1920-1935 թվականներին Սաարի տարածքը նորից համարվում էր Գերմանիայի մասը, սակայն օկուպացված էր դաշնակիցների վարչության կողմից: Իսկ հետագայում հանրաքվեի որոշմամբ մտավ հիտլերյան Երրորդ Ռայխ կազմը, որպես «Արևմտյան սահմանային մարկա»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սաարը նորից օկուպացված էր դաշնակիցների կողմից, դառնալով ֆրանսիական պրոտեկտորատ: Նույնիսկ հասցրեց մասնակցել օլիմպիական խաղերին, որպես անկախ պետություն: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում էին, Էլզասից և Լոթարինգիայից անմիջապես հետո, Սաարը մտցնել Ֆրանսիայի կազմ: Այն ժամանակ հենց Ֆրանսիան էր հանդես գալիս, որ Սաարը դառնա սահմանային անկախ պետություն, Լյուքսեմբուրգին նման: Այդ վերջին առաջարկն ընդունվել է հանրաքվեով և մերժվել 65 % սաարցիների կողմից, որոնք ձգտում էին միանալ ԳՖՀ-ին: 1957 թվականի հունվարի 1-ին դաժան հասարակական բանավեճից և նոր հանրաքվեից հետո Սաարը մտավ ԳՖՀ-ի կազմ, դառնալով 10-րդ ֆեդերալ տարածք:
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաարի տարածքը բաժանվում է շրջանների (գերմ.՝ Landkreis) և ազատ քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt), շրջանները՝ քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները՝ քաղաքային օկրուգների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները՝ համայնքային օկրուգների (գերմ.՝ Gemeindebezirk):
Շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերցիգ Վադերն (MZG)
- Նոյնկիրխեն (NK)
- ազատ քաղաք (գերմ.՝ Kreisfreie Stadt) Սաարբրյուկեն (SB)
- Սաարլուիս (SLS)
- Սաարպֆալց (HOM)
- Սանկտ Վենդել (WND)
Քաղաքները, որոնց բնակչությունը 20 հազարից բարձր է
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ
Քաղաք | Բնակչություն (հազ.) |
---|---|
Սաարբրյուկեն | 175,3 |
Նոյնկիրխեն | 47,6 |
Հոմբուրգ | 43,7 |
Վյոլկլինգեն | 39,7 |
Սանկտ-Ինգբերտ | 37,2 |
Սաարլուիս | 37,1 |
Մերցիգ | 30,4 |
Սանկտ Վենդել | 26,3 |
Բլիսկատել | 22,0 |
Դիլինգեն | 20,9 |
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ խոսում են երկու բարբառով՝ Մոզոլ ֆրանկական և ռեյն ֆրանկական։ Գոյություն ունի նաև սահման (Das-Dat-Grenze)[2]։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաարբրյուկեն քաղաքում տեղակայված է Սաարական համալսարանը։ Նրա տարածքում են մի շարք Գերմանիայի գիտական կազմակերպություններ․ DFKI, Մաքս Պլանկի գիտական ընկերությունը, Լեյբնիցի անվան համալսարանը և այլն։