Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն
Asiago-DLR Asteroid Survey
Տեսակաստղագիտական հետազոտություն և աստղադիտարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՀապավումADAS
Հիմնադրված2001
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՊադուայի համալսարան, Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ուպսալայի աստղադիտարան

Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն (անգլ.՝ Asiago-DLR Asteroid Survey, ADAS), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, որն անց է կացվում 2001 թվականից: Հետազոտության հիմնական նպատակն է աստերոիդների և գիսաստղերի որոնումը, հատուկ ուշադրություն դարձնելով Երկրին մոտեցող աստերոիդների վրա: Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով ADAS ծրագիրը գրանցված է որպես ավելին քան 200 աստերոիդների հայտնաբերող[1]:

Հետազոտությունը համատեղ անց է կացվում Պադուայի համալսարանի Աստղագիտության բաժին (օգտագործելով Ասիագո աստղադիտարանի Սիմա Էկարի դիտարկումների կայանը) և Գերմանական ավիա-տիեզերական կենտրոնի Տիեզերական տվիչների տեխնոլոգիայի և մոլորակային հետազոտությունների ինստիտուտի կողմից: ADAS ծրագրին շնորհվել է «209» ՄԱՄ կոդը: Հիմնական հետազոտողներն են Սեզարե Բարբերին (Պադուա/Ասիագո) և Գերհարդ Հանը (Բեռլին/DLR): Հետազոտությունը համագործակցում է Ուպսալա-DLR աստերոիդների հետազոտություն (UDAS) ծրագրի հետ:

Կիրառվող գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 67/92-սմ Շմիդտի աստղադիտակ (F=215 սմ, f/3,2) — այս տիպի ամենամեծ աստղադիտակը Իտալիայում

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր աստերոիդների և գիսաստղերի որոնում
  • Աստերոիդների և գիսաստղերի աստղաչափական հետազոտություններ

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել է 176 աստերոիդ 2001-ից սկսած[2]:
  • Հրապարակվել են 15367 աստղաչափական դիտարկումների տվյալներ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում հրապարակումներ՝

NASA ADS տվյալների բազայում հրապարակումներ: