Մասնակից:Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ
 

Սանդրա Դեյ Օ’Քոննոր (անգլ.՝ Sandra Day O'Connor, ), ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, առաջին կինը, որը նշանակվել է այս պաշտոնում[1][2][3]։

Մինչ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելը որպես դատավոր աշխատել է ընտրովի պետական պաշտոններում։ Դարձել է Արիզոնայի Սենատի հանրապետական մեծամասնության առաջին կին առաջնորդը[4]։ Որպես Գերագույն դատարանի անդամ` իր գործունեության ընթացքում հանդես է եկել դատարանի անկախության օգտին, այդ թվում՝ նախագահական իշխանությունից. նրան է պատկանում «Սահմանադրությունը նախագահին կարտ-բլանշ չի տալիս» արտահայտությունը[5]։

Նրա ձայնը վճռական էր աբորտների օրինականացման գործում[6]։ Դատավորության ողջ ընթացքում, կարևոր գործերի մեծ մասում, Սանդրա Օ’Քոննորի ձայնը վճռորոշ է դարձել, ինչի համար նրան անվանում էին «ամերիկյան արդարադատության Թեմիսի մարմնացում»[7]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի` 2004 թվականից եղել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը[8]։ 2006 թվականին Սանդրա Օ’Քոննորը զրկվել է Գերագույն դատարանի դատավորի լիազորություններից իր անձնական դիմումի համաձայն, որի պատճառը եղել է ամուսնու ծանր հիվանդությունը: Նրա տեղը դատարանում զբաղեցրել է Սեմուել Ալիտոն:

2005-2012 թվականներին ղեկավարել է Ամերիկայի առաջատար պետական իրավաբանական բուհերից մեկը՝ Վիլհելմի և Մարիի (Վիրջինիա, ԱՄՆ) քոլեջը: Ներկայումս Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիա) Ազգային Սահմանադրական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամն է։ Պարգևատրվել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական մրցանակով՝ Ազատության նախագահական մեդալով[9][10]։

Դեյվիդ Սաուտերի հետ Գերագույն դատարանի երկու պաշտոնաթող անդամներից մեկն է։ Ընդգրկված է Իրաքի հետազոտական խմբում:

Ինչպես պաշտոնաթող բոլոր դաշնային դատավորները, Սանդրա Դեյ Օ’Քոննորը ևս ցմահ աշխատավարձ է ստանում, որը հավասար է դատարանի գործող անդամների աշխատավարձին: Գերագույն դատարանի դատավորների համար ներկայումս այն կազմում է տարեկան առնվազն 214 000 դոլար:

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրան ծնվել է 1930 թվականի մարտի 26-ին Տեխասի Էլ Պասո քաղաքում՝ Հարի Ալֆրեդ Դեյի և Ադա Մա Ուիլկիի ընտանիքում[11]: Իր և եղբոր՝ Գ. Ալանի մանկության մասին նրանք հետագայում գրել են «Ծույլ Բի: Մանկություն, որն անցել է ամերիկյան արևմուտքի ագարակում» (Lazy B: Growing up on a Cattle Ranch in the American West): Էլ Պասոյում սովորելու տարիներին մնացել է մոր տատիկի մոտ, որտեղ սովորել է պետական դպրոցներում, իսկ այնուհետև Ռեդֆորդում՝ աղջիկների մասնավոր դպրոցում: Էլ Պասոյում 1946 թվականին ավարտել է Օսթինի միջնակարգ դպրոցը (Austin High School): Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ընդունվել է երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Սթենֆորդի համալսարանը[12]։ 1950 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան ստանալով՝ ուսումը շարունակել է համալսարանի իրավաբանական դպրոցում: Ուսման ընթացքում Սանդրան աշխատել է «Stanford Law Review» ուսանողական իրավաբանական ամսագրում։  Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում Սանդրան ծանոթացել է Ջոն Ջեյ Օ'Քոննոր III-ի հետ, որի հետ ամուսնացել է 1952 թվականի դեկտեմբերի 20-ին համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց:

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Սթենֆորդի համալսարանում ստացած կրթությանն ու ուսման հաջողություններին՝ համալսարանն ավարտելուց հետո աշխատանք գտնելու առաջին փորձերը Սանդրայի համար անհաջող են եղել, իրավաբանական և փաստաբանական գրասենյակները խուսափել են նրան հարցազրույցի հրավիրել այն պատճառով, որ նա կին էր, որի աշխատանքի ոլորտն իրավագիտությունում այդ ժամանակ շատ սահմանափակ էր[13]: Դրանից հետո Սանդրեն ստիպված է եղել հասարակական հիմունքներով աշխատել Կալիֆոռնիայի Սան Մատեո շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում:

Շուտով Սանդրայի ամուսնուն զորակոչել են զինվորական ծառայության և ուղարկել Գերմանիա։ Սանդրան մեկնել է Գերմանիա նրա հետ, որտեղ երեք տարի աշխատել է որպես Ֆրանկֆուրտի զորամասի քաղաքացիական դատախազ։ 1957 թվականին ընտանիքը վերադարձել է Միացյալ Նահանգներ, բայց 5 տարի անց՝ 1960 թվականին, երեք որդիների (Սքոթ, Բրայն և Ջեյ) ծնվելուց հետո Սանդրան վերսկսել է իր գործունեությունը դատախազությունում։ 1969 թվականին ընտրվել է Արիզոնա նահանգի Սենատ, իսկ 1973 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ արդեն լինելով հանրապետական մեծամասնության առաջնորդ:

1975 թվականին Սանդրա Օ'Քոննորն ընտրվել է Մարիկոպ շրջանի Գերագույն դատարանի դատավոր, իսկ 1979 թվականին՝ Արիզոնա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր[14]:

Գործունեությունը որպես Գերագույն դատարանի դատավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր և նոր ֆեդերալիզմի քաղաքական և իրավաբանական շարժման կողմնակից (վերջինիս հիմնական գաղափարն է նահանգներին վերադարձնել որոշ լիազորություններ, որոնք այժմ իրականացնում է կենտրոնական կառավարությունը)` Սանդրա Օ’Քոննորը գործերը քննելիս ուշադրություն է դարձրել ամեն մանրուքի` խուսափելով օրենքի լայն մեկնաբանումից և ընդհանրացումից։

1981 թվականի հուլիսի 7-ին Ռոնալդ Ռեյգանը, որը խոստացել էր դեռևս իր նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ կնշանակի ԱՄՆ Գերագույն դատարանի կին անդամի, հայտարարել է Սանդրա Դեյ Օ’Քոննորին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հայտնի դատավոր Փոթեր Ստյուարտի պաշտոնանկությունից հետո[14]։

Սանդրա Դեյ Օ’Քոննորը Ռիչարդ Ռեյգանի հետ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո. 1981 թվական

Ես վստահ եմ, որ նախագահը միշտ փորձում է նշանակել դաշնային դատավորի պաշտոնում նրանց, ում հայացքները համընկնում են իր տեսակետների հետ։ Բայց նախագահը պաշտոնավարում է չորս տարի, իսկ դատավորը` ողջ կյանքը[15]։

Սանդրա Օ’Քոննորի պաշտոնը ստանձնելու ժամանակ Գերագույն դատարանը արդեն մի քանի տարի էր, ինչ բաժանված էր երկու հակառակ ճամբարների՝ պահպանողականների (որի ղեկավարը դատարանի նախագահ Ուիլյամ Ռենկվիստն էր) և լիբերալիստների (որի ղեկավարը դատավոր Ջոն Սթիվենսոնն էր)։ Իր՝ որպես դատավոր, գործունեության առաջին տարիներում Սանդրան ապացուցել է, որ պատկանում է պահպանողականների շարքերին և աջակցել է Ռոնալդ Ռեյգանին ու Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ռենկվիստին (որի հետ ավարտել է Ստենֆորդի համալսարանը)․ խստորեն քննադատել է Գերագույն դատարանի վճիռը, որն ամրագրել է աբորտների սահմանադրական իրավունքը, թերհավատորեն է վերաբերվել անապահով փոքրամասնություններին համայնքային ծառայության մեջ աջակցելու կառավարության ծրագրին[16]։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, իր գործունեության առաջին երեք տարում Գերագույն դատարանում գործերի 87%-ում ինքը քվեարկել է՝ աջակցելով պահպանողականների ղեկավար Ռենկվիստի տեսակետը[17]։

Այնուամենայնիվ, 1988 թվականից հետո, երբ դատարանի կազմը դարձել է ավելի պահպանողական (դատավորի պաշտոնները զբաղեցրել են այնպիսի պահպանողականներ, ինչպիսիք են Էնթոնի Քենեդին և Քլարենս Թոմասը), Օ’Քոննորն սկսել է քվեարկել անկախ պահպանողականների և լիբերալների կարծիքներից՝ կախված գործից սատարելով թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Անկախության և չեզոքության այս քաղաքականությունը նախկինում իրականացրել է իրեն այս պաշտոնում նախորդած Փոթեր Ստյուարտը[18]: Գործերը քննելիս Օ’Քոննորը միշտ փորձել է օբյեկտիվորեն և անկողմնակալ դիտարկել ծագած վեճը[19], շատ դեպքերում նրա ձայնը, չնայած իր չափավոր դիրքորոշմանը շատ հարցերի շուրջ, որոշիչ է եղել Գերագույն դատարանի որոշումների կայացման հարցում։

  • ՄաքՔոնելն ընդդեմ Դաշնային ընտրական հանձնաժողովի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Գերագույն դատարանը հաստատել է «Դաշնային երկկուսակցական քարոզչության բարեփոխումների մասին» օրենքի սահմանադրականությունը, որը կարգավորում է թեկնածուների ընտրարշավների ֆինանսավորումը, այդ թվում՝ փափուկ փողերի օգնությամբ, այսինքն՝ խոշոր կորպորացիաների, արհմիությունների և հարուստ անհատ ձեռներեցների կողմից նախընտրական արշավի նպատակների համար քաղաքական կուսակցություններին տրամադրվող գումարները:
  • Զելմանն ընդդեմ Սայմոնս-Հարրիսի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Դատարանը եկել է այն մտքին, որ կրոնական դպրոցների համար զեղչի կտրոնների օգտագործումը չի խախտում առաջին սահմանադրական բարեփոխմանը, որով արգելվում է Կոնգրեսին ընդունել պետական կրոնը հաստատող օրենք:
  • Ամերիկայի տղա սկաուտներն ընդդեմ Դեյլի (Boy Scouts of America v. Dale, 530 U.S. 640 (2000)), Օ’Քոննորն աջակցել է դատավորների մեծամասնությանը, որով Նյու Ջերսի նահանգը սահմանափակում է սկաուտների սահմանադրական իրավունքը միավորվելու ազատության վրա՝ արգելելով նրանց սեռական կողմնորոշման հիման վրա ջոկատի ղեկավար ընտրել:
  • Բուշն ընդդեմ Գոռի (Bush v. Gore, 531 U.S. 98 (2000)), այս դեպքում Օ’Քոննորի քվեարկությունը դարձել է որոշիչ, և Գերագույն դատարանը որոշել է դադարեցնել ձեռքով վերահաշվարկը Ֆլորիդայում՝ ճանաչելով վերջին հաշվարկի արդյունքները հօգուտ Ջորջ Ու. Բուշի[20][21]։

2005 թվականի փետրվարին դատարանի նախագահի (Ուիլյամ Ռենկվիստ) և նրա տեղակալի (Ջոն Սթիվենսի) բացակայության պատճառով Սանդրա Օ’Քոննորը նախագահել է Կելոն ընդդեմ Նոր Լոնդոնի բանավոր լսումը: Այսպիսով, դարձել է դատավարության ընթացքում Գերագույն դատարանի նախագահող առաջին կինը[22]:

Չորրորդ փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Դեյ Օ՛Քոննորը Ջորջթաունի համալսարանում իր ելույթի ժամանակ (2006 թվականի մարտ) նշել է, որ «կանոնադրությունները և սահմանադրությունները չեն պաշտպանում դատարանի անկախությունը, մարդիկ են դա անում»[23]։

Փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին գրել է դատավորների մեծամասնության կարծիքը՝ հաստատելով գործողությունների դրական ծրագիր, որը առաջնահերթություն է տալիս սևամորթ դիմորդներին Միչիգանի պետական համալսարանի առաջատար հանրային իրավաբանության բաժիններից մեկը ընդունվելու համար[14]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսի 1-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս և իր պարտականությունները կկատարի միայն մինչև իրավահաջորդի նշանակումը: Նրա փոխարեն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նշանակել է վերաքննիչ դատարանի դատավոր Ջոն Ռոբերթսին. սեպտեմբերին, սակայն, նա նշանակվել է Գերագույն դատարանի նախագահ (Ուիլյամ Ռենկվիստի անսպասելի մահից հետո): 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահն այդ պաշտոնում առաջարկել է իր գործընկեր Հարիեթ Մայերսին, սակայն վերջինս ամերիկյան քաղաքական բեմի պահպանողական կողմի բողոքի ազդեցության տակ հոկտեմբերի 27-ին խնդրել է հանել իր թեկնածությունը: Հոկտեմբերի 31-ին ընտրվել է մեկ այլ թեկնածու, վերաքննիչ դատարանի դատավոր Սամուել Ալիտոն, նա ստացել է Սենատի հավանությունը 2006 թվականի հունվարի 31-ին, և նույն օրը Օ’Քոննորը պաշտոնաթող Է եղել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КM.RU Первая в США женщина-член Верховного суда подала в отставку
  2. ПОЛИТ.РУ Верховный суд США потерял первую женщину-судью
  3. Lenta.ru
  4. «O'Connor, Sandra Day». Federal Judicial Center. Արխիվացված է օրիգինալից 2004-03-06-ին. Վերցված է 2006-03-21-ին.
  5. Радио Свобода. Зачем нужен Верховный Суд
  6. Дело «Организация „Запланированное материнство“ против Кейси» — Planned Parenthood of Southeastern Pa. v. Casey 505 U.S. 833 (1992)
  7. Коммерсант.ru Судьбоносная судья
  8. «The World's Most Powerful Women». Forbes. 2004-08-20. Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին. Վերցված է 2009-03-04-ին.
  9. Голос Америки. Президентская медаль свободы 2009 года>
  10. «16 Президентских медалей Свободы нашли героев». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Manchesterinklink.com Constitution Day in NH = Sandra Day O'Connor Day». Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին. Վերցված է 2017-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Washington Valdez, Diana (2005-07-02). «Звезды родного города - Сандра Дэй О'Коннор». Эль Пасо Таймс. {{cite news}}: Unknown parameter |November= ignored (օգնություն)
  13. «'Out Of Order' At The Court: O'Connor On Being The First Female Justice». Fresh Air. 2013-03-05. Վերցված է 2013-03-05-ին.
  14. 14,0 14,1 14,2 Верховный суд США: равное правосудие по закону
  15. ZN.UA Судья Верховного суда США Сандра Дей О’Коннор: «Меня нельзя было уволить или лишить льгот…»
  16. Верховный суд США: равное правосудие по закону
  17. Greenburg, ibid., p. 68.
  18. Oyez: cases/1960-1969/1960/1960
  19. Смит, Барбара В отставке но не забыта: юристы штата Орегон вспоминают о судье Сандре Дэй О'Коннор(ռուս.) // Бюллетень ассоциации юристов штата Орегон : журнал.
  20. Верховный суд остановил пересчет голосов во Флориде: Чёрный день для американской демократии
  21. США: под вопросом система власти
  22. Kelo v. City of New London — Oral Argument | The Oyez Project
  23. March 9, 2006 Speech by Sandra Day O’Connor at Georgetown University, Washington