Մինանգկաբաուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինանգկաբաու նորապսակներ

Մինանգկաբաուներ, ժողովուրդ։ Բնակվում են Սումատրա կղզու արևմտյան և կենտրոնական, ինչպես նաև Ինդոնեզիայի մի շարք այլ շրջաններում ու նրա սահմաններից դուրս (Մալայզիայում

Թիվը՝ ավելի մոտ 8 միլիոն (2015Լեզուն մոտ է ինդոնեզերենին, պատկանում է մալայա-պոլինեզյան լեզուներին։ Դավանում են իսլամ։ Այժմյան Սումատրայի ժողովուրդների զգալի մասը ծագմամբ կապված է Մինանգկաբաուների հետ։

19-րդ դարի 1-ին կեսին Մինանգկաբաուները պայքարում էին հոլանդացիների ներխուժման դեմ։ Հիմնականում զբաղվում են բրնձի մշակությամբ, XX դ․ սկզբից՝ տեխնիկական կուլտուրաների (կաուչուկ և այլն) արտադրությամբ, անասնապահությամբ ու զանազան արհեստներով։ Մինանգկաբաուների մոտ բուռն թափով զարգացել են կապիտալիստական հարաբերությունները, միաժամանակ պահպանվում են համայնքն ու մայրատոհմային կարգերի շատ գծեր։ Մինանգկաբաուները խոշոր դեր են կատարում Ինդոնեզիայի քաղաքական և մշակութային կյանքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 553