Մանուշակագույն լեռան աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուշակագույն լեռան աստղադիտարան
PurpleMountainObservatory01.JPG
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ330
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՎայրՆանկին
ԲԾՄ267 մետր
Կայքpmo.ac.cn
Կոորդինատներ: 32°4′ հս․ լ. 118°49′ ավ. ե. / 32.067° հս․. լ. 118.817° ավ. ե. / 32.067; 118.817
Purple Mountain Observatory Վիքիպահեստում

Մանուշակագույն լեռան աստղադիտարան, կամ Ցզինցզինշան աստղադիտարան (չին.՝ 紫金山天文台, աստղադիտարանի կոդը` — «330»), աստղադիտարան Չինաստանում, գտնվում է Ցզինցզինշան (Մանուշակագույն լեռ) լեռան վրա, Նանկին քաղաքի մոտ: Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 267 մետր բարձրության վրա: Հիմնադրվել է 1934 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

60 սմ Զեյս ռեֆլեկտորը Նանկինում, 1930 թվական

Մանուշակագույն լեռան աստղադիտարանը հիմնադրվել է 1934 թվականին Չինաստանի հանրապետության կառավարության և կառավարվում էր Գիտությունների ակադեմիայի կողմից: Աստղադիտարանի տնօրենի պաշտոնը երկար ժամանակ, 1950-ից 1984 թվականները, զբաղեցրել է հայտնի չինացի աստղագետ Չան Յուժեն (1902–1986):

1980-ականների վերջում, Նանկինգի տարածաշրջանում օդի աղտոտվածության աստիճանի բարձրացումը ստիպեց դադարեցնել աստղադիտարանում կատարվող դիտարկումները: Աստղադիտարանը այդ ժամանակից ի վեր զբաղվում է կրթական ծրագրերով, իսկ գիտական հետազոտությունները իրականացվում են աստղադիտարանի հինգ մասնաճյուղերում, որոնք գտնվում են Չինաստանի այլ տարածաշրջաններում:

Փոքր մոլորակների կենտրոնը հղում է աստղադիտարանին օգտագործելով միայն Nanking (Նանկին) անվանումը, այստեղ 1955-ից 1983 թվականները հայտնաբերվել են 149 աստերոիդներ, ինչպես նաև աստղադիտարանում իրականացվող ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են ևս 600 ստերոիդներ 2006-ից 2013 թվականները[1]:

ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Քսույի կայանում (աստղադիտարանի կոդ՝ D29) սկսվեցին կատարվել դիտարկումներ Չինական Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում, ծրագիրը կոչվում էր ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագիր (PMO NEO ծրագիր)[2]: Հետազոտությունների ընթացքում օգտագործվում էր 1:04=1:20=1:80 մ Շմիդտի աստղադիտակ, որի վրա տեղադրված էր 4K × 4K ԼԿՍ խցիկ[3]: 2012 թվականի օգոստոսի դրությամբ ծրագրի շրջանակներում դիտարկվել են 149,971 աստերոիդներ, և հայտնաբերվել են 1,279 նոր աստերոիդներ, որոնցից 251 ստացել են համարակալում: Այս աստերոիդների մեջ են հինգ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ, երկու Հիլդայի և մեկ Ֆոկեայի ընտանիքի աստերոիդներ: Ծրագրի շրջանակներում նաև հետազոտվել են 824 Երկրին մոտեցող աստերոիդներ և հայտնաբերվել են չորս նորերը՝ Ապոլոնի աստերոիդ (285339) 1999 JR6, և երեք Ամուրի աստերոիդներ (410195) 2007 RT147, (388567) 2007 QX14 և 2009 MZ6[4][5]:

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ 11 July 2018։ Վերցված է 17 July 2018 
  2. «Xuyi Observation Station, Purple Mountain Observatory»։ Purple Mountain Observatory։ Վերցված է 26 February 2015 
  3. Zhao Haibin։ «The new NEO survey project - Chinese Near Earth Object Survey (CNEOS)»։ Lunar and Planetary Institute: Asteroids, Comets, Meteors (2008 conference)։ Վերցված է 26 February 2015 
  4. «Near Earth Asteroids (NEAs) – A Chronology of Milestones – Page 2 (see Oct 2, 2006)»։ IAU (International Astronomical Union)։ Վերցված է 26 February 2015 
  5. «JPL Small-Body Database Browser: (2009 MZ6)» (2009-08-15 last obs.)։ Jet Propulsion Laboratory։ Վերցված է 1 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]