Մաունթ Լեմոն հետազոտություն
Մաունթ Լեմոն հետազոտություն | |
---|---|
Տեսակ | աստղագիտական հետազոտություն և աստղագիտական աստղադիտարան |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | MLS |
Նպատակներ | Երկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում |
Գլխադասային գրասենյակ | Մաունթ Լեմոն աստղադիտարան, Արիզոնա ԱՄՆ |
Կայք | lpl.arizona.edu/css/css_facilities.html |
Մաունթ Լեմոն հետազոտություն (անգլ.՝ Mount Lemmon Survey, MLS), աստերոիդների և գիսաստղերի որոնման և հետազոտության ծրագիր, Կատալինա ծրագրի մաս[1]։ Մաունթ Լեմոն հետազոտություն ծրագրում օգտագործվում է 1,52 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակ տեղադրված Ստյուարդի աստղադիտարանում, որը կազմում է Մաունթ Լեմոնի աստղադիտարանի մաս, այն տեղակայված է 2 791 մ բարձրության վրա Սանտա Կատալինա լեռնաշղթայում ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի մոտ։
Այս ծրագիրը այժմ հանդիսանում է տիեզերքի հետազոտություններով զբաղվող ամենաարդյունավետ ծրագրերից մեկը աշխարհում, հատկապես Երկրին մոտեցող աստերոիդների հայտնաբերումների առումով։ Մաունթ Լեմոն հետազոտությունը Փոքր մոլորակների կենտրոնի աստերոիդների հայտնաբերողների ցանկում գրավում է առաջատար տեղերից մեկը, ավելին քան 50 հազար համարակալված աստերոիդների հայտնաբերումով[2][3]։
Հայտնաբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրի շրջանակներում 2008 թվականի հոկտեմբերի 7-ին անսպասելիորեն վերահայտնաբերվեց 206P/Բեռնարդ - Բոատինի կորսված գիսաստղը[4]։ Գիսաստղը 1892 թվականից ի վեր կատարել էր Արեգակի շուրջ 20 պտույտներ և անցել 0,3 - 0,4 ա. մ. հեռավորության վրա Յուպիտերից 1922, 1934 և 2005 թվականներին[5][6]։ Այս գիսաստղը նաև առաջինն էր, որ հայտնաբերվել էր լուսանկարման միջոցով, հայտնաբերել էր ամերիկացի աստղագետ Էդվարդ Բեռնարդը 1892 թվականի հոկտեմբերի 13-ին[4]։
2011 UN63 աստերոիդը հայտնաբերվել է Մաունթ Լեմոն հետազոտության կողմից 2009 թվականի սեպտեմբերի 27-ին, այն հանդիսանում է Մարսի տրոյացի աստերոիդ[7][8]։ Ծրագիր շրջանակներում նաև հայտնաբերվել է անսովոր Ատենի աստերոիդ 2012 FC71 2012 թվականի մարտի 31-ին[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաունթ Լեմոն
- Մաունթ Լեմոն աստղադիտարան
- Փոքր մոլորակների կենտրոն
- Մոլորակագիտական տվյալների համակարգ
- Spaceguard
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «List Of Observatory Codes». Minor Planet Center. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Catalina Sky Survey Facilities – The Mt. Lemmon Survey (MLS)». University of Arizona. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 4,0 4,1 206P at Garry Kronk’s Cometography Արխիվացված 2010-09-25 Wayback Machine
- ↑ IAUC 8995
- ↑ The COCD Homepage
- ↑ de la Fuente Marcos, Carlos; de la Fuente Marcos, Raúl (2013). «Three new stable L5 Mars Trojans». Monthly Notices of the Royal Astronomical Society: Letters. 432 (1): L31–L35. arXiv:1303.0124. Bibcode:2013MNRAS.432L..31D. doi:10.1093/mnrasl/slt028.
- ↑ Christou, A. A. (2013). «Orbital clustering of Martian Trojans: An asteroid family in the inner solar system?». Icarus. 224 (1): 144–153. arXiv:1303.0420. Bibcode:2013Icar..224..144C. doi:10.1016/j.icarus.2013.02.013.
- ↑ de la Fuente Marcos, Carlos; de la Fuente Marcos, Raúl. «A resonant family of dynamically cold small bodies in the near-Earth asteroid belt». Monthly Notices of the Royal Astronomical Society: Letters. arXiv:1305.2825. Bibcode:2013MNRAS.434L...1D. doi:10.1093/mnrasl/slt062.
}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|