Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ18

Դամիանո Դեյվիդ (իտալ.՝ Damiano David)[1], իտալացի երաժիշտ և իտալական Måneskin ռոք խմբի մենակատար։ Խումբը հաղթել է Sanremo Music Festival 2021 և Եվրատեսիլ 2021 երգի մրցույթներում։ Եվրատեսիլում ներկայացրել է Իտալիան Zitti e buoni երգով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն ծնվել է 1999 թվականի հունվարի 8-ին Իտալիայի Հռոմ քաղաքում՝ Դանիել Դեյվիդի և Ռոզա Սկոգնամիլիոյի ընտանիքում։ Նրա ծնողները բորտուղեկցորդներ են[2]։ Ծնողների աշխատանքի բնույթից ելնելով՝ Դամիանոն իր ավագ եղբոր՝ Ջակոպոյի հետ վաղ տարիքից ճանապարհորդել է աշխարհով մեկ և ծանոթացել տարբեր երկրների մշակույթներին[3]։ Մինչև 17 տարեկանը Դամիանոն բասկետբոլ էր խաղում՝ որպես խաղարկող տեղական «Եվրոբասկետ Ռոմա» ակումբում: Մի անգամ նա նշել է, որ բասկետբոլի փորձն իրեն հիմնարար կարգապահություն է տվել կյանքում հաջողության հասնելու համար[4][5][6]։

Դամիանոն սկսել է երգել 6 տարեկանից[7]։ Նա հանդիպել է Վիկտորյա Դե Անջելիսին և Թոմաս Ռաջիին, որոնց հետ ավագ դպրոցի տարիներին ստեղծել է Måneskin-ը։ Դամիանոն սովորել է Հռոմի Eugenio Montale liceo linguistico-ում, սակայն չի ավարտել միջնակարգ դպրոցը, փոխարենը իրեն նվիրել է երաժշտական գործունեությանը[8], ինչի համար ուներ ծնողների աջակցությունը[3]։ Երբ Դամիանոյին ներկայացրել են իրենց տեղական խմբի վոկալիստի պաշտոնում, սկզբում մերժել են նրան, քանի որ նրա ոճը համարվում էր «չափազանց փոփ», բայց խմբում լինելու նրա համառությունն ի վերջո արդյունք է տվել[9][3]։ Շուտով Դամիանոն փոխել է իր կեցվածքն ու ոճը, հատկապես բեմական կերպարը[10], քանի որ սովորել է ազատ արտահայտվել[3]։

Խումբը ձևավորվել է 2016 թվականին։ Սկզբում նրանք նվագում էին Հռոմի փողոցներում[3][11], բայց արդեն 2017 թվականին հայտնի դարձան՝ հաղթելով իտալական X Factor տաղանդների շոուի տասնմեկերորդ եթերաշրջանում։ Խումբը բեկումնային դեբյուտ ունեցավ «Il ballo della vita» ալբոմով և 2018, 2019 թվականների հյուրախաղերով[9]։ 2021 թվականին թողարկվել է նրանց երկրորդ՝ Teatro d'ira: Vol. I ալբոմը[3][12]։

Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում նրանց հաղթանակից հետո Դամիանոյին կեղծ մեղադրանք է առաջադրվել եզրափակչի ժամանակ թմրանյութ օգտագործելու մեջ[13][14][15]։ Դամիանոն երբեք թմրանյութ չի օգտագործել[3][16] և իր խմբի ընկերների հետ եղել է թմրանյութերի դեմ պայքարի ջատագով[17]։ Ինքը՝ Դամիանոն, Vogue Italia-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք չենք համապատասխանում ալկոհոլային և թմրամոլ ռոք աստղի կարծրատիպին»։ Նա կարծում է, որ ստեղծագործական միտքը գալիս է «առողջ, պատրաստված և պարզ» մտքից[3]։

Դամիանոն կատարել է The StoogesI Wanna Be Your Dog երգի քավեր տարբերակը, հնչյունավորել է նաև գլխավոր հակառակորդի օգնական Ջեֆրիի կերպարը 2021 թվականի Cruella ֆիլմի իտալական կրկնօրինակի համար[18]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջողության մի մասը կապված է Դամիանոյի վոկալի կատարման, բեմական տեսքի և անհատականության հետ[8][19]։ 2017 թվականին X factor-ի ժյուրիներից Fedez-ը նրա մասին խոսելիս նշել է իբրև իսկական մենակատար[20]։ 2021 թվականին Մանուել Անյելին նմանատիպ խոսքերով գովել է նրան «մեծ մենակատարների բնական խարիզմա» ունենալու համար[21]։ Նրա վոկալային ոճը 2017 թվականին նկարագրվել է որպես «ռեգգի վոկալային տեմբր, որը թույլ է տալիս վարպետորեն զբաղվել ռոքի երգացանկով՝ հաշվի առնելով, որ խմբի երաժշտական ազդեցությունները տատանվում են ինդի ռոքից մինչև սոուլ և փոփ»[19]։

Նրա բնորոշ տեսքը և նորաձևության ոճը բեմում դիտվում են որպես 1970-ականների հիպի, վինտաժ և գլեմ ռոքի խառնուրդ[8][19][22], ինչի պատճառով նա ճանաչվել է իտալական նորաձևության օրինակ[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն մոտ չորս տարի հարաբերությունների մեջ է իտալացի մոդել Ջորջիա Սոլերիի հետ[23][24][25]։

Դամիանոն վարժ տիրապետում է անգլերենին և կարող է խոսել իսպաներեն և ֆրանսերեն[8]։ Նա ռասայական և ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է[26], ինչպես նաև իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու[5]։

Դամիանոն սիրում է հունական առասպելական կերպարի՝ Իկարոսի սիմվոլիկան, ունի թևերի դաջվածք և մեջբերում, որը վերաբերում է Իկարոսին, իսկ Instagram սոցիալական մեդիայի հարթակում նրա օգտանունը Ykaaar է[16][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lupini, Anna (7 January 2021). «Damiano, 22 anni da rockstar per il cantante dei Maneskin». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 29 August 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին. «...è nato a Roma l'8 gennaio del 1999»
  2. «La foto vintage dei genitori di Damiano dei Maneskin svela a chi assomiglia di più (e perché è così bello)» [Vintage photo of parents of Damiano from Maneskin reveals who he looks most like (and why he's so handsome)]. Elle Italia (իտալերեն). Milan: Hearst Magazine Italia. 18 June 2021. Արխիվացված օրիգինալից 27 June 2021-ին. Վերցված է 27 June 2021-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Caprotti, Elisabetta (24 May 2021). «Damiano David: "La droga è una grandissima zozzeria"». Vogue Italia. Արխիվացված օրիգինալից 26 May 2021-ին. Վերցված է 27 May 2021-ին.
  4. Antonio Lepone (2 June 2021). «Il Basket Prima Dei Maneskin». Il Messaggero (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2 June 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին.
  5. 5,0 5,1 «Damiano dei Maneskin, passato da play nell'Eurobasket e presente da grande tifoso della Roma». Il Corriere della Sera (իտալերեն). 7 March 2021. Արխիվացված օրիգինալից 26 May 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին.
  6. Maria Elena Barnabi (22 February 2019). «Damiano dei Måneskin: "Sesso, droga? Preferiamo la disciplina"». Cosmopolitan (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2 June 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին.
  7. «Eurovision 2021, vincono i Maneskin: il rock d'Italia conquista l'arena di Rotterdam | Video». Le Iene (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 17 March 2022-ին. Վերցված է 2021-06-03-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Sonia Montrella (24 November 2017). «Tutto quello che c'è da sapere sui Maneskin». Agenzia Giornalistica Italia (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 27 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  9. 9,0 9,1 9,2 Laffranchi, Andrea (24 May 2021). «Damiano dei Maneskin, la sua storia: dalla strada all'Eurovision, "Con le monetine raccolte il primo singolo"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 25 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  10. Mario Manca (15 December 2017). «X Factor 11, Maneskin: "Siamo rock, ma con un'anima da secchioni"». Vanity Fair (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2 June 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին.
  11. «Maneskin» (իտալերեն). Sky Italia. 19 October 2017. Արխիվացված օրիգինալից 21 August 2018-ին. Վերցված է 2 November 2018-ին. «Anno in cui si è costituito il Gruppo: 2016»
  12. Mastrantonio, Luca (11 February 2021). «Måneskin, trionfo a Eurovision: "La rabbia dei ventenni è di nuovo forza creativa"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 4 March 2021-ին. Վերցված է 2 June 2021-ին.
  13. «Damiano David: Eurovision winner cleared of drug use by broadcaster». BBC. 25 May 2021. Արխիվացված օրիգինալից 25 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  14. Campbell, Lucy (24 May 2021). «Eurovision: Måneskin lead singer cleared of taking drugs at final». The Guardian. Արխիվացված օրիգինալից 25 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  15. Nick Vivarelli (25 May 2021). «Eurovision Winners Måneskin Talk 'Offensive' Drug Accusations, and Bringing Italian Rock to the World». Variety. Արխիվացված օրիգինալից 26 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  16. 16,0 16,1 Mastrantonio, Luca (29 March 2018). «Perché i Måneskin fanno ballare anche le mamme delle fan». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 27 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  17. «Maneskin, ritorno a casa dopo il trionfo tra gioia e polemiche sull'uso di droga». La Repubblica (իտալերեն). 24 May 2021. Արխիվացված օրիգինալից 13 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  18. «Maneskin doppiatori per Crudelia: "Siamo come Lei"». Sky TG24 (իտալերեն). 25 May 2021. Արխիվացված օրիգինալից 31 May 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  19. 19,0 19,1 19,2 Berti, Barbara (2 December 2017). «Damiano dei Maneskin conquista tutti. La fan Alba Parietti: "Vorrei essere lui"». Quotidiano.net (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  20. «Maneskin X Factor audition with judges' comments» (անգլերեն). 26 October 2017. Արխիվացված օրիգինալից 17 March 2022-ին. Վերցված է 16 August 2021-ին.
  21. Cruccu, Matteo (8 March 2021). «Manuel Agnelli: 'I Maneskin hanno vinto perché hanno risvegliato il pubblico. Ma non possono salvare il rock italiano da soli'». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 25 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  22. Povoledo, Elisabetta (16 June 2021). «They Won Eurovision. Can They Conquer the World?». The New York Times. Արխիվացված օրիգինալից 16 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  23. Pini, Valeria (11 May 2021). «Vulvodinia, cosa è: Giorgia Soleri, la fidanzata di Damiano dei Maneskin racconta la sua malattia». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 24 May 2021-ին. Վերցված է 25 May 2021-ին.
  24. «'Eurovision 2021' : cette maladie dont souffre la compagne du chanteur de Måneskin». Femme Actuelle (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 26 May 2021-ին. Վերցված է 26 May 2021-ին.
  25. Q., F. (2 June 2021). «Giorgia Soleri sul fidanzato Damiano dei Maneskin: "Sarei stupida a pensare che la mia visibilità non venga anche da qui ma resto una persona con una identità, irrispettoso togliermela"». il Fatto Quotidiano (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 3 June 2021-ին. Վերցված է 4 June 2021-ին.
  26. Scarlett Conlon (3 June 2021). «"We Are Just Four Friends Doing What We Love": Eurovision Breakout Star Måneskin's Damiano David Plans On Staying Humble». Vogue. Արխիվացված օրիգինալից 3 June 2021-ին. Վերցված է 3 June 2021-ին.
  27. Muraro, Alberto (22 March 2018). «Maneskin: ecco cosa significa Ykaaar, il nickname di Damiano su Instagram». GingerGeneration.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 24 May 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.