Մասնակից:Angel Gharibyan/Ավազարկղ111
Պլաուտիլա Նելլին Plautilla Nelli | |
---|---|
Ծնվել է | 1524 |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Վախճանվել է | 1588 |
Մահվան վայր | Ֆլորենցիա |
Քույր Պլաուտիլա Նելլին (անգլ.՝ Plautilla Nelli, 1524–1588) ինքնուս միանձնուհի - նկարչուհի էր և Ֆլորենցիայի Վերածննդի դարաշրջանի առաջին կին նկարչուհին[1]: Նա Ֆլորենցիայի Պիացցա Սան Մարկո քաղաքում գտնվող Դոմինիկյան Սիենայի Սբ. Կատարինե եկեղեցում միանձնուհի էր: Նրա վրա խոր ազդեցություն էր գործել Սավոնարոլայի ուսմունքը և Ֆրա Բարտոլոմեոյի գեղանկարչությունը[1]:
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլիսենա Մարգերիտա Նելլին ծնվել է Ֆլորենցիա քաղաքում գտնվող Սան Ֆելիչե շրջանի հարուստ ընտանիքներից մեկում: Նրա հայրը ՝ Պիերո դի Լուկա Նելլին, գործվածքների հաջողակ վաճառական էր, իսկ նրա նախնիները, ինչպես Մեդիչի տոհմը, ծագել էին Մուգելոյի տոսկանական դաշտավայրում [1]: Ֆլորենցիայում, Սան Լորենցո շրջանում, Վիա դել Կանտո դե 'Նելլիում կա մի ժամանակակից փողոց, որն անվանակոչվել է իր ընտանիքի պատվին, իսկ Սան Լորենցոյի եկեղեցու մի հատված նրա ընտանեկան ծննդավայրն է [1]:
Նա միանձնուհի է դարձել տասնչորս տարեկան հասակում ՝ ստանալով Սուոր Պլաուտիլա անունը ՝ Սանտա Կատերինա դի Կաֆաջիոյի միաբանությունում; հետագայում նա երեք անգամ զբաղեցնում էր առաջնության ղեկավարի պաշտոնը: Հաստատությունը ղեկավարում էին Սան Մարկոյի դոմինիկյան ֆրայաները ՝ Սավոնարոլայի գլխավորությամբ: Այդ դարաշրջանում բոլոր կրթված աղջիկների մոտ կեսը տեղափոխվել են կուսանոցներ `օժիտի ծախսերից խուսափելու համար [2]: Սավոնարոլայի քարոզները նպաստում էին կրոնավոր կանանց կողմից նվիրական նկարչությանը` ծուլությունից խուսափելու համար, ուստի կուսանոցը դարձավ միանձնուհի-նկարիչների կենտրոն [1]: Նրա քույրը, նույնպես միանձնուհի ՝ Կոստանզան, (Սուոր Պետրոնիլան) գրել է Սավոնարոլայի կյանքը:
Նելլին շատ հովանավորների (այդ թվում ՝ կանանց) էր հավանում, աշխատում էր հիմնականում մեծ կտորներ և մանրանկարներ ստեղծելու ուղղությամբ: XVI դարի արվեստի պատմաբան Ջորջո Վազարին գրել է. «Եվ ամբողջ Ֆլորենցիայի պարոնների տներում այնքան շատ նկարներ կան, որ անիմաստ կլինի փորձելը խոսել դրանցից յուրաքանչյուրի մասին» [3]: Ֆրա Ստեֆանո Ռացին, XVI- դարի Դոմինիկյան Ֆրիարը, պատմաբան և Սավոնարոլիանոն (Սավոնարոլայի աշակերտ), Սանտա Կատերինայի երեք միանձնուհիների անվանակոչեց Պլաուտիլլա` Սուոր Պրուդենզա Կամբին, Սուոր Ագատա Տրաբալեսին, Սուոր Մարիա Ռուժիերին և երեք այլ աշակերտների ՝ որպես լրացում. Սուոր Վերոնիկային, Սուոր Դիոնիսիա Նիկոլինիին և նրա քույրը ՝ Սուոր Մարիա Անժելիկա Ռացիին:
Արվեստ և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած ինքնուս էր, նա արտատպել է մաներիստ նկարիչ Ագնոլո Բրոնցինոյի և Վերածննդի ժամանակաշրջանի ականավոր նկարիչ Անդրեա դել Սարտոյի ստեղծագործությունները: Նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը Ֆրա Բորթոլոմեոյի աշխատանքների կրկնօրինակումից էր գալիս, ինչն էլ արտացոլում է դասականությունը` Սավոնարոլայի կողմից կիրառված գեղարվեստական տեսություններում: Ֆրա Բարտոլոմեոն իր նկարները թողեց իր աշակերտ Ֆրա Պաոլինոյին, ով էլ իր հերթին թողեց դրանք Սանտա Կատերինա դա Սիենայի միաբանության [1] «նկարող մի միանձնուհի» [1]: Նելլին իր նկարները ստորագրեց գրելով` իր անունը, ապա` «Աղոթիր նկարչուհու համար», հաստատելով իր դերը` չնայած սեռին [4] :
Նրա աշխատանքը տարբերվում էր իր վրա ազդեցություն գործած անձանց աշխատանքներից նրանով, որ նրա հերոսները զգացմունքային յուրահատուկ արտահայտություն ունեն [5] :Հեղինակ Ջեյն Ֆորտունը անդրադարձել է նրա «Ողբը՝ սրբերի հետ» նկարին [1] և նկարագրելով այն հետևյալ կերպ. «Քրիստոսի մահվան պատճառով տիրող վշտի մթնոլորտը, ինչը պատկերված է կարմիր աչքերի և կանանց տեսանելի արցունքների միջոցով»: Նելլիի այդ նկարը, որն այժմ գտնվում է Ֆլորենցիայի Սան Մարկո թանգարանում, ոգեշնչել է մեկ այլ հեղինակի՝ Ջոնաթան Ք. Նելսոնին, որն էլ հեղինակել է «Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայի նկարչուհի-պրիորետան» աշխատությունը [6]: Նելլիի աշխատությունների մեծ մասը լայնամասշտաբ է, ինչը ամենահազվադեպ հանդիպող նկարի տեսակն էր կնոջ համար այդ ժամանակաշրջանում </ref> Most of Nelli's works are large-scale, which was most uncommon for a woman to paint, in her era.[7] :
Նա այն սակավաթիվ նկարչուհիներից մեկն է, ում հիշատակում է Վազարին իր՝ «Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» ստեղծագործության մեջ [8]: Նրա աշխատանքները կրոնական ուղղվածության են` իր հերոսների դեմքին՝ վառ արտահայտված զգացմունքներով: Նելլին բացարձակ չունի կրթություն և իր պատկերներում տղամարդիկ ունեն «կանացի հատկանիշներ», քանի որ իր կրոնական կոչումը իրեն թույլ չէր տալիս ուսումնասիրել մերկ տղամարդու մարմին [9]:
Ստեղծագործությունների ստեղծում, վերագտնում ու վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելլին հիմնականում ստեղծում էր նվիրական կտորներ, ինչպես օրինակ լայնամասշտաբ նկարներ, փայտե լունետներ, գրքերի նկարազարդումներ և գծանկարներ: Նրա ստեղծագործություններից են՝ Ողբը՝ սրբերի հետ (Սան Մարկո թանգարանի մեծ սեղանատանը, վերականգնվել է 2006 թվականին), Սուրբ Կատարինեն ընդունում է Ստիգմատա և Սուրբ Դոմինիկն ընդունում է ողորմությունը, Վերջին ընթրիքը, որը գտնվում է Սան Սալվի թանգարանում, վերջիններս վերականգնվել են 2008 թվականին [10] : Նելլիիի Վշտահար Մադոննան, որը նույնպես գտնվում է Սան Սալվի թանգարանում, Ալեսանդրո Ալորիի նույնանման գործի կրկնօրինակն է [5] : Նրա Խաչելություն նկարը Ֆլորենցիայի մոտ գտնվող՝ Ցերտոզա դի Գալուզո մենաստանում է ցուցադրվել: Վերջին ընթրիքը նկարը, որը գտնվում է Սուրբ Մարիա Նովելլա տաճարի փակ սեղանատանը, միակ աշխատանքն է, որ Նելլին ստորագրել է [5] : Նրա ինը աշխատանքները Ուֆֆիցիի տպագրության և գծագրերի բաժնում են վերականգնվել 2007 թվականին. դրանց մեջ են՝ Երիտասարդ կնոջ կիսանդրին, Երիտասարդի գլուխը և Ծնկած տղամարդը նկարները [9] : Հոգեգալուստը, որը գտնվում է Պերուջիայի Սան Դոմենիկո տաճարում, նրա մեկ այլ հանրահայտ ստեղծագործություն է, այդպիսին է նաև Ուֆֆիցիում պահպանված Սուրբ Ավետում և Սիենայի Սուրբ Կատարինե ստեղծագործությունները:
Նելլիի 1560-ականներին արված Վերջին ընթրիք նկարի կրկնօրինակումը, առաջինն է, որ արվել է կնոջ կողմից: Վերջին ընթրիք նկարի թեմայի նկարներով աշխարհում ամենահարուստը Ֆլորենցիան է: Սա Նելլիի ամենանշանակալից աշխատանքն է՝ իր չափի և թեմայի պատճառով. այն յոթ մետրանոց կտավի վրա է արվել: Վերջին ընթրիք նկարի վերականգնումը տևեց մոտ չորս տարի [11] : Ապա այն ցուցադրության դրվեց 2019 [12] Հոկտեմբերին՝ Ֆլորենցիայի ուրբ Մարիա Նովելլայի թանգարանում՝ Ալեսանդրո Ալորիի նկարի հարևանությամբ նույն թեմայով և նույն դարում ստեղծված:
Իր ժամանակաշրջանի համար Նելլիի աշխատանքները համարվում էին համաձակ ստեղծագործություններ, քանի որ դրանց մեծ մասը մանրանկարչություն էր, տեքստիլ ստեղծագործություն կամ փոքր քանդակներ պատրաստված տերակոտայից կամ փայտից: Ստեղծելով և իր հետքը թողնելով՝ Ֆլորենցիայի ամենասիրված հոգևոր թեմաներով, ահռելի քանակությամբ աշխատանքների վրա, Նելլին հաջողությամբ հայտնվեց իր տղամարդ գործընկերների շարքում, ինչպիսիք են՝ Լեոնարդո դա Վինչին, Անդրելա դել Սարտոն և Դոմենիկո Գիրլանդայոն: Ողբը՝ սրբերի հետի վերջին վերականգնման աշխատանքների հետ կապված՝ ավելի շատ հետազոտություններ սկսվեցին Նելլիի կյանքի և արվեստի վերաբերյալ [6] :
Վավերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ողբը՝ սրբերի հետ նկարի վերականգնումը սրբերի հետ. Պլաուտիլա Նելլի. երեսունվեց րոպեանոց վավերագրական ֆիլմ է[5] Նելլիի կյանքի [9] և նրա ամենանշանակալի մասշտաբային նկարներից մեկի վերականգնման գործընթացի մասին: Վավերագրական ֆիլմը, որն արտադրվել է 2007 թվականին Ֆլորենցիայի «Art Media Studio»- ի կողմից, մշակվել և ֆինանսավորվել է «The Advancing Women Artists Foundation»- ի հիմնադիր Ջեյն Ֆորտունի և Ֆլորենցիայի Կանացի արվեստի ազգային թանգարանի կոմիտեի կողմից [5] :
Այդ վավերագրական ֆիլմը ուսումնասիրում է նախանկարչական գծագրերը, որոնք առկա են մակերեսի տակ` օգտագործելով ռեֆլեկտոգրաֆիան [5] : Դրա օգնությամբ կարելի է վերականգնել նկարը՝ պաշտպանելով որդերից՝ թաքնծված փայտե տախտակի մեջ, և դարերի փոշուց ու կեղտից [5] : Վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսների թվում են թանգարանների ղեկավարներն ու արվեստի պահպանության մասնագետները, ինչպիսիք են` Սան Մարկոյի թանգարանի տնօրեն դոկտոր Մագնոլիա Սկուդյերին և նկարների վերականգնող Ֆլորենտին Ռոսելլա Լարին [5] : Նկարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի Հոկտեմբերին, իսկ ցուցադրումը՝ Ֆլորենցիայի Սան Մարկո թանգարանում, որտեղ այն ցուցադրված է սեղանատանը [13] : Իր եզրափակիչ խոսքում Սկուդիերին ասում է. «Այս վերականգնման շնորհիվ ոչ միայն ավելի հստակ կարող ենք տեսնել նկարի արտահայտչականությունը, այլև ավելի լավ կարող ենք պատկերացնել Պլաուտիլա Նելլիի կուսակրոն կյանքը և Ֆլորենցիայում անցկացրած ժամանակը [5][14] :
«PBS» հեռուստատեսային վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմիի մրցանակակիր Անտեսանելի կանայք. Ֆլորենցիայի մոռացված նկարիչներ [15] PBS հեռուստատեսային վավերագրական ֆիլմը` (հունիս, 2013 թ.), հիմնված է դոկտոր Ջեյն Ֆորտունի համանուն գրքի վրա, ներկայացնում է մի հատված Սուոր Պլաուտիլա Նելլիի և Ողբը՝ սրբերի հետ նկարի վերականգնումը: Հեռուստատեսային հատուկ ցուցադրության այս ֆիլմը լուսաբանում է կանանց` Ֆլորենցիայի թանգարաններում պահեստավորված հազարավոր աշխատանքները, հատուկ ընդգծելով քիչ հայտնի միանձնուհի-նկարչուհուն՝ որպես «Ֆլորենցիայի առաջին կին նկարիչ» [5] :
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ողբը՝ սրբերի հետ
-
Սուրբ Կատարինեն ընդունում է Ստիգմատա
-
Սուրբ Դոմինիկն ընդունում է ողորմությունը
-
Մայր Դոլորոսա
-
Սիենայի Սուրբ Կատարինե
-
Սուրբ Ավետում
Գծանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Երիտասարդ կնոջ կիսանդրին
-
Երիտասարդի գլուխը
-
Ծնկած տղամարդը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hayum, Andrée (Fall 2015). «Gendered Perceptions of Florentine Last Supper Frescoes, c. 1350–1490». Renaissance Quarterly. 68 (3): 1000–1001. doi:10.1086/683878. JSTOR 10.1086/683878.
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fortune, Jane (2010). «3». Invisible Women: Forgotten Artists of Florence (English and Italian) (2. ed.). [Florence, Italy]: The Florentine Press. ISBN 9788890243455.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Moorhead, Joanna (2019-10-19). «Restored to glory: How a 16th-century nun regained her place in art history». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019-10-20-ին.
- ↑ Vasari, Giorgio. Lives of Painters, Sculptors and Architects (Vol. 1 ed.). New York: Everyman's Library.
- ↑ https://www.theguardian.com/artanddesign/2019/oct/19/renaissance-nun-regains-place-in-art-history-the-last-supper, Restored to glory: How a 16th-century nun regained her place in art history Confined to a monastery by her parents, Plautilla Nelli became one of the Renaissance's few female artists. Her forgotten masterpiece, The Last Supper, has now been resurrected
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 The Restoration of the Lamentation with Saints: Plautilla Nelli (Florence 1523-1588), Italy: Art Media Studio, 2007
- ↑ 6,0 6,1 Dabbs, Julia K. (Fall 2010). «Plautilla Nelli (1524—1588): The Painter-Prioress of Renaissance Florence by Jonathan K. Nelson». Early Modern Women. 5: 303–306. JSTOR 23541533.
- ↑ Falcone, L., Fortune, J. (2012). Art by Women in Florence: A Guide through Five Hundred Years. Florence, italy: The Florentine Press. էջ 8.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Vasari, Giorgio (2006). The Lives of the Most Excellent Painters, Sculptors, and Architects (Pbk ed.). New York: Modern Library. ISBN 978-0-375-76036-5.
- ↑ 9,0 9,1 9,2 Fortune, Jane; Linda Falcone (2010). «3: Pray for the Paintress [Suor Plautilla Nelli]». Invisible Women. Forgotten Artists of Florence (English and Italian) (2. ed.). Florence, Italy: The Florentine Press. ISBN 978-88-902434-5-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lari, R. "The Restoration," in Cristina Acidini, etc., Orate Pro Pictora: Pray for the Paintress. Florence, Italy: The Florentine Press. էջ 6.
- ↑ Hayum, Andrée (June 2006). «A Renaissance Audience Considered: The Nuns at S. Apollonia and Castagno's "Last Supper"». The Art Bulletin. 88 (2): 243–266. doi:10.1080/00043079.2006.10786289. JSTOR 25067244. S2CID 191461137.
- ↑ «After 450 Years in Storage, a Female Renaissance Master's 'Last Supper' Is Finally Unveiled in Florence». artnet News (ամերիկյան անգլերեն). 2019-10-17. Վերցված է 2019-10-18-ին.
- ↑ Fortune, Jane (19 October 2006). «Orate pro pictoria - Pray for the painter». The Florentine. Վերցված է 27 November 2013-ին.
- ↑ Scudieri, Magnolia. «Director of the San Marco Museum in Florence, Italy». Արխիվացված է օրիգինալից 24 September 2013-ին. Վերցված է 27 November 2013-ին.
- ↑ «Invisible Women wins the Emmy». 2013-06-07. Վերցված է 2 February 2014-ին.
- Original text mentioning her from 1568 edition with illustration of Properzia de' Rossi by Giorgio Vasari on Italian Wikisource
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեդիաֆայլեր Paintings by Plautilla Nelli թեմայով Վիքիպահեստում:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Angel Gharibyan/Ավազարկղ111 կատեգորիայում։ |