Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ
իտալ.՝ Le vite de piu eccellenti architetti, pittori, et scultori italiani, da Cimabue insino a' tempi nostri
Vite.jpg
ՀեղինակՋորջո Վազարի
Տեսակկենսագրական բառարան
Ժանրկենսագրություն
ԹեմաԱրվեստի պատմություն
Բնօրինակ լեզուիտալերեն
ԵրկիրԻտալիա
Հրատարակման տարեթիվ1550
Vasari - Le vite de’ piu eccellenti pittori, scultori, et architettori Վիքիպահեստում

«Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» (Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti), իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող Ջորջո Վազարիի ստեղծած ամենանշանավոր գրական երկը, որը ներկայացնում է իտալական Վերածննդի գլխավոր արվեստագետների կենսագրությունները։ Իր մեջ պարունակում է 178 արվեստագետի կենսագրություն։ Տպագրվել է 1550 թվականին, վերահրատարակվել՝ 1568 թվականին՝ լրամշակված տարբերակով։ Երկար դարերի ընթացքում եղել է Վերածննդի գործիչների մասին միակ և լիարժեք տեղեկատուն։ Արվեստի պատմության զարգացման հենակետն է եղել արվեստաբանության ձևավորման սկզբնական փուլում։ Գրքում Վազարին մանրամասնորեն անդրադառնում է նաև սեփական կյանքին և արվեստին։

Աշխատանքը տեքստի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կենսագրությունները» ստեղծելիս Վազարին արդեն հասուն մարդ էր, որը շփումներ ուներ տարբեր արվեստագետների և արվեստասերների հետ։ Նա ստիպված էր ճամփորդել Իտալիայով մեկ, հատկապես այն ժամանակ, երբ կորցնում էր հերթական հովանավորին աղետալի իրադարձությունների արդյունքում։ Այդպես, 1537 թվականին սպանվեց Ալլեսանդրո Մեդիչին՝ Վազարիի հերթական հովանավորը, որը արտահայտվեց գրողի և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական վիճակի վրա։ Նյութերն ու ձեռագրերը պարբերաբար էին հավաքվում։ Առաջին մասը հեղինակը պատրաստեց 1548 թվականի գարնանը, երբ նա ընդամենը 37 տարեկան էր։ Այն տպագրության ուղարկվեց 1549 թվականի ամռանը, երբ ձեռագիրն արդեն ստացել էր հովանավորների հավանությունը։ 1549 թվականի նոյեմբերին գրվեց տեսական հատվածը, որով սկսվում էր ստեղծագործությունը՝ «Երեք արվեստների հիմունքներ»։ 1550 թվականի հունվարին երկը հասցվեց մինչև գեղանկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի կենսագրությանը, իսկ փետրվարին՝ Միքելանջելոյին, ով դեռ ողջ էր։ 1550 թվականի մարտի 29-ին տպագրվեց առաջին հրատարակության վերջնական տարբերակը։ Առաջին հրատարակությունը տպագրվեց Ֆլորենցիայում Լորենցո Տորրենտինոյի ձեռքով։ Այն նվիրվեց մեծ գերցոգ Կոզիմո Ա Մեդիչիին։ Վազարին գոհ չէր իր աշխատանքի ամբողջականությունից։ Նա շարունակեց հավաքել իր ժամանակակից և անցյալում գործած արվեստագետների կյանքի մասին տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր։ Հատկապես Միքելանջելոյի մահից և Վենետիկ այցելելուց հետո նա ծանոթացավ այդ հզոր դպրոցի հետ և չկարողացավ այն անտեսել։ Առաջին հրատարակությունից միայն 18 տարի անց երկը ստացավ իր ամբողջական տեսքը, որով և հասել է մինչև մեր օրերը։ 1568 թվականի այս հրատարակությունը լրացված էր նկարիչների դիմանկարներով, եթե իհարկե դրանք գոյություն ունեին։ Մի մասը ստեղծվեցին Վազարիի երևակայությամբ, իսկ մի մասը չի հասել մեզ։

Վազարիի թերացումները որպես հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարին, իր երկը ստեղծելիս, հենվում էր առավելապես ոչ թե արխիվային նյութերի վրա, այլ վկայությունների, լեգենդների և պատմությունների։ Հարկ է նշել, որ արվեստի պատմության ոլորտում նա չուներ նախորդներ, նույնիսկ անտիկ մշակույթում, դրանով իսկ նա, կարելի է ասել, դառնում էր նոր ժանրի ստեղծող։ Արվեստաբանությունը որպես գիտություն, կանգնած չէր իր տեղում։ Արդեն 20-րդ դարում Վազարիի աշխատանքներին քննադատաբար էին վերաբերվում և ժամանակակից չափանիշներով գնահատում։ Թվում էր, թե Վազարին փորձում էր զարդարել կենսագրությունները, ներկայացնել դրանք որպես հետաքրքրիր պատմվածքներ, կամ, ընդհակառակը, վատ էր արտահայտվում նրանց մասին, ում հանդեպ հակակրանք ուներ։ Այդպես, Վազարին որպես փաստ էր արձանագրել այն բամբասանքները, ըստ որի նկարիչ Անդրեա դել Կաստանյոն նախանձից սպանել է իր ուսուցչին։ Այդ գրառումները ժամանակակիցների կողմից ընդունվել են որպես փաստագրական վկայություններ և Կաստանյոյի հեղինակությանը մեծ հարված է հասցվել․ նրա որմնանկարները սկսել են պղծել և անունը մոռացության մատնել։ Վազարին հայրենասեր ֆլորենցիացի էր և իր գրքում պատմում է բոլոր հեղինակավոր ֆլորենցիացի վարպետների կենսագրությունները՝ վերագրելով նրանց նույնիսկ գրավյուրայի տեխնիկայի գյուտը։ Ավելին, նա գրում էր նույնիսկ երկրորդային և քիչ հայտնի վարպետների մասին միայն այն պատճառով, որ նրանք Ֆլորենցիայից էին։ Այլ երկրների վարպետներին Վազարին ընդհանրապես չի անդրադառնում, իսկ վենետիկյան արվեստին թերահավատորեն է վերաբերվում։ Հատկապես այդ թերահավատությւոնը կապվում է Տինտորետոյի անվան հետ, քանի որ նրա կենսագրությունը որպես առանձին գլուխ չի հայտնվել երկում, այլ Բատիստա Ֆրանկոյի կենսագրության մի մասն է կազմել։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարի աշխատանքները մանրամասնորեն ուսումնասիրվել և կարդացվել են ինչպես հեղինակի կենդանության օրոք, այնպես էլ նրա մահվանից հետո։ Դրան նպաստել են նաև հեղինակի աշխատության վերահրատարակումները Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։ Իտալացու այս ստեղծագործոթյունը իր ազդեցությունն է ունեցել հյուսիսային Եվրոպայում Կարել վան Մանդերի կողմից ստեղծված «Գիրք նկարիչների մասին» աշխատության վրա։ Մանդերայի գործը հիմնականում լեգենդների, հիշողությունների և փաստերի հավաքածու է, որոնք ոչ միշտ է ճշմարտացի։ Մանդերայի գրքի կարևորությունը կայանում է նրանում, որ նա արվեստի պատմությանն է վերադարձրել Հյուսիսային Վերածննդի մոռացված անունները՝ այդ թվում նաև մեծն Գրունեվալդին։ Շատ նկարիչների հետ հանդիպումները 17-րդ դարի գերմանացի նկարիչ Իոահիմ Զանդրարտին հուշեցին նկարագրել ժամանակակից նկարիչների կյանքի պատմությունները «Գերմանական ակադեմիա» գրքում։ Այն ընդարձակվեց և ներառեց նաև անցյալի ստեղծագործողներին։ Այս ստեղծագործության պատմական արժեքը հատկապես բարձրացրին վարպետների դիմանկարները։ Զանդրարտը 17-րդ դարում դարձավ իտալացի արվեստաբան Ջորջո Վազարիի հետնորդը և գերմանացի շարունակողը։ Հենց Իտալիայում՝ 17-րդ դարի վերջում Վազարի արվեստաբանական հաջողությունը փորձեց կրկնել Ջովաննի Պիետրո Բելլորին։

Ստեղծագործության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկը բաժանված է հինգ մասերի․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]