Մասնակից:Իննա Մարտիրոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Ա
Ծնվել էԱնհայտ է:
Մահացել է1020(1020)
Մահվան վայրԱնի
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԳործունեությունԻրեն է ենթարկել երկրի ներսում գոյություն ունեցող փոքրիկ թագավորությունները:
ԱմուսինԿատրամիդե
ԾնողներԱշոտ Գ Ողորմած
Պարգևներ և
մրցանակներ
Արքայից արքա տիտղոս
ԵրեխաներՀովհաննես-Սմբատ, Աշոտ, Խուշուշ Բագրատունի, Աբաս
   Վիքիպահեստում

Գագիկ Ա (անհայտ - 1020), հայոց արքա (989-1020)։ Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը։ Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը[1]։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Նրա գահակալության տարիներին Բագրատունյաց թագավորությունը թևակոխում է իր հզորության ու բարգավաճման բարձրագույնն շրջափուլ: Գագիկ Ա-ն փորձում էր թագավորության կազմում միավորել երկրի էթնիկապես մատարր բոլոր պետական կազմավորումները: Գագիկ Ա-ն մոտ 100 հազարանոց բանակ է ստեղծում, կազմակերպել է արքունի մշտական զորք։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա-ն զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Գագիկ Ա-ի գահակալման առաջին տարում 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը՝ բանակելով Կոստեանք գյուղում։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)[2]։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ Գագիկ Ա-իմ օրոք Բագրատունյաց թագավորության սահմանները ընդարձակվում են՝ ընդգրկելով Շամքորից մինչև Խլաթ ու Մանազկերտ քաղաքները: Բասեն գավառից Խաչեն տարածվող շրջանները: 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա-ն խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Բագրատունյաց թագավորությունը Գագիկ Ա-ի շրջահայաց քաղականության շնորհիվ վայելում էր խաղաղություն, որը շարունակվում է մինչև իր մահ: Այդ ժամանակ երկրի տնտեսական և մշակութային վերելքի նյութական նախադրյալներ են ստեղծվում: Գագիկ Ա-ի թագավորության տարիներին լայն թափով շարունակվում է քաղաքամայր Անիի կառուցապատումը: Երբ ծաղկում ու բարգավաճում էր Հայաստանը, այդ փաստը գրգռում էր հարևան ցեղերի ախորժակը: Նրանց սանձելու համար Գագիկ Ա-ը հետամուտ է լինում երկրի հզորության մեծացմանը, Հայաստանի պետական մյուս կազմավորումների հետ իր թագավորության ռազմաքաղաքական դաշինքը պահպանելուն ու ամրապնդելուն: Սակայն 1001 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Կյուրիկյանը՝ Անհողին մականունով ծառանում է Գագիկ Ա-ի դեմ:Նա առանց հապաղելու դիմում է վճռական գործողությունների, նա զորքը մտցնում է Տաշիր գավառ՝ պաշարելով Դավիթ Անհողինի նստավայր Շամշուլդե բերդաքաղաքը: Դրանից հետո գրավում է Գագ գավառը, զորքը մտցնում է նաև Աղստևի հովիտ: Այս ամենը տևում է 3 ամիս, որից հետո Դավիթ Անհողինը ողջամիտ վճիռ է կայացնում: Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի միջնորդությամբ կողմերի միջև հաշտություն է կնքվում Շիրակավանում, Դավիթ Անհողինը պարտավորվում է նախկինի պես հավատարիմ մնալ թագավորին[2]: Գագիկ Ա-ն Աղստևի հովիտը՝ Կայան և Կայծոն բերդերով նաև Տավուշ գավառը խլում է Դավիթից և տալիս իր որդուն Հովհաննես-Սմբատին: Հետագա տարիներին մինչև Գագիկ Ա-ի վախճանվելը, Հայաստանը շարունակում է վայելել խաղաղություն: Բյուզանդական կայսրությունը և ոչ էլ հարևան ամիրաները չեն փորձում խախտել երկրի անդորրը: Գագիկ Ա-ի ջանքերով ավելի է ամրապնդվում երկրի պետական տարբեր միավորումների միջև ազգային ընդհանրության հիմքի վրա ձևավորված համադաշինքը, որն էականորեն նպաստում է երկրի քաղաքական միավորմանը: Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին։ Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների։ Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը։

Գագիկ Ա-ի արձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր։

Անձի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ 1-ը ուներ վայելուչ հասակ և գեղեցիկ պատկեր:Նրա մազերը թխակերպ էին, շրթունքները նման են եղել կարմիր լարի, ատամները՝ շատ գեղեցիկ[3]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Օրբելի (1966). Դիվան հայ վիմագրության. Երևան. էջ 35.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Ստեփանոս Տարոնեցի(Ասողիկ) (2000). Պատմություն տիեզերական. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 272.
  3. Թովմա Արծրունի և Անանուն (1999). Պատմություն Արծրունյաց տան. Երևան: Հայաստան. էջ 271.