Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա
Lincoln Near-Earth Asteroid Research
Տեսակ աստղագիտական հետազոտություն
Կազմակերպություն ԱՄՆ Ռազմաօդային ուժեր, ՆԱՍԱ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիա
Աստղադիտարանի կոդ 704
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վայր Նյու Մեքսիկո
Անվանված է Աբրահամ Լինքոլն
Կայք ll.mit.edu/LINEAR
Կոորդինատներ: 33°49′5.3000041000006″ հս․ լ. 106°39′33.000012100017″ ամ. ե. / 33.818138890027775290° հս․. լ. 106.65916667002778695° ավ. ե. / 33.818138890027775290; 106.65916667002778695

Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա կամ ԼԻՆԵԱՐ (անգլ.՝ Lincoln Near-Earth Asteroid Research, LINEAR), ԱՄՆ Ռազմաօդային ուժերի, ՆԱՍԱ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի համատեղ ծրագիր, որը հիմնվել է Երկրին մոտեցող աստերոիդների համակարգված հայտնաբերման, ուսումնասիրման և հսկողության համար։

Լաբորատորիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական փորձարկումները սկսվեցին 1972 թվականին։ 1980-ական թվականների սկզբում Նյու Մեքսիկո նահանգի Սոկոռո քաղաքի մոտ տեղակայված փորձակայանում կառուցվեց փորձնական սարքը՝ ETS (Փորձնական ստուգման համակարգ)։ ԼԻՆԵԱՐ ծրագիրը սկսել է կատարել Երկրին մոտեցող աստերոիդների դիտարկումներ օգտագործելով «Հեռավոր տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական համակարգը» (GEODSS) (անգլ.՝ Ground-based Electro-Optical Deep Space Surveillance), որը իրենից ներկայացնում էր մեկմետրանոց աստղադիտակ, կառուցված 1996 թվականին։ Այսպիսի լայնանկյուն աստղադիտակները նախագծվել են Երկրի մակերևույթից արհեստական արբանյակների դիտարկումների համար։

Հայտնագոտծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2003 թվականներին այս լաբորատորիան հանդիսանում էր նոր աստերոիդների հայտնաբերման հիմնական վայրը[1]։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, ԼԻՆԵԱՐ ծրագրի շրջանակներում

  • հսկվում էին 5 370 805 մարմիններ,
  • հայտնաբերվել է 226 193 նոր աստերոիդներ,
    • այդ թվում 2019 մերձերկրյա աստերոիդներ,
  • հայտնաբերվել է 236 գիսաստղ։

ԼԻՆԵԱՐ ծրագրի բոլոր հայտնագործությունները կատարվել են ավտոմատացված աստղադիտակների միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]