Ուպսալա-ԷՍՕ աստերոիդների և գիսաստղերի հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուպսալա-ԷՍՕ աստերոիդների և գիսաստղերի հետազոտություն
Տեսակաստղագիտական հետազոտություն
ՀապավումUESAC
Հիմնադրված1992
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակԵվրոպական հարավային աստղադիտարան, Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ուպսալայի աստղադիտարան

Ուպսալա-ԷՍՕ աստերոիդների և գիսաստղերի հետազոտություն (անգլ.՝ Uppsala-ESO Survey of Asteroids and Comets, UESAC), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, որն անց էր կացվում 1992-ից 1993 թվականները Եվրոպական հարավային աստղադիտարանում (Չիլի) և Ավստրալիական աստղադիտարանում (Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ավստրալիա)։ Ստացված արդյունքները մշակվում էին Ուպսալայի աստղադիտարանում։ Հետազոտությունների մասին աշխատությունը հրատարակվել է 1996 թվականին[1]։

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր աստերոիդներ, կատարվել է ավելին քան 15 000 աստղաչափական դիտարկումներ և հաշվարկվել են 2500 նոր աստերոիդների ուղեծրերը[2]։

Հետազոտության ընթացքում նաև կատարվել են Յուպիտերի փոքր արբանյակների դիտարկումներ։

Ծրագիրը ղեկավարում էր Կլաս-Ինգվար Լագերկվիստը։

Կիրառվող գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուպիտերի արբանյակների աստղաչափական հետազոտություններ
  • Յուպիտերի նոր արբանյակների որոնում
  • Նոր աստերոիդների և գիսաստղերի որոնում
  • Աստերոիդների և գիսաստղերի աստղաչափական հետազոտություններ

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել է 1112 աստերոիդ 1992-ից 1993 թվականները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hernius O., Lagerkvist C.-I., Lindgren M., Tancredi G., Williams G. V. (February 1997)։ «UESAC - The Uppsala-ESO survey of asteroids and comets.»։ Astronomy and Astrophysics: 631–638։ Bibcode:1997A&A...318..631H։ Վերցված է սեպտեմբերի 8, 2016 
  2. Claes-Ingvar Lagerkvist, Mats Lindgren, Olof Hernius, Gonzalo Tancredi։ «The Uppsala-ESO Survey of Asteroids and Comets (UESAC)»։ Uppsala University – Department of Physics and Astronomy։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2016 
  3. Minor Planet Discoverers, UESAC

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NASA ADS տվյալների բազայում հրապարակումներ: