Ուպսալա-DLR աստերոիդների հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուպսալա-DLR աստերոիդների հետազոտություն
Տեսակաստղագիտական հետազոտություն
ՀապավումUDAS
Հիմնադրված1999
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՈւպսալայի աստղադիտարան, Գերմանական ավիա-տիեզերական կենտրոն

Ուպսալա-DLR աստերոիդների հետազոտություն (անգլ.՝ Uppsala-DLR Asteroid Survey, UDAS), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, որն անց էր կացվում 1999-ի սեպտեմբերից մինչև 2005 թվականը։ Հետազտության հիմնական նպատակն է աստերոիդների և գիսաստղերի որոնում և հետազոտություններ, հատուկ ուշադրություն դարձնելով Երկրին մոտեցող աստերոիդների վրա։ Ծրագիրը իրականացվում էր Կվիստաբերգի աստղադիտարանում, որը հանդիսանում է Ուպսալայի աստղադիտարանի (UAO) մասնաճյուղ, և Գերմանական ավիա-տիեզերական կենտրոնի (Deutschen Zentrum für Luft- und Raumfahrt, DLR) հետ համատեղ։

Հետազոտությունների ծրագիրը շարունակում է ODAS ծրագրի աշխատանքը, որը ավարտվել էր ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

UDAS-ից մի քանի տարի առաջ նույն աստղադիտարանում կատարվել է մեկ այլ հետազոտություն Ուպսալա-DLR տրոյացիների հետազոտություն (UDTS):

Կիրառվող գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շմիդտի աստղադիտակ (D = 100/135 սմ, F = 300 սմ)

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր աստերոիդների և գիսաստղերի որոնում
  • Աստերոիդների և գիսաստղերի աստղաչափական հետազոտություններ

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել է 209 աստերոիդ 1999-ից 2005 թվականները[1]։
  • Հրապարակվել են 38754 աստղաչափական դիտարկումների տվյալներ[2]։
  • Մերձերկրյա 2001 FX9 աստերոիդի հայտնաբերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]