Մասնակից:Ընթերցող/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարքրաֆտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՖենտեզի, Արկածային
Թվական2016
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԴանկան Ջոնս
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Կինոընկերություն

Legendary Pictures

  • Blizzard Entertainment
  • Atlas Entertainment
  • Universal Pictures
Տևողություն123
Բյուջե160 մլն $
Շահույթ430 271 605 $
Պաշտոնական կայքէջ


Վարքրաֆտ (անգլ.՝ Warcraft), արկածային ֆենտեզի ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում նույնանուն խաղային շարքում ներկայացված մտացածին Warcraft աշխարհում: Շարքի ստեղծողները, Blizzard Entertainment, առաջին անգամ ֆիլմի ստեղծման մասին հայտարարել են 2006 թվականին՝ Legendary Pictures ստուդիայի համագործակցությամբ[1]: Նկարահմանումները տեղի են ունեցել 2014 թվականի հունվարից մայիսը: Վարձակալությունը կազմակերպվել է Universal Pictures ընկերության կողմից[2].:

Ֆիլմի ռեժիսորն է Դանկան Ջոնսը, որը նաև համարվում է սցենարի համահեղինակ Չարլզ Լիվիտի հետ, որոնք գրել են սցենարը Քրիս Մետցենի սյուժեի հիման վրա[3]: Գլխավոր դերակատարներն են՝ Թրեյվիս Ֆիմելը, Փոլա Պատոնը, Բեն Ֆոսթերը, Դոմինիկ Կուպելը, Տոբի Կեբելը, Բեն Շնետցերը, Ռոբերտ Կազինսկին, Կլենսի Բրաունը, Ռուտ Նեգան, Դենիել Վուն[4].:

Ռուսաստանում վարձակալությունը սկսվել է 2016 թվականի մայիսի 26-ին[5], իսկ ԱՄՆ-ում էկրաններին բարձրացել է հունիսի 10-ին[6]: Ըստ վարձակալության արդյունքների՝ ԱՄՆ-ում ֆիլմը ձախողվել է, սակայն ի շնորհիվ աշխարհում բարեհաջող շահույթի, հատկապես Չինաստանում, հավանաբար, կարող է մեծ շահույթ բերել[7] [8] :

Ցանկանալով գերի վերցնել՝ իմանալու համար նրա թույլ տեղերը, Լոտարը կազմակերպում է հետապնդում, որի արդյունքում գերի են ընկնում ծեր օրկը և Հարոնա Պոլուորիչիան, որը Դուրոտանի տոհմի հետ անցել է մոգական պորտալի միջով: Շտորմգրադ հասավ միայն գերուհին. ծեր օրկի կյանքին վերջ էր դրել Անդուինը: Ի զարմանս բոլորի՝ Հարոնան տիրապետում էր մարդկային լեզվին, որը հեշտացնում էր շփումը: Հետախուզելով տարածքը՝ մարդիկ հասկանում են՝ ինչի է ձգտում Գուլ'դանը. գերիների կյանքի էներգիայի օգնությամբ՝ նա ուզում է կրկին բացել ճանապարհ դեպի Դրենոր, որպեսզի տեղափոխի այնտեղ մնացած հորդային: Սակայն Ազերոտը չէր կարող հաղթել վրա հասնող պատերազմում: Կագդարը, կարդալով Կարաժանի գրադարանում գտած գիրքը, հասկանում է, որ Գուլ'դանը չէր կարող միայնակ տեղափոխել հորդան. նրան կանչել է ինչ-որ մեկը մարդկանց աշխարհից: Ցանկանալով օգնել Պահապան Մեդիվին՝ նա պատմում է իր վարկածի մասին, բայց նա խորհուրդ է տալիս չխառնել իրեն չվերաբերող գործերում, ապա այրում է բոլոր նոթերը և էսքիզները, բացի այն մեկից, որտեղ պատկերված էր պորտալը մյուս կողմից բացող գլխարկով ինչ-որ մեկը:

Тем временем Дуротан понимает, что Скверна, которую использует орочий шаман-чернокнижник, есть сама Тьма, и именно она стала причиной гибели его родного мира. Решая помешать Гул’дану, он назначает встречу королю Штормграда Ллейну в горном ущелье. Оргрим Молот Рока не согласен с решением Дуротана восстать против Гул’дана, так как со стороны это выглядит предательством своей расы. Во время переговоров между двумя расами на людей и Северных Волков нападает отряд, вновь ведомый Черноруком. Подоспевший Хранитель в последний момент успевает отгородить армию орков от небольшой горстки выживших людей непреодолимым магическим барьером, но не замечает сына Андуина Каллана и нескольких воинов, оставшегося по ту сторону преграды, и тот погибает от руки Чернорука.

Այդ ժամանակ Դուրոտանը հասկանում է, որ կախարդանքը, որը օգտագործում էր կախարդը, հենց ինքը Խավարն է, և հենց այդ էլ դարձել է նրա աշխարհի կործանման պատճառը: Ցանկանալով խանգարել Գուլ'դանին՝ նա հանդիպում է նշանակում Շտորմգարդի արքայի՝ Լլեյնի հետ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվային կախարդանքի ազդեցության հետևանքով՝ Դրենդորը՝ օրկերի հայրենիքը, մահանում է և, որպեսզի փրկեն իրենց ռասսան սպառնացող ոչնչացումից, բոլոր տոհմերի առաջնորդները բոլորին առաջնորդում են Մութ Պորտալ, որտեղ կախարդ Գուլ' դանը, որը տիրապետում էր կախարդանքին, պատրաստվում էր բացել պորտալը՝ դեպի այլ՝ ապրելուն հարմար աշխարհ: Բոլոր տոհմերը հավաքվում են պորտալում՝ կազմելով միասնական հրոսակախումբ՝ Գուլ'դանի առաջնորդությամբ: Ստանալով էներգիա գերիների կյանքերից՝ Գուլ'դանը ակտիվացնում է պորտալը այնքան ժամանակ, որ ընդամենը կհերիքի ամենահզոր զինվորներին տեղափոխել, որոնց մեջ էր նաև Հյուսիսային Գայլի տոհմը՝ Դուրոտանի և Օրգրիմի ղեկավարությամբ: Անմիջապես պորտալով անցնելուց հետո Դրեկայի՝ առաջնորդի կնոջ մոտ սկսվում են ծննդաբերություն, սակայն երեխան ծնվում է գունատ և առանց կենդանության որևէ նշույլի: Կախարդը նրան վերցնում է և օգտագործելով կախարդանքը՝ արտաշնչում է նրա մեջ եղնիկի կյանքը, որը հայտնվել էր նրանց մոտ: Գուլ'դանը կանչում է օրկերին՝ ողջունելու հորդայի նոր առաջնորդին, և ամբոխը ցնծում է: Այդ ժամանակ, լորդ Անդուին Լոտարին`թագավորությունների գլխավոր հրամանատարին, և նրա աներորդուն՝ Լլեյն Ռինին, որը դվորֆների քաղաքում՝ Ստալգորնում, այցի էր, լուրեր են հասնում հանելուկային զավթիչների մասին, որոնք արդեն հասցրել էին դատարկել որոշ մոտ գյուղեր՝ բնակիչներին գերի վերցնելով: Ցանկանալով տեսնել զինվորների դիակները ամրոցում՝ նրա ուշադրությունը գրավում է երիտասարդ մոգ Կաֆագրը՝ Կիրին-Տորի նախկին անդամ, որը մի ժամանակ հետ էր կագնել իր՝ ապագա Պահապան Տիրիսֆալյայի երդումից: Կախարդը, զննելով մարմինը, հանկարծ վախենում է և խնդրում կանչել Պահապան Մեդիվին՝ հավատացնելով Անդուինին, որ նա բոլորին ամեն ինչ կբացատրի: Սակայն Պահապանին կանչելն այնքան էլ հեշտ չէ, և Լոտարը գնում է՝ դիմելու Լլեյն Ռինի՝ Շտորմգրադի թագավորի օգնությանը, որը ունի Մեդիվից հանդիպում պահանջելու իրավունքը:

Վերցնելով արքայական մատանին՝ իբրև ապացույց, Անդուինը Կագդարի հետ իր գրիֆոնով թռչում է դեպի Կարաժան ամրոցը՝ Պահապանի վանքը: Ճանապարհի պարզվում է, որ Մեդիվը անհասկանալի պատճառներով 6 տարի անհետացել է: Թողնելով Կադգարին գրադարանում՝ Լոտարը բարձրանում է վերև, որտեղ գտնում է իր հին ընկերոջը Իմաստության Աղբյուրի մոտ ուժերը կարգավորելիս: Երիտասարդ կախարդին գրավում է ինչ-որ մարմին, որը լուծվում է գրքերից մեկի մեջ, իսկ Կիրին-Տորի նշանով դաջվածքը ցույց է տալիս հին գրքին: Վերցնելով գիրքը՝ Կագդարը բռնվում է Մեդիվի կողմից: Կասկածանքով վերաբերվելով կախարդի պատմածին՝ Մեդիվը համաձայնում է այցելել թագավորին: Շտորմգրադում, սեփական աչքերով տեսնելով և համոզվելով, նա մտնում է առաջնային ջոկատ, որտեղ արդեն մտել էին Լոտարը, նրա որդին՝ Կալլանը, և Կագդարը: Նրանք գտնում են Սկվերնայի հետքերը: Ի սարսափ Պահապանի՝ նրա ամենավատ մտքերը իրականացել էին. օրկերը օգտագործում էին Սկվերնայի կախարդանքը, իսկ վերջինս և Լույսը անհամատեղելի էին: Ջոկատը շրջափակման մեջ էր, որը ստեղծվել էր Սևաձեռք Ջարդարարի կողմից, որոնց մեջ էր նաև Դուրոտանը՝ ամբողջ մարտի ընթացքում պահեստազորում նստած: Մարտը ցույց է տալիս, որ օրկերը նրանցից ֆիզիկապես ուժեղ են և բարձրահասակ: Եթե չլիներ Սկվերնայի կախարդանքն օգտագործող Մեդիվը, ջոկատը կոչնչանար: Դուրոտանը համոզվում է՝ որքան են իր եղբայրները արյունախում և միևնույն ժամանակ խոցելի:


«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկովի վեպը: Գրվել է անգլերեն, հրատարակվել է 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է XX դարի ամենաշատն աչքի ընկնող գործերից մեկը: Այն, The Modern Library-ի ցուցակով բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի մեջ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, նաև տեղ գտել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում:

«Լոլիտա»-ն համարվում է Նաբոկովի ամենահայտնի վեոը և ցույց է տալիս վերջինիս սերը դժվար բառախաղի ու դետալների նկարագրության նկատմամբ, որոնք բնորոշ են նրա բոլոր աշխատություններին:

Վեպի ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը արգելված էր Ֆրանսիայում, իսկ 1955 թվականից մինչև 1959 թվականներին՝ Անգլիայում: Հարավային Աֆրիկայում գիրքը արգելված էր 1974-ից մինչև 1982 թվականները: Սահմանափակումներ կային նաև Արգենտինայում ու Նոր Զելանդիայում:

Գիրքը երկու անգամ էկրանավորվել է (1962 և 1997 թվականներին):

Վեպի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակուրդների ժամանակ ԱՄՆ-ով շրջագայելիս Նաբոկովը աշխատում էր «Լոլիտա» վեպի վրա, որի թեման անիմաստ ու անընդունելի էր իր ժամանակների համար. պատմություն մեծահասակ տղամարդու մասին, ով տարված էր տասներկուամյա աղջնակով:

Նաբոկովը հիշում էր, որ պատրաստվել է այրել ձեռագիրը. նա ինքն էր վախենում թեմատիկայից: Որոշ ժամանակ անց, վախենալով սկանդալից ու հետևանքներից, նա ծրագրեց գիրքը տպագրել անանուն: «Լոլիտա»-ի հրատարակումը իսկապես մեծ սկանդալ բարձրացրեց, բայց Նաբոկովի փառքի ու կարիերայի վրա վատ չանդրադարձավ: Հակառակը, «Լոլիտա»-ն հեղինակին մեծ շահույթ բերեց՝ օգնելով հեղինակին թողնել իր դասախոսական աշխատնքները ԱՄՆ-ում, տեղափոխվել Շվեյցարիա և կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա: Բացի դրանից, վեպը ստիպեց մեծ ուշադրություն դարձնել Նաբոկովի տաղանդին՝ դարձնելով նրան Եվրոպայի և Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը:

Հետաքրքիր է, որ գործը առաջինը տպագրած հրատարակչությունը՝ «Օլիմպիա Պրեսսը», ինչպես հետագայում Նաբոկովը նկատեց, տպագրում էր իր գրչին մոտ գրքեր: Գրավիչ աղջկա կերպարը Նաբոկովի մոտ առաջին անգամ առաջացավ բեռլինական «Լիլիթ» բանաստեղծությունը կարդալիս: 1939 թվականին նա գրեց «Կախարդը» պատմվածքը, որը որոշ չափով նման էր «Լոլիտա»-ին:

Ռուսերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբոկովը ինքնուրույն թարգմանեց «Լոլիտա»-ն անգլերենից ռուսերեն: Այն 1967 թվականին լույս տեսավ նյույորքյան «Ֆեդրա» հրատարակչությունում:

ԽՍՀՄ-ում գիրքը արգելվեց և առաջին անգամ լույս տեսավ միայն 1989 թվականի վերակառմավորման ժամանակ, «Известия» հրատարակչությունում՝ «Արտասահմանյան գրականություն» սերիայում: Սա երկրորդ և վերջին ստեղծագործությունն էր հենց հեղինակի կողմից թարգմանված: Առաջինը ինքնակենսագրության ազատ հեղինակային թարգմանություն էր «Conclusive Evidence»՝ ռուսական տարբերակում «Ուրիշ ափեր» անվանումը ստացած»:

Playboy-ին 1964 թվականին տված հարցազրույցում հեղինակը այպես խոսեց իր ծրագրերի մասին.

Այն ժամանակ, երբ ես նայում էի «Լոլիտա»-ի թարգմանությունները այն լեզուներով, որոնք չգիտեմ՝ ճապոներեն, ֆիններերն կամ արաբերեն, մտքիս եկավ մի բան, որ եթե դրանք բոլորը միասին վերցնեմ մի հատորը ավելի հաստ լինի: Հետո ես մտածեցի մեկ ուրիշ բան: Ես երևակայեցի, որ հեռու ապագայում ին-չոր մեկը կվերցնի ու կհրապարակի «Լոլիտա»-ի ռուսալեզու թարգմանությունը: Ես լարեցի իմ ներքին հեռադիտակը ապագայի այդ կետի վրա և տեսա, որ յուրաքանչյուր պարբերությունը՝ թակարդներով չլցված, կարող է տգեղանալ թարգմանական սխալների պատճառով: Չարամիտ թարգմանչի ձեռքում «Լոլիտա»-ի ռուսերեն տարբերակը կարող էր լիովին վերափոխվել՝ դառնալով գռեհիկորեն կռահելի ու սխալական: Եվ ես որոշեցի թարգմանել ինքս: Հիմա պատրաստ է ուղիղ 60 էջ:


Գրողի վերաբերմունքը ռուեսերն լեզվի նկատմամբ անդառնալիորեն փոխվեց: Ի վերջաբան հեղինակը գրում է «Լոլիտա»-ի ամերիկյան հրատարակչությանը.

Իմ անձնական ողբերգությունը, որը չի կարող և պետք չէ վերաբերի ոչ ոքի, դա այն է, որ ես ստիպված եմ եղել հրաժարվել իմ բնական խոսքից, իմ ոչ մի բանից չամաչող, հարուստ, անսահմանորեն ինձ լսող ռուսական վանկից՝ հանուն երկրորդական դասի անգլերենի»:


Սակայն, ռուսերեն թարգմանությունը ունեցավ հետևանքներ, որոնցում Նաբոկովը վերանայում է իր վերաբերմունքը մայրենի լեզվի ննկատմամբ: Նաբոկովը կանգնում է այն բանի վրա, որ.

Գիտական բարեխղճությունը ստիպեց ինձ ռուսերեն տեքստում պահպանել ամերիկյան վերչաբանը<…> Այս թարգմանության պատմությունը հիասթափության պատմություն է: Ցավոք, այն «սքանչելի ռուսերենը», որը, թվում էր, սպասում է ինձ ինչ-որ տեղ, ծաղկում՝ ինչպես հավատարիմ գարունը փակ դարպասների հետևից, որոնց բանալիները այսքան տարի թաքցրվել են ինձնից, իրականում գոյություն չունեն, և դարպասների այն կողմ ոչ այլ ինչ է, քան ածխացած կոճղեր և աշնանային անհույս ճամփաներ, իսկ բանալին ավելի շատ նման է ագռավուկի:


2003 թվականին Ալեքսանդ Սվիրիլինը փաստեց, որ ռուսերեն «Լոլիտա»-ում հատված է բացակայում երրորդ գլխի երկրորդ մասից: Նրա կարծիքով, որը կիսում էր նաև գրողի որդին՝ Դմիտրին, հատվածը բաց է թողնվել Նաբոկովի անուշադրության պատճառով: Հետագա հրատարակություններում բացթողումը վերականգվել էր: Տեքստը թարգմանվել է Ալեքսանդր Սվիրինի և Դմիտրի Նաբոկովի կողմից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Գումբերտ Գումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Գումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Գումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Скоро, однако, брак его разваливается, и, поправив душевное здоровье в санатории, Гумберт едет в маленький новоанглийский городок Рамздэль, чтобы в тишине и покое продолжить свои занятия литературоведением. Он снимает комнату у тридцатипятилетней вдовы по имени Шарлотта Гейз, в одиночку воспитывающей двенадцатилетнюю дочь Долорес (дома её называют «Ло», «Лола» или «Долли»). Гумберта шокирует сходство Долорес с покойной Аннабель, и он решает остаться в доме. На его удачу, Шарлотта влюбляется в своего постояльца, и, пока Долорес находится в летнем лагере, они заключают брак. Гумберт не испытывает к Шарлотте никакого влечения (как, впрочем, и к большинству взрослых женщин), но использует эту возможность, чтобы находиться рядом с Долорес (которую он называет уменьшительным именем Лолита).

Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է և բուժելով հոգեկան խնդիրները սանատորիայում, նա տեղափոխվում է փոքրի նորանգլիական քաղաք Ռամզդելը, որպեսզի լռության ու հանգստի մեջ շարունակի զբաղվել գրականագիտությամբ: Նա սենյակ է վարձակալում երերսունհինգ տարեկան կնոջ՝ Շառլոտտա Գեյզի տանը, ով միայնակ դաստիարակում էր իր տասներկուամյա աղջնակին:


Ընթերցող/Ավազարկղ

Պեկանբարու (ինդոն.՝ Pekanbaru), հաճախ հանդիպում է նաև Պականբարու[9] անունով, քաղաք Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Ռիաու պրովինցիայի (ինդոն.՝ Propinsi Riau) ադմինիստրատիվ կենտրոնն է:

Քաղաքի տարածքը ներառված է ինքնավար ադմինիստրատիվ կազմի մեջ՝ մունիցիպալիտետի: Բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 897 768 մարդ: 2010 թվականի տվյալներով մակերեսը կազմում է 632,26 կմ²:

Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում, Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսից: Տարածվում է Սիակ(ինդոն.՝ Sungai Siak) գետի երկու ափերի շուրջ:

Բնակչության ազգային կազմը շատ բազմազան է: Առավել բազմաքանակ ներկայացուցիչներ ունեն մինանգկաբաու, մալայացի, յվանցի, բատակի ազգությունները: Գերիշխող կրոնը՝ Սուննի իսլամ: Հիմնադրվել է XVII դարում Սենապելան անվանումով: Ներկայիս անունը ստացել է 1784 թվականին: Համարվում էր Սիակ կայսրության մասը, որը, իր գոյության սկզբնական շրջանում, մալայական Ջոխոր սուլթանությունից վասալական կախում ուներ, իսկ այնուհետև՝ գաղութային կախում Նիդերլանդներից: XVIII դարի վերջում և XIX դարի սկզբում կայսրության մայրաքաղաքն էր: Նիդերլանդական գաղութացման ժամանակաշրջանում դարձավ սուրճի և բնական կաուչուկի արտադրման կենտրոն, ավելի ուշ՝ հանքարդյունաբերության: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական զորքերի համար կարևոր հենակետ էր, գերիների և տեղացիների հարկադրված աշխատանքի կենտրոն:

1945 թվականին մտավ Ինդոնեզիայի կազմի մեջ՝ Սիակի սուլթանի՝ իր տարածքների ինքնիշխանությունը Հանրապետության իշխանություններին հանձնելուց հետո: 1957 թվականից Ռիաուի կազմի մեջ է: 1959 թվականից համարվում է վերջինիս ադմինիստրատիվ կենտրոնը:

Աչքի է ընկնում տնտեսական դինամիկ զարգացմամբ: Քաղաքում տեղակայված են նավթարդունաբերական և քիմիական արդյունաբերության մեծ ընկերություններ, նավահանգիստ, «Սուլթան Շարիֆ Քասիմ II» միջազգային օդանավակայան»: Ունի մի քանի համալսարան, այստեղ են նաև երկրի ամենամեծ հանրային գրադարաններից մեկը և ամենամեծ մարզադաշտերից մեկը: Համարվում է Ինդոնեզիայի ամենահարմարավետ կառուցված, ենթակառուցվածքայնորեն զարգացած, էկոլոգիապես հարուստ քաղաքներից մեկը:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչգաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարույում բնակություն հաստատածների մասին առաջին հիշատակումները թվագրվում են XVII դարում, երբ այդտեղ՝ ոչ մեծ ձկնորսական Պայունգսեկակի քաղաքում տեղակայվեց ավելի մեծ՝ Սենապելան բնակավայրը, որի հիմնադիրները նախկին բնակավայրերը ստիպված լքել էին կլիմայական պայմանների դրդմամբ: Սենապելանը դարձավ նոր բնակավայր: Այդ անվանումը համարվում է Պեկանբարուի նախատիպը, չնայած որ «Սենապելանը» և «Պայունգսեկակին» դեռևս պահպանվում են քաղաքի երկու ժամանակակից շրջաններում:

1720-ականներին Սենապելանը կցվեց նորակազմ Սիակին՝ առաջին իսկ օրերից վասալական կախվածության մեջ մտնելով Ջոխորից:

Գաղութացման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբ Մոսսել, 1750—61 թվականներին ՆՕԻԿ-ի գեներալ-գուբերնատոր

XVIII դարում Ջոխորը բախումների մեջ հայտնվեց Նիդերլանդական Օթս-Ինդիա ընկերության հետ, որը այդ ժամանակ տեսանելիորեն մեծացրեց իր տարածքները Մալայական կղզիախմբում: Բացի այդ, հոլանդացիները, արհամարհելով ջոխորցիներին, ուղղակիորեն հարաբերություններ հաստատեցին Սիակի ղեկավարության հետ և հասան նրան, որ թույլտվություն ստացան Սենապելանի մոտ կառուցել հսկայական ամրոց, որը գաղութարարների բնակեցման համար ծառայեց մինչև 1756 թվականը: Հոլանդացիների հետ մի քանի անհաջող մարտերից հետո ջոխորցիները ստիպված էին 1746 թվականին խաղաղ համաձայնագիր կնքել, որով ՆՕԻԸ-ն (Նիդերլանդական Օթս-Ինդիա ընկերություն) ճանաչվում էր սուվերեն Սիակում[10] : Սրանով հանդերձ՝ սիակական ղեկավարությունը, պահպանելով ինքնավարության գերագույն մակարդակը, սկսեց Սենապելանի ակտիվ տնտեսական զարգացումը: 1760-ականներին այստեղ կառուցվեց սուլթանական ամրոցը (մինչև այժմ չի պահպանվել) և մեծ մզկիթ: 1775 թվականին Սենապելանը պաշտոնապես դարձավ սուլթանության մայրաքաղաքը, որը էլ ավելի ծառայեց նրա զարգացմանը[11]:

Դեպի Սենապելան եկած առաջ սուլթանը Աբդուլ Ջալիլ Ալմուդին Շահն էր (ինդոն.՝ Abdul Jalil Alamudin Syah), որը ձգտում էր մեծացնել արտաքին տնտեսական կապերը: Նա փորձեց կազմակերպել շրջանային խոշոր տոնավաճառ, սակայն հաջողություն չունեցավ: Այն բանից հետո, որ 1780-ականներին նրա տղայի՝ Մուհամմադ Ալիի (ինդոն.՝ Muhammad Ali) մոտ ստացվեց կազմակերպել տոնավաճառը, այն Սումատրայի այդ շրջանի համար ստացավ այնպիսի կարևոր առևտրական նշանակություն, որ 1784 թվականի հունիսի 23-ին տեղաբնակ տոհմերի ավագների կողմից որոշում կայացվեց բնակավայրը անվանափոխել Պեկանբարու(ինդոն.՝ Pekanbaru), որը բառացիորեն նշանակում էր «Նոր տոնավաճառ» (pekan — «տոնավաճառ», baru — «նոր»): Հենց հունիսի 23-ը համարվում է Պեկանբարուի հիմնադրման օրը և նշվում որպես քաղաքի պաշտոնական տոն[11]:

1798 թվականին Պեկանբարուն անցավ Նիդերլանդների ուղղակի հսկողության տակ, որը այդ ժամանակահատվածում գտնվում էր նապոլեոնական Ֆրանսիայի ազդեցության տակ: Սակայն 1811 թվականին հետևած Նիդերլանդական Օսթ-Ինդիայի օկուպացիան Մեծ Բրիտանիայի կողմից, որը փորձում էր թույլ չտալ գաղութի անցումը Ֆրանսիային, զգալիորեն թուլացրեց Սումատրայում Նիդերլանդների ադեցությունը: Արդյունքում, 1816 թվականին, երբ հոլանդացիները վերադարձրեցին իրենց գաղութը, Սիակը պիտի նորից դառնար նրանց ազդեցության գոտի: Հիմնական ուշադրությունը նրանք դարձրեցին Պեկանբարուին, որն այդ ժամանակ արդեն կորցրել էր մայրաքաղաք լինելու կարգավիճակը, սակայն դեռևս ուներ առևտրական ահռելի նշանակություն: Այս ամենի հետ մեկտեղ՝ բրիտանական գաղութային կառավարությունը որոշ ժամանակ պահպանում էր սումատրական տարածքների հանդեպ պահանջները՝ փորձելով վերականգնել ազդեցությունը Սիակում, սակայն այդ ամենը անհաջողությամբ պսակվեց[12]:


1850-ական թվականներին Պեկանբարուն հայտնվեց ներքինսիակական կոնֆլիկտի գոտում, որը ծավալել էր դինաստիական պայքար սուլթան Շարիֆ Իսմայիլի (ինդոն.՝ Syarif Ismail) և նրա ազգականներից մեկի միջև: Սուլթանի կողմից ձևավորված վարձկանների խումբը, որի ղեկավարն էր Ադամ Ուիլսոնը (անգլ.՝ Adam Wilson), աստիճանաբար վտանգավոր դարձավ հենց սուլթանի իշխանության համար: 1856 թվականին Շարիֆ Իսմայիլը ստիպված էր հոլանդացիներից օգնություն խնդրել, որոնք, պարտության մատնելով Ուիլսոնին, 1858 թվականին համաձայնագիր ներկայացրին կառավարությանը, ըստ որի, սուլթանությունը մտնում էր Նիդերլանդական Օսթ-Ինդիայի կազմի մեջ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այսպիսով Պեկանբարուն կրկին հայտնվեց գաղութի կարգավիճակում:[12][13]{{sfn|Locher-Scholten|2004|с=126}

Նիդերլանդական իշխանության ներքո քաղաքը պահպանեց իր կարևոր նշանակությունը՝ առաջին հերթին որպես առևտրական կենտրոն. Սիակ գետի նավարկելիությունը թույլ էր տալիս ստաբիլ կապ հաստատել Մալակկայի նեղուցի հետ: Բացի դրանից, XIX դարի կեսերից քաղաքը դարձավ սուրճի արտադրության խոշորագույն կենտրոն, իսկ XX դարի սկզբից՝ բնական կաուչուկի արտադրության և ածխարդյունաբերության: Այս ամենից բացի սիակական սուլթանների իշխանությունը դառնում էր էլ ավելի սիմվոլիկ. իրական կառավարման գործերը կատարում էին գաղութարարները, որոնք 1931 թվականից ունեին օգնական-ռեզիդենտի, իսկ հետո՝ վերահսկիչի պաշտոն: լիազորությունները[14]:

Ճապոնական օկուպացիայի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի փետրվարի վերջին Պեկանբարուն զբաղեցվել էր Ճապոնիայի ռազմական ուժերի կողմից: Քաղաքը, ինչպես նաև Սումատրայի ողջ տարածքը, տեղափոխվել էր 25-րդ բանակի օկուպացիայի գոտի և 1942 թվականի մարտի 8-ին դարձավ շրջանի կենտրոն՝ ճապոնացի ռազմաադմինիստրատիվ ղեկավարի կողմից: Այս ամենի հետ մեկտեղ իշխանությունը մնում էր Սիակի սուլթանի ձեռքերում, ում համար ճապոնացիները պահպանել էին ծիսական լիազորությունները:

Փորձելով բարելավել Սումատրայի նյութատեխնիկական վիճակը, ու նաև որոշակի հումք ապահովել ապահովել Խաղաղ օվկիանոսի հաշվին, ճապոնացիները մեկնարկեցին 220 կմ-անոց երկաթգծերի կառուցումը: Կառուցման աշխատանքներին մասնակցել են մոտավորապես 6500 հոլանդացի և բրիտանացի ռազմագերիներ, նաև ավելի քան 100 000 անազատ ինդոնեզիացի: 1945 թվականի ամռանը, երբ ավարտվում էին աշխատանքները, սպանվել էր կամ մահացել ոչ պակաս, քան եվրոպացիների երրորդ մասը և ինդոնեզիացիների գրեթե կեսը[15]:

Ճապոնական օկուպացիայի շրջանը (մինչև 1945 թվականի օգոստոսը) Պեկանբարուում համարվում է նավթի հայտնաբերման, քաղաքում մաքրման գործարանի ստեղծման ժամանակաշրջան[16]:

Ինդոնեզիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 17-ին, երբ Ինդոնեզիայի Հանրապետությունը անկախ հռչակվեց, Սիակի սուլթան Շարիֆ Կասիմ II-ը (ինդոն.՝ Sultan Syarif Kasim II) հայտարարեց, որ իր տարածքները միանում են նոր հանրապետությանը. այպես էլ որոշվեց Պեկանբարուի ներկայիս տարածքային պատկանելությունը: 1945 թվականի վերջին և 1946 թվականի սկզբին քաղաքում կազմավորվեցին նոր իշխանության հատուկ կառույցները: 1946 թվականի մայիսի 17-ին Պեկանբարուին տրվեց քաղաքի կարգավիճակ, որը հաշվետու էր Սումատրայի մարզպետին:

Պեկանբարուի միացումը Ինդոնեզիային հաստատվեց 1946 թվականի նոյեմբերի 12-ին կնքված Լինգաջատական համաձայնագրով: Սակայն պատերազմական գործողությունների արդյունքում, քաղաքը լցված էր նիդերլանդական զորքերով, որոնք այդտեղ էին մինչև 1948 թվականը, երբ ինդոնեզիական սուվերենտությունը այդ տարածաշրջանում հաստատվեց Ռենվիլսկական պայմանագրով:

1956 թվականին Պեկանբարուն նոր վարչական միավորում՝ Կենտրոնական Սումատրայում, ստացավ քաղաքական միավորի կարգավիճակ: 1959 թվականի հունվարի 20-ին դարձավ Ռիաուի ադմինիստրատիվ կենտրոնը:

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուի աշխարհագրական կոորդինատները՝ 0°32′00″ հս․ լ. 101°27′00″ ավ. ե.HGЯO[17]:

Սիակ գետը, որը քաղաքը բաժանում է երկու ոչ հավասար մասերի

Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում, Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսից: Հրապարակը զբաղեցնում է 632,26 կմ² տարածք: Ունի ոչ ճիշտ դիրք. հարավ-արևմուտքից թեթևակի ձգված է դեպի հյուսիս-արևելք: Գտնվում է Ռիաուի կենտրոնական հատվածում: Հյուսիս-արևելքից քաղաքը սահմանագծվում է Սիակով, իսկ հարավ-արևելքից՝ Կամպարով[17]

Ռելիեֆ, երկրաբանական կառուցված, բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տարածվում է Սիակ գետի երկու ափերին, հիմնականում ավելի հարավ, այսինքն, գերխոնավ շրջաններում: Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 5-50 մետրի սահմաններում, կենտրոնական հատվածներում ավելին չէ, քան 11 մետրը: Քաղաքի տարածքի 65%-ում ռելիեֆի թեքությունը չի գերազանցում 5 աստիճանը, 30%-ում տատանվում է 5-20 աստիճան, և միայն 5%-ում է գերազանցում 20 աստիճանը:

Քաղաքի գլխավոր ջրամատակարարը համարվում է Սիակ գետը: Նրա լայնությունը քաղաքում կազմում է մոտավորապես 100 մետր, խորությունը՝ 8 մետր: Պեկանբարուի տարածքով են անցնում Սիակ մի քանի վտակներ՝ Ումբանսարի, Այրհիտամ, Սիմբան, Սետուկուլ, Պենգամբանգ, Ուկուի, Սագո, Սենապելան, Լիմաու, Տամպան և Սաիլ[17][18]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հասարակածային խոնավ է: Անձրևների շրջանը՝ սեպտեմբերից ապրիլ: Տեղումների ամսական քանակը տատանվում է 178 մմ-ից մինչև 50 մմ, հարաբերական խոնավությունը՝ 46 %-ից 100 % (ամենախոնավ և անձրևոտ ամիսները դեկտեմբերն ու հունվարն են, համեմատաբար չոր ամիսները՝ հուլիսն ու օգոստոսը): Միջին ջերմաստիճանը գրեթե 27,2 º C, ամսական տատանվում է 21º-ից մինչև 23º C, բարձրանում է 30º C-ից 33º[17][19]

Միջին հարաբերական խոնավություն (%)[19]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Տոկոսներ 83 80 81 81 81 79 80 80 81 81 82 83 81
Անձրևոտ օրերի քանակ[19]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Քանակ 13 11 13 14 11 8 7 10 11 14 16 16 144
Մառախղլապատ օրերի քանակ[19]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Քանակ 2 2 3 3 3 3 4 4 3 3 4 3 37
Քամու արագություն (կմ/ժ)[19]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Միջին արագություն 3 3 2 2 3 3 4 4 4 3 3 4 3.2
Առավելագույն արագություն 63 46 69 74 74 70 43 41 67 59 74 72 74

Շրջակա միջավայրի պայմաններ, բնական աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական պլանում Պեկանբարուն համարվում է ոչ միայն Սումատրայի, այլ նաև Ինդոնեզիայի խոշոր քաղաքներից ամենահարուստներից մեկը: Չնայած նավթի գործարաններին մոտ գտնվելուն և անտառային հրդեհներին՝ տեղական իշխանությունները մասշտաբային գրագրերի միջոցով կարողանում են պահպանել քաղաքի նորմալ կարգավիճակը[20]:

Պատմական քաղաքում հաճախ են լինում ջրհեղեղներ, չնայած XX դարի վերջում նրանց ինտենսիվությունը նշանակալիորեն նվազել է: Քաղաքում մնացել է 20 հողատարածք, որոնք հակված են սեզոնային հեղեղումներին, սակայն նրանց տարածքը կազմում է քաղաքի ավելի քիչ մասը, քան 1%-ն է: Այսպիսով, 2009 թվականին այստեղ տեղի ունեցած 7 ջրհեղեղներից և ոչ մեկը լայնածավալ վնաս չի հանդիսացել բնակչության համար, նրա հետևանքները վերացվել են առանց լուրջ միջոցների և ուժերի[21]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակ, դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական թաղամաս Պեկանբարուում

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Պեկանբարուի բնակչության թիվը կազմում է 897 768 մարդ, որոնցից 456 386 տղամարդիկ են, իսկ 441 382 կանայք: Բնաչկության խտությունը՝ 1420 մարդ/կմ²[22]: Քաղաքում գրանցված է 213 795 ընտանիք, ընտանիքների անդամների քանակը միջինում կազմում է ավելի քան 4 հոգի[23]:

Բնակչության թվի աճը բարձր է. այսպես, 15 տարում (1995-2010 թվականներին) թվաքանակը բազմապատկվել է (1995 թվականին՝ 441 464 մարդ): Բացի այդ աճը վերջին տարվ մեջ կազմում էր ավելի քան 11,8 %[22]:

Պեկանբարուի բնակչության աճը[22]
Տարեթիվ 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
Բնակչություն 431 464 481 681 512 123 523 076 531 635 597 971 625 313 653 435 689 834 720 197 754 467 779 899 799 213 802 788 897 768

Էթնիկ և կրոնական կազմ, լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը առանձնանում է էթնիկ մեծ բազմազանությամբ: Հարաբերական մեծամասնությունը (ավելի քան 37%-ը) պատկանում են մինանգկաբաուների ազգությանը: Քաղաքում ապրում են նաև մալայացիներ, յվանցիներ, բատակիներ, Ինդոնեզիայի այլ ազգությունների ներկայացուցիչներ և բավականին մեծ թիվ կազմող չինացիներ[24][25] [26]:

Պեկանբարուի բնակչության ազգային կազմը[24]
Ազգություն Մինանգկաբաուներ Մալայացիներ Յվանցիներ Բատակիներ Սունդիներ Բուգիսիներ Բանջարներ Այլ
Տոկոս (%) 37,7 26,1 15,1 10,8 1 0,2 0,2 8,9

Քաղաքի ճնշող մեծամասնությունը կազմում են մուսուլման սունիականները: Կան որոշ քրիստոնյաներ, ինչպես բողոքականներ, այլպես էլ կաթոլիկներ (հիմնականում բատակիների մեջ), նաև բուդդիստներ (չինացիների մեջ)[25][26]:

Քաղաքում կա 588 մզկիթ և 436 մուսուլմանական մատուռ՝ կառուցված տարբեր վայրերում, նաև 55 բողոքական ու 37 կաթոլիկ եկեղեցի, 9 բուդդիստական և 8 հինդու տաճար. կրոնական կառույցների ընդհանուր թիվը կազմում է 1133: Տեղի մուսուլմանները վայելու են եռանդուն հավատացյալների համբավ: Քաղաքի մզկիթը՝ Շեյխ Բախարուտդինի մզկիթը, համարվում է Ինդոնեզիայի ամենամեծ մզկիթներից մեկը[24]:

Բոլոր քաղաքացիները գործնականորեն ազատ տիրապետում են երկրի պետական լեզվին՝ ինդոնեզերենին: Դրա հետ մեկտեղ նրանցից շատերը, հինականում մինանգկաբաուները ակտիվորեն օգտագործում են իրենց մայրենի լեզուն[26]:

Վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգավիճակ և վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուն Ռիաուի վարչական կենտրոնն է: Քաղաքի տարածքը համարվում է երկրորդ կարգի վարչական միավոր՝ մունիցիպալիտետ(կոտա), որը իր հերթին բաժանված է 12 շրջանի (կեզամատան): Շրջանների կազմում մտնում են 58 ցածրակարգ վարչական միավորներ՝ ավաններ և գյուղեր[17]:

Պեկանբարուի շրջանները[27][28]
Շրջանի անվանումը հայերեն Շրջանի անվանումը ինդոնզերեն Բնակչություն (մարդ) Բնակչություն (%) Մակերես (կմ²) Մակերես (%)
Տամպան Tampan 169 655 18,9 59,81 9,46
Պայունգսեկակի Payungsekaki 86 584 9,64 43,24 6,84
Բուկիտ-Ռայա Bukit Raya 91 914 10,24 22,05 3,49
Մարպոյան-Դամայ Marpoyan Damai 125 697 14,00 29,74 4,70
Տենայան-Ռայա Tenayan Raya 123 155 13,72 171,27 27,09
Լիմապուլուհ Limapuluh 41 333 4,60 4,04 0,64
Սաիլ Sail 21 438 2,39 3,26 0,52
Պեկանբարու-Կոտա Pekanbaru Kota 25 062 2,79 2,26 0,36
Սուկաջադի Sukajadi 47 174 5,25 3,76 0,59
Սենապելան Senapelan 36 434 4,06 6,65 1,05
Ռումբայ Rumbai 64 624 7,20 128,85 20,38
Ռուբայ-Պեսիսիր Rumbai Pesisir 64 698 7,21 157,33 24,88
Ընդհանուր առմամբ 897 768 100 632,26 100

Քաղաքական իշխանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ղեկավարվում է քաղաքապետի կողմից, որը, ինչպես ինդոնեզիական քաղաքների մնացած քաղաքապետերը, համաձայն Ինդոնեզիայի Հանրապետության №32 օրենքի, ընտրվում է քաղաքացիների կողմից 5 տարին մեկ անգամ: Միաժամանակ քաղաքապետի հետ ընտրվում է նաև նրա փոխարինողը՝ փոխքաղաքապետը: Հերթական ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ոնւեցել 2011 թվականին, քաղաքապետ է ընտրվել Ֆիրդաուսը (ինդոն.՝ Firdaus), իսկ փոխքաղաքապետ՝ Այատ Չահյադին (ինդոն.՝ Ayat Cahyadi): Նրանք իրենց պարտականությունները սկսեցին կատարել 2012 թվականի հունվարի 26-ից[29]:

Օրենսդրական իշխանությունը իրականացվում է Քաղաքի խորհրդի ներկայացուցիչների կողմից (45 պատգամավոր), նաև որոշ բաներ ընդունվում են քաղաքացիների անմիջական ընտրություններով: Խորհրդի խոսնակը, 2009 թվականի ապրիլին կայացած ընտրություններով, համարվում է Դեսմինատոն (ինդոն.՝ Desmianto): Պատգամավորների կողմից կազմվել է ութ խմբակցություն, որոնք ներկայացնում են տասը քաղաքական կուսակցություններ (նրանցից երկուսը միացված են)[30][31]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BLIZZARD ENTERTAINMENT® AND LEGENDARY PICTURES TO PRODUCE LIVE-ACTION WARCRAFT® MOVIE» (անգլերեն). Blizzard Entertainment. 2006-05-09. Արխիվացված է օրիգինալից 2007-11-25-ին.
  2. Vejvoda, Jim (2013-11-27). «Warcraft Movie Rescheduled to Avoid Star Wars: Episode VII» (անգլերեն). IGN. Վերցված է 2014-02-09-ին.
  3. Borys Kit (2013-01-30). «'Warcraft' Movie Lands 'Source Code' Director (Exclusive)». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2014-02-09-ին.
  4. Collura, Scott (2013-12-04). «Ben Foster and Dominic Cooper Head for Warcraft» (անգլերեն). IGN. Վերցված է 2014-02-09-ին.
  5. Нина Цыркун (2016-05-26). «Зеленая Скверна питается самой жизнью. «Варкрафт», режиссер Данкан Джонс». Искусство кино. Վերցված է 2016-06-03-ին.
  6. Duncan Jones (2016-06-10). «Warcraft». Վերցված է 2016-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  7. Мир фантастики. «Варкрафт» окупился или провалился?
  8. Screen Rant. Warcraft Box Office Breakdown: Success or Failure?
  9. Вариант «Паканбару», широко использовавшийся в российской картографии до 2000-х годов, связан с особенностью произнесения названия города многими его жителями, в частности, представителями народности минангкабау и малайцами, в то время как в индонезийском языке это слово произносится через «е».
  10. «Sejarah Indonesia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին. Վերցված է 2013-05-10-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  11. 11,0 11,1 «Sejarah Pekanbaru» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 14 августа 2010-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  12. 12,0 12,1 Бандиленко и др., 1992—1993, ч. 1, էջ 258
  13. Bangsa Gagal, 2008, էջ 83
  14. Robert Cribb. «Pekanbaru railway, 1943-45» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  15. «Surviviors of the Burma and Sumatra Railways» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 15 августа 2010-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  16. Fran Sandham, Claire Saunders, 2003, էջ 433
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Wilayah Geografis» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 14 августа 2010-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  18. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.1.1.5. Hidrologi, էջ 3
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Pakan Baru Climate History» (անգլերեն). WEATHER2. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  20. «Prestasi» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 17 августа 2010-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  21. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.1.3. Wilayah Rawan Bencana, էջ 6
  22. 22,0 22,1 22,2 «Banyaknya Pendudukan Kota Pekanbaru Tahun 1995 - 2010» (ինդոնեզերեն). Badan Pusat Statistik Kota Pekanbaru. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  23. «Jumlah Rumah Tangga dan Penduduk Warga Negara Indonesia Dirinci Menurut Jenis Kelamin Per Kecamatan dalam Kota Pekanbaru Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013-06-20-ին. Վերցված է 2013-06-19-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  24. 24,0 24,1 24,2 «Penduduk dan Kemajemukan Masyarakat» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին. Վերցված է 2013-06-19-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  25. 25,0 25,1 Hill, David Politik Identitas dalam Budaya Indonesia/Melayu. — Jakarta, 2010. — С. 40.
  26. 26,0 26,1 26,2 «Pekanbaru Kota Bertuah» (ինդոնեզերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 17 сентября-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  27. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.1 Luas wilayah Kota Pekanbaru menurut Kecamatan, էջ 1
  28. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.4 Jumlah Penduduk Kota Pekanbaru per-Kecamatan, էջ 7
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pelantikan» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DPRD» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DPRD-Resmi» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: