Լուլին աստղադիտարան
Լուլին աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Cassegrain mirror system? և Ռիչի-Կրետիեն Աստղադիտակ |
Կառավարող | Ազգային կենտրոնական համալսարան |
Աստղադիտարանի կոդ | D35 |
Երկիր | Թայվան |
Վայր | Nantou County? |
ԲԾՄ | 2862 մետր |
Հիմնադրվել է՝ | հունվարի 13, 1999 |
Կայք | lulin.ncu.edu.tw |
Lulin Observatory Վիքիպահեստում |
Լուլին աստղադիտարան (չինարեն՝ 鹿林天文台, թարգմանաբար` Եղնիկների անտառի աստղադիտարան, աստղադիտարանի կոդը` — «D35»), աստղադիտարան Թայվանում, պատկանում է Թայվանի Ազգային կենտրոնական համալսարանի Աստղագիտության ինստիտուտին։
Տեղակայված է Լուլին լեռան գագաթին։ 2007 թվականին այս աստղադիտարանում է հայտնաբերվել Լուլին գիսաստղը (C/2007 N3), որը դարձավ թայվանացի գիտնականի կողմից հայտնաբերված առաջին գիսաստղը[1]։ Այստեղ է նաև հայտնաբերվել (147918) Չիայի աստերոիդը[2]։
Աստղադիտարանում տեղադրված LOT (Լուլինի 1 մետրանոց աստղադիտակ) աստղադիտակը, որը այստեղ տեղադրվել է 2002 թվականի սեպտեմբերին հանդիսանում է կղզու ամենամեծ աստղադիտակը[3]։
Աստղադիտարանի գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- LOT (Լուլինի 1 մետրանոց աստղադիտակ) (D=1 մ, f/8), Կասսգրենի տեսակի աստղադիտակ
- SLT (D=0.40-մ, f/8.8) Ռիչի-Կրետյենի տեսակի աստղադիտակ[4]
- 76-սմ (f/9) Գեր-թեթև աստղադիտակ (SLT)
- Չորս ռոբոտացված աստղադիտակներ TAOS (D=0.50-մ, f/1.9)
- LELIS (Լուլինի էմիսսիաների գծերի լուսանկարման ծրագիր) — 3 Canon ֆոտոօբյեկտիվ (D=11սմ) երեք ֆիլտրներով։ H-ալֆա, [OIII] և [SII]:
Հետազոտությունների ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թայվան-Ամերիկյան օսկուլացման ծրագիր (TAOS)
- Լուլինի էմիսսիաների գծերի լուսանկարման ծրագիր (LELIS)
Լուլինի երկնքի հետազոտություն (LUSS)
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուլինի երկնքի հետազոտություն ծրագրի շրջանակներում 2006-ից 2009 թվականները որոնվում էին Երկրին մոտեցող աստերոիդներ[5]։ Լուլինի հետազոտության աստղադիտակը[6], 41 սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ էչ, որի տեսադաշտը կազմում էր 27 արքրոպե, այն կառավարվում էր հեռահար Չինաստանից, աստղադիտակի ավտոմատացման համակարգը նախագծվել էր աստղադիտարանում[7][8]։ Նոր մարմինների որոնումից բացի ծրագրի շրջանակներում ճշգրտվում էին արդեն իսկ հայտնի աստերոիդների և գիսաստղերի ուղեծրերը, և կատարվում էին աստղաչափական հետազոտություններ[8]։
Ղեկավար հետազոտողը, Յե Քուանժին, 2007 թվականին ստացել էր Կարոլին Շումեյկեր ՄԵՕ գրանտը, որի միջոցներն էլ հենց օգտագործվել էին այս նախագծի իրականացման համար[5]։ 2007 թվականի հուլիսին կատարված լուսանկարի վրա Յե Քուանժին հայտնաբերեց հակադարձ շարժմամբ գիսաստղ, որը հետագայում անվանվել Լուլին գիսաստղ։ Այն անցավ Երկրին ամենամոտ կետով 2009 թվականի փետրվարին[9]։ Ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների ընթացքում հայտնաբերվեցին 781 նոր մարմիններ, ներառյալ Լուլին գիսաստղը և 73P/Շվարցման-Վախման գիսաստղի երեք բեկորներ[8]։
Հիմնական նվաճումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուլին գիսաստղի հայտնաբերում։
- Հայտնաբերվել են մոտ 700 նոր աստերոիդներ[10]։
- 82048 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 2002-ից 2010 թվականները[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hirsch, Max (2007 թ․ հուլիսի 28). «Local star-gazer discovers comet». Taipei Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Minor planet officially named `Chiayi'». Taipei Times. 2007 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Լուլին աստղադիտարանի նորություններ
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 5,0 5,1 Betts, Bruce (2015 թ․ հունվարի 16). «Sky survey grant helps lead to a space science career». The Planetary Society. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Lulin Observatory». Graduate Institute of Astronomy, National Central University. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Yang, T.C.; Ye, Q.; Lin, H.C.; Lin, C.S.; Ip, W.H (2006 թ․ ապրիլի 23). «Introduction of Lulin Sky Survey (LUSS)». National Central University. Արխիվացված է օրիգինալից (slideshow) 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Ye, Quanzhi; Lin, H. (2009 թ․ սեպտեմբեր). «An Overview of Lulin Sky Survey». American Astronomical Society. Bibcode:2009DPS....41.3409Y.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Rao, Joe (2009 թ․ փետրվարի 6). «Newfound Comet Lulin to Grace Night Skies». Space.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Minor Planet Discovery Sites, Lulin Observatory
- ↑ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները