Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերվին Լորենս Պիկ (անգլ.՝ Mervyn Laurence Peake; ), անգլիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ և նկարիչ:

Մերվին Պիկը հիմնականում հայտնի է որպես Տիտուս Գրոանի մասին երեք գրքերի հեղինակ, որոնք հաճախ միավորվում են «Գորմենգաստ» անունով: Այս երեք գրքերը մեծ ցիկլի սկիզբն են, որտեղ Մ. Պիկը ցանկացել է պատմել Տիտուս Գրոանի պատմությունը ծնունդից մինչև գերեզման: Հեղինակի վաղաժամ մահը թույլ չի տվել ավարտել աշխատանքը, և այժմ շատերը «Գորմենգաստ» համարում են տրիլոգիա: Մերվին Պիկի վեպերը երբեմն համեմատվոել են նրա ավագ ժամանակակից Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործությունների հետ, բայց Մերվին Պիկն վրա ավելի շատ ազդեցություն են ունեցել Չարլզ Դիքենսը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը:

Մերվին Պիկը գրել է հեքիաթներ մեծահասակների և երեխաների համար, թատերական պիեսներ և ռադիոբեմադրություններ, ստեղծել է «Պարոն Փայը» վեպը, ստեղծագործել է բանաստեղծություններ և բանաստեղծական անհեթեթություններ։

Մ․ Պիկը փայլուն նկարիչ և պատկերազարդ էր: 1930-1940-ական թվականներին հաջողությունների է հասել, երբ նա ապրում էր Լոնդոնում և պատվերներ ստանում հայտնի մարդկանց դիմանկարները նկարելու համար (այդ նկարների ժողովածուն մինչ այժմ պահվում է նրա ժառանգների կողմից): Մերվին Պիկի ստեղծագործություններից մի քանիսը գտնվում են Լոնդոնում՝ Ազգային դիմանկարների պատկերասրահի և Կայսերական ռազմական թանգարանի հավաքածուներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերվին Պիկը ծնվել է 1911 թվականին՝ հեղափոխությունից երեք ամիս առաջ, որի արդյունքը դարձել Է Չինաստանի Հանրապետության ձևավորումը, Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ բրիտանացիների ընտանիքում: Նրա հայրը՝ Էռնեստ Քրոմվել Պիկը, Բրիտանական միսիոներական կազմակերպության բժիշկ էր։ Փակ, պատերով շրջապատված եվրոպական գոտու տարածքն ու բրիտանական դպրոցի խիստ կարգերը, որտեղ սովորել է Մերվինը, արտացոլվել են Գորմենգաստ ամրոցի կերպարում։ Եվրոպացիների և չինացիների կյանքի, Չինաստանում հարուստների և աղքատների միջև եղած հակասությունները նույնպես մեծ ազդեցություն են ունեցել Մ. Պիկի աշխատանքների վրա։

1923 թվականին՝ նախքան ընտանիքի վերադարձը Անգլիա, Մ. Պիկը սովորել է Տյանցզինի դպրոցում։ 1923-1929 թվականներին կրթությունը շարունակել է Լոնդոնում՝ միսիոներների երեխաների դպրոցում (Eltham College), որտեղ Մերվինի տաղանդը նկատել է անգլերենի ուսուցիչ Էրիկ Դրեյքը։ Այնուհետև Մ. Պիկը սովորել է Կրոյդոնի արվեստի դպրոցում և գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսումնարանում, որտեղ նա սկսել է նկարել յուղաներկով և գրել առաջին երկար բանաստեղծությունը: 1931 թվականին Մերվինը առաջին անգամ ներկայացրել է իր աշխատանքները Թագավորական Ակադեմիայի արվեստի Սոհո (Լոնդոն) ցուցահանդեսում։

1930-ական թվականների սկզբին Մ. Պիկն աշխատել է որպես նկարիչ Լոնդոնում, թեև որոշ ժամանակ ապրել է Սարկ կղզում՝ Նորմանդիայի մոտ։ 1932 թվականին առաջին անգամ նա գնացել է այնտեղ, որպեսզի աշխատի Էրիկ Դրեյքի հիմնադրած «գաղութ» արվեստագետնարանում։ 1932 թվականին Մ. Պիկը «Միջատների կյանքից» պիեսի համար ստացել է դեկորացիաների և տարազների ստեղծման պատվեր[1]։ Նրա աշխատանքը բարձր է գնահատել «Սանդի թայմս» թերթը: 1934 թվականին մասնակցել է նկարիչների ցուցահանդեսների Սարկ տեղական պատկերասրահում, որը կառուցվել է Դրեյկում, և պատկերասրահ Քուլինգ Լոնդոնու։ 1935 թվականին ցուցադրել է իր աշխատանքները թագավորական Գեղարվեստի ակադեմիայի և Լոնդոնի Լեգեր պատկերասրահում։

Մ. Պիկը սկսել է նաև նկարել բնություն՝ Վեսթմինսթեր արվեստի դպրոցում։ Այնտեղ նա ծանոթացել է ուսանողուհի Մև Գիլմորի հետ, ում հետ 1937 թվականին ամուսնացել է։ Նրանք ունեցել են 3 երեխա՝ Սեբաստյանը (ծնվել է 1940 թվականին), Ֆաբիանը (ծնվել է 1942 թվականին) և Քլերը (ծնվել է 1949 թվականին):

1938 թվականին մեծ հաջողությամբ անց է կացվել Պիկի նկարների ցուցահանդեսը Լոնդոնի պատկերասրահներից մեկում և լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Կապիտան Տեսակը խարիսխ է գցում» (Պիկերի նկարազարդումներով)։ Դա ծովահենների մասին մանկական գիրք էր, որը նա գրել էր 1936 թվականի մասին: 1939 թվականի դեկտեմբերին Մ. Պիկը «Չատտո և Վինդուս» հրատարակչությունից ստացել էր 1940 թվականի Սուրբ Ծննդյան տոնավաճառին պատրաստվող «Ձիով և այլ մանկական ոտանավորներ» մանկական գրքի նկարազարդումը:

Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Մ. Պիկը փորձել է դառնալ ռազմական նկարիչ։ Նա որոշել է «Նկարիչ Ադոլֆ Հիտլերի ցուցահանդեսը», որտեղ հեգնական անուններով պատերազմական սարսափների նկարներ է ներկայացվել որպես նացիստական ֆյուրերի «ստեղծագործություններ»: Չնայած նկարները գնվել են բրիտանական տեղեկատվության նախարարության կողմից՝ ռազմական նկարիչները չեն ընդունել Պիկին, նա զորակոչվել է բանակ, որտեղ առաջին անգամ ծառայել է հրետանու մեջ, ապա ինժեներական զորքերում: Բանակում չգիտեին, թե ինչ անել նման զինվորի հետ։ Այդ ժամանակ Մ. Պիկը սկսեց գրել «Տիտուս Գրոանա»-ն։

1942 թվականի ապրիլին, երբ մերժվել են ռազմական նկարիչ նշանակելու և արձակուրդ տալու մասին նրա բոլոր խնդրագրերը, որի ժամանակ նա ցանկանում էր պատկերել Լոնդոնում ռազմական ավերածությունները, Պիկը նյարդային վիժեցում է ունեցել, և նրան ուղարկել են Սաութփորտի հոսպիտալ։ 1942 թվականի աշնանը տեղեկատվության նախարարությունը կես տարով վարձել է այլ նկարող: Հաջորդ գարնանը նրան զորացրել են հաշմանդամության պատճառով։

Կարելի է ասել, որ հաջորդ հինգ տարիները ամենաարդյունավետն էին Պիկի կարիերայում։ Նա ավարտել է Լյուիս Քերոլի «Տիտուս Գրոան» և «Գորմենգաստ» վեպերը և փայլուն կերպով պատկերել այլ հեղինակների գրքերը, այդ թվում՝ Լուիս Քերոլի «Արկի որսը» և «Ալիսան հրաշքների աշխարհում» վեպերը, Սամուել Քոլրիջի «Հեքիաթ հին ծովագնացության մասին» պոեմը, Գրիմ եղբայրների հեքիաթները, Քվենտին Քրիփսի «Այս ամենը, ինչպես նաև Բևինը» և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» վեպերը։ Նա նաև ստեղծել է բազմաթիվ բանաստեղծություններ, նկարներ և կտավներ։

1944 թվականին լույս է տեսել «Հանգ առանց պատճառի» բանաստեղծությունների ժողովածուն և անգլիացի քննադատ Ջոն Բեթջեմանի կողմից ճանաչվել է ականավոր: 1945 թվականին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, «Լիդեր» ամսագիրը Մ. Պիկին գործուղել է Ֆրանսիա և Գերմանիա։ Պիկը և գրող Թոմ Պոկոկը եղել են առաջին բրիտանացի քաղաքացիական անձանց թվում, որոնք տեսել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի սարսափները, որտեղ նախկին բանտարկյալները, անհուսալի հիվանդները, նրանց աչքի առաջ մահանում էին: Պիկը մի քանի էսքիզներ է արել, բայց զարմանալի չէ, որ նա իր տեսածը չափազանց դառն է համարել։ Պիկը հայտնել է իր կասկածները խորը հուզական բանաստեղծությունների մեջ իր նկարներում այս մարդկանց տառապանքները պատկերելու ունակության վերաբերյալ:

1946 թվականին Պիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Սարկ։ Այնտեղ նա շարունակել է գրել ու նկարազարդել գրքերը, իսկ Մեյվը նկարել էր։ 1950 թվականին լույս է տեսել «Գորմենգաստ» վեպը, այդ ժամանակ էլ ընտանիքը վերադարձել է Անգլիա և հաստատվել Սմարդենում՝ Կենտ կոմսությունում: Մ. Պիկը դասավանդել է արվեստի Կենտրոնական դպրոցում, սկսել է «Պարոն Փեյ» կատակերգական վեպը և կրկին տարվել թատրոնով: Նույն թվականին մահացել է Մերվինի հայրը՝ որդուն ժառանգություն թողնելով Լոնդոնում գտնվող Ուոլինգթոնի տունը։ 1953 թվականին լույս է տեսել «Պարոն Փեյ» վեպը, ավելի ուշ Մ. Պիկը այն վերածել է ռադիոտատրի համար պիեսի։ BBC-ի ռադիոյում հնչել են նաև նրա մյուս պիեսները (1954 և 1956 թվականներին) ։

1956 թվականին Մերվինն ու Մեյվը մեկնել են Իսպանիա։ Ուղևորության գումարը տվել է նրանց ընկերը, որը հույս է հայտնել, որ հանգիստը կուղղի Մերվինի քայքայված առողջությունը: Այս տարի լույս է տեսել «Երբեմն, երբեք» ժողովածուն, որտեղ Ուիլյամ Գոլդինգի և Ջոն Ուինդեմի ստեղծագործությունների հետ միասին ընդգրկվել է Պիկի «Տղան մշուշում» վիպակը: 1956 թվականի դեկտեմբերի 18-ին BBC-ում հնչել է Մ. Պիկի «Ականատեսի աչքը» ռադիոհաղորդումը, որը պատմում է Ավանգարդ նկարիչի մասին, ում պատվիրում են եկեղեցական որմնանկար: Մ. Պիկը մեծ հույսեր էր կապել «Զբոսնելու կարողություն» պիեսի հետ, որն ի վերջո բեմադրվել է 1957 թվականին Վեստ-Էնդում, սակայն դուր չի եկել ոչ հանդիսատեսին, ոչ քննադատներին: Դա խիստ տխրեցրել է Պիկին, նրա առողջությունը կտրուկ վատացել է, և նա կրկին հիվանդանոց է տեղափոխվել նյարդային խանգարման պատճառով:

Պիկը Պարկինսոնի հիվանդության ակնհայտ նշաններ ուներ։ Բժիշկները էլեկտրաշոկային թերապիա են կիրառել, սակայն այն գրեթե ոչ մի օգուտ չի բերել։ Մերվին Պիկը սկսել է կորցնել արագ և վստահորեն նկարելու ունակությունը, բայց կնոջ օգնությամբ դեռ որոշ ժամանակ կարողացել է նկարել: Նրա վերջին ավարտված աշխատանքների թվում են եղել Բալզակի (1961 թ.) «Չար պատմվածքների» և իր «Ընկնելու ռումբի բանաստեղծությունների» (1962 թ.) նկարազարդումները, որոնք գրվել են 15 տարի առաջ։

1959 թվականին լույս է տեսել «Տիտուսի մենությունը» վեպը, 1970 թվականին Լանգդոն Ջոնսը վերամշակել է այն, որպեսզի վերացնի ակնհայտ հակասությունները, որոնք առաջացել են անհոգ հրատարակչական խմբագրման պատճառով։

Մերվին Պիկը մահացել է 1968 թվականի նոյեմբերին։ Գրողի մահից հետո նրա ստեղծագործությունները, մասնավորապես Գորմենգաստի մասին գրքերը, շատ ավելի մեծ ճանաչում են ստացել։ Դրանք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։

Մերվինի թոռը Պիկին անվանել են Տիտուս՝ ի պատիվ Հորմենգաստի մասին գրքերի գլխավոր հերոսի։

Մ. Պիկի կենդանության օրոք լույս են տեսել նրա բանաստեղծությունների չորս ժողովածուները․

  • «Պատկերներ և հնչյուններ» (1941),
  • «Ապակի խողովակներ» (1950),
  • «Բանաստեղծություններ և նկարներ» (1965),
  • «Կմախքի երազանքը» (1967)։

Նրա մահից հետո հրապարակվեցին ևս մի քանի ժողովածուներ։

Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կապիտան Տեսակը խարիսխ է նետում» (Captain Slaughterboard Drops Anchor, 1939)
  • «Պատկերներ և հնչյուններ» (Shapes and Sounds, 1941)
  • «Հանգ առանց պատճառի» (Rhymes without Reason, 1944)
  • «Տիտուս Գրոան» (Titus Groan, 1946)
  • «Գրաֆիտե մատիտի արվեստը» (The Craft of the Lead Pencil, 1946)
  • «Անհայտ կորած քեռու նամակները, որոնք ստացել են Զապոլյարիից» (Letters from a Lost Uncle (from Polar Regions), 1948)
  • «Մերվին Պիկի Նկարները» (Drawings by Mervyn Peake, 1949)
  • «Գորմենգաստ» (Gormenghast, 1950)
  • «Ապակե խողովակներ» (The Glassblowers, 1950)
  • «Պարոն Փեյ» (Mr Pye, 1953)
  • «Խոսքի գործիչներ» (Figures of Speech, 1954)
  • «Տիտուսի մենակությունը» (Titus Alone, 1959)
  • «Ընկնելու ռումբի բանաստեղծություններ» (The Rhyme of the Flying Bomb, 1962)
  • «Բանաստեղծություններ և նկարներ» (Poems and Drawings, 1965)
  • «Կմախքի երազանքներն ու այլ բանաստեղծություններ» (A Reverie of Bone and other Poems, 1967)
  • «Ընտրված բանաստեղծություններ» (Selected Poems, 1972)
  • «Նոնսենսի գիրքը» (A Book of Nonsense, 1972)
  • «Մերվին Պիկի նկարները» (The Drawings of Mervyn Peake, 1974)
  • «Մերվին Պիկ․ տեքստեր և նկարներ» (Mervyn Peake: Writings and Drawings, 1974)
  • «12 բանաստեղծություններ» (Twelve Poems, 1975)
  • «Տղան մշուշում» (Boy in Darkness, 1976)
  • «Պիկի զարգացումը» (Peake’s Progress, 1978)
  • «10 բանաստեղծություններ» (Ten Poems, 1993)
  • «11 բանաստեղծություններ» (Eleven Poems, 1995)
  • «Քարանձավ» (The Cave, 1996)

Գրքերի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Պիկ, «Կապիտան Տեսակը խարիսխ է նետում» (M. Peake, Captain Slaughterboard Drops Anchor. Country Life, 1939)
  • «Ձի վարել և այլ մանկական ոտանավորներ» (Ride a Cock Horse and Other Nursery Rhymes. Chatto & Windus, 1940)
  • Լ. Քերոլ, «Որս արկում» (L. Carroll, Hunting of the Snark)
  • Լ. Քերոլ, «Ալիսը հրաշքների աշխարհում» (L. Carroll, Alice in Wonderland)
  • Ս. Թ. Քոլրիջ, «Հեքիաթ հին ծովագնացության մասին» (S. T. Coleridge, The Rime of the Ancient Mariner)
  • Գրիմ Եղբայրներ, «Տնային հեքիաթներ» (Brothers Grimm, Household Tales)
  • Կ․ Կրիսպ, «Այս ամենը, ինչպես նաև Բևինը»» (Q. Crisp, All This and Bevin Too)
  • Ռ. Լ. Սթիվենսոն, «Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը»» (R. L. Stevenson, Dr Jekyll and Mr Hyde)
  • Ռ. Լ. Սթիվենսոն, «Գանձերի կղզի»» (R. L. Stevenson, Treasure Island)
  • Օ. դե Բալզակ, «Չար պատմություններ» (H. de Balzac Droll Stories. Folio Society, 1961)
  • Մ․ Պիկ, «Ընկնելու ռումբի բանաստեղծություններ» (M. Peake, The Rhyme of the Flying Bomb, 1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]