Մանոլո (քանդակագործ)
Մանոլո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1872[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 17, 1945[1][4][5][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կալդես դե Մոնտբուի, Վալլես Օրիենտալ, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, լուսանկարիչ և ակնագործ |
Մեկենասներ | Daniel-Henry Kahnweiler? |
Աշակերտներ | Ignasi Mundó?[7] |
Անդամակցություն | Սանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա |
![]() |

Մանուել Մարտինես Հուգո (կատալոնական արտասանությամբ՝ Ուգե), առավել հայտնի է Մանոլո անունով (իսպ.՝ Manuel Martinez Hugué ապրիլի 29, 1872[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[3] - նոյեմբերի 17, 1945[1][4][5][…], Կալդես դե Մոնտբուի, Վալլես Օրիենտալ, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի նկարիչ և քանդակագործ, նովեսենտիզմ շարժման ականավոր ներկայացուցիչ[8]։ Եղել է մեծահամբավ նկարիչ Պաբլո Պիկասոյի մտերիմներից, սակայն իր արվեստով առավել հոգեհարազատ է Արիստիդ Մայոլին[9][10][11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանոլոն ծնվել է 1872 թվականին, Բարսելոնում, բարձրաստիճան զինվորականի ընտանիքում։ Երբ սկսվել է Տասնամյա պատերազմը, գեներալ հայրը մեկնել է ռազմաճակատ[12]։ Վաղ մանկական տարիքում տղան զրկվել է մորից, ապրել է դժվարին մանկություն։
Երիտասարդությունն անց է կացրել բոհեմական կյանքով. եղել է Կատալոնիայի մայրաքաղաքի նշանավոր «Չորս կատու» սրճարանի մշտական հաճախորդներից, մտերմացել այդ սրճարանն իրենց հանդիպատեղի դարձրած արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Սանտյագո Ռուսինյոլի, Ժոակին Միրի, Իսիդրո Նոնելի հետ։ 1900 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ անց է կացրել շուրջ տասը տարի։ Այստեղ նա ծանոթացել ու մտերմացել է Ժան Մորեասի, Գիյոմ Ապոլիների հետ, սկսել է արձանիկներ պատրաստել, ոսկերչական աշխատանքներ կատարել՝ այդ կերպ վաստակելով ապրուստի միջոցներ։ Մանոլոն այն արվեստագետների շարքում էր, ովքեր ողջունել են Պիկասոյի ժամանումը Փարիզ և օգնել, որ նա մուտք գործի արվեստագետների շրջան[12]:. Այդ ընթացքում ավելի է սերտացել նրա մտերմությունը Պիկասոյի, ինչպես նաև Ապոլիների ու Մաքս Ժակոբի հետ։
1910 թվականին նա ամուսնացել է Ժաննա դը Ռոշետի հետ, ով ավելի հայտնի է Տոտոտ անունով[12] (ամուսինները որդեգրած մի աղջիկ են ունեցել՝ Ռոզիտան)[13]. Ի դեպ, 1954 թվականին Պիկասոն նկարել է Ռոզիտային ու Տոտոտին[10]։
Այդ նույն տարում՝ 1910 թվականին Մանոլոն Ֆրենկ Բերտի Հևիլենդի ու Դեոդ դը Սևերակի հետ մեկնել է Սերա, ուր՝ կարճ ժամանակ անց եկել-հավաքվել են նաև կուբիստ արվեստագետներից շատերը, այդ թվում՝ Պիկասոն, Ժորժ Բրակը, Մաքս Ժակոբը, Խուան Գրիսը։ Մանոլոն կնոջ հետ զբաղեցրել է Հևիլենդի գնած տան երկրորդ, Պիկասոն՝ առաջին հարկը[12]։ Քանդակագործը, որ արդեն հասցրել էր մասնակցել մի քանի ցուցահանդեսների, սկսել է մեծամասշտաբ գործերի վրա աշխատել։ 1923 թվականին ստեղծել է Դեոդ դը Սևրակի, հաջորդ տարում՝ «Հուշարձան զոհվածներին»[8] գործերը, բայց առողջական խնդիրների, առաջին հերթին՝ արթրիտի պատճառով հարկադրված է եղել ընդհատել աշխատանքը։ Այդուհանդերձ, գնահատելով արդեն իսկ ստեղծածը, նրան ընտրել են գեղարվեստի Սանտ Ժորդի թագավորական ակադեմիայի անդամ[11]։
1932 թվականին կազմակերպվել է Մանոլոյի աշխատանքների մեծ ցուցահանդեսը Փարիզի Մեծ պալատում։
Տաղանդավոր արվեստագետը մահացել է Կալդես դե Մոնբուիում, 1945 թվականի նոյեմբերի 17-ին[11]։ Կալդեսում գտնվող նրա տունը վերածվել է թանգարանի, որը կրում է Thermalia անվանումը։ Այս թանգարանում է պահվում Մանոլոյի ֆոնդը, որը, արվեստագետի աշխատանքների հետ մեկտեղ, իր մեջ ամփոփում է տեղեկություններ նրա կյանքի մասին, ինչպես նաև՝ Պիկասոյի հեղինակած շուրջ հարյուր աշխատանք[8][13]։ Իսկ փաստաթղթերն ու անձնական բնույթի այլ թղթեր, այդ թվում՝ նամակները, պահպանության են հանձնվել Կատալոնիայի գրադարանին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- BLANCH, Montserrat, Manolo, Ed. Polígrafa, Barcelona, 1972.
- Manolo Hugué, Museu d'Art Modern de Barcelona, Barcelona, 1990.
- Gran Enciclopèdia Catalana. Enciclopèdia Catalana S.A., Barcelona 2003, ISBN 84-85194-81-0
- PIA, Pascal, Manolo, collection Sculpteurs nouveaux, NRF, Paris, 1930.
- CASTRE, Victor, Manolo, éditions Cahiers du Sud, Marseille, 1933.
- BENET, Rafael, El escultor Manolo Hugué, éditions Argos, Barcelone, 1942.
- PLA, Josep, Vida de Manolo contada per ell mateix, éditions Destino, Barcelone, 1947; Libros del Asteroide, 2008 (en espagnol).
- Manuel Martinez Hugué, dit Manolo, Sculptures, gouaches, dessins, Paris, galerie Louise Leiris, 1961.
- Manolo Manuel Hugué, éditions Tramontane, Perpignan 1967.
- Exposición homenaje a Manolo Hugué, Ajuntament de Caldes de Montbui i amics de Manolo, 1969.
- BLANCH, Montserrat, Manolo. Escultura. Pintura. Dibujo, éditions Polígrafa, Barcelone, 1972.
- BLANCH, Montserrat et CORREDOR, José, Poesias Manolo Hugué, éditions Saturno, Barcelone, 1972.
- BLANCH, Montserrat, Manolo, de Ceret a Caldes de Montbui, Diputació de Barcelona, 1973.
- Manolo, Sculptures, Peintures, Dessins, éditions Cercle d'art, Paris, 1974.
- Manolo, Ajuntament de Caldes de Montbui, Caldes de Montbui, 1988.
- Manolo Hugué, Museu d'Art Modern de Barcelona, Barcelona, 1990.
- Manolo Hugué, Fundació Caixa de Catalunya i Ajuntament de Barcelona, Barcelona, 1990.
- Manolo, Musée Tavet-Delacour, Pontoise, 1995.
- Manolo Hugué Escultura, Pintura y Dijubo, Centro Cultural del Conde Duque, Madrid, 1997.
- BLANCH, Montserrat, Manolo, Ed. Polígrafa, Barcelona, 1972.
- Manolo, Ajuntament de Caldes de Montbui, Caldes de Montbui, 1988.
- PLA, Josep, Vida de Manolo contada per ell mateix, Edicions Destino, Barcelo-na, 1988.
- Manolo Hugué, Museu d’Art Modern de Barcelona, Barcelona, 1990.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:939D-6ZZ4-1?i=563&wc=QZ7W-X5M%3A335015101%2C335015102%2C335499201&cc=2015324
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://hedendaagsesieraden.nl/2021/11/28/manolo-hugue/
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://www.elpuntavui.cat/cultura/article/19-cultura/548145-mor-el-pintor-ignasi-mundo.html?cca=1
- ↑ 8,0 8,1 8,2 «Fons Mas Manolo»։ Ajuntament de Caldes de Montbui։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-15-ին։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ Salmon André (2005)։ André Salmon on French Modern Art։ Cambridge University Press։ էջ 214։ ISBN 978-0-521-85658-4։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ 10,0 10,1 Richardson John (2001)։ The Sorcerer's Apprentice: Picasso, Provence, and Douglas Cooper (2 ed.)։ University of Chicago Press։ էջ 328։ ISBN 978-0-226-71245-1։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ 11,0 11,1 11,2 «Manuel Martinez Hugué dit MANOLO»։ Galeria Malaquais։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-18-ին։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Penrose Roland (1981)։ Picasso, his life and work (3 ed.)։ University of California Press։ էջ 517։ ISBN 978-0-520-04207-0։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ 13,0 13,1 «Picasso network: the first joint venture with Thermalia»։ Picasso Museum։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է մարտի 6, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Личные документы Маноло в библиотеке Каталонии
- Маноло на сайте French Sculpture Census
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Notices d'autoritéVoir et modifier les données sur Wikidata : Fichier d’autorité international virtuel • International Standard Name Identifier • Union List of Artist Names • Bibliothèque nationale de France (données) • Système universitaire de documentation • Bibliothèque du Congrès • Gemeinsame Normdatei • Service bibliothécaire national • Bibliothèque nationale d’Espagne • Bibliothèque royale des Pays-Bas • Bibliothèque nationale de Catalogne • Id RKDartists • WorldCat
- Ressources relatives aux beaux-arts : AGORHA • Artnet • Bénézit • Invaluable • Musée d'Orsay • Musée national centre d'art Reina Sofía • Museum of Modern Art • Répertoire de sculpture française
|