Մայրի լիբանանական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայրի լիբանանական
Մայրի լիբանանական
Մայրի լիբանանական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Մայրի (Cedrus)
Տեսակ Մայրի լիբանանական (C. libani)
Միջազգային անվանում
Cedrus libani
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Մայրի լիբանանական (լատ.՝ Cedrus libani Laws)-ի լատիներենը), սոճազգիների ընտանիքի, մայրի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ 25-40 մ բարձրությամբ, երիտասարդ տարիքում բրգաձև, իսկ ծեր հասակում՝ տափակ կամ հովանոցաձև սաղարթով։ Փշատերևները մուգ կանաչ են, իսկ որոշ այլատեսակներինը ավելի բաց կապտականաչավուն, 15-35 մմ երկարությամբ։ Լայնությունը հաստությունից բավականին մեծ է։ Կոները տակառաձև են, 8-10 սմ երկարությամբ, 4-6 սմ լայնությամբ, բաց շագանակագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Փոքր Ասիայում (Տավրոս և Անտիտավրոս), որտեղ աճում է ծովի մակարդակից 1300-2000 մ բարձրության վրա։ Անտառներ է կազմում Կիլիկյան եղևինի և գարշահոտ գիհու հետ միասին։ Կրային իացություններով հարուստ հողերում, օդի հարաբերական բարձր խոնավության պայմաններում, կարող է դիմանալ մինչև — 32 °C- ի սառնամանիքներին, ինչպես նաև ամառային երաշտին։ Լիբանանում, Բշերրի մոտ պահպանվել են ծառեր, որոնց բնի շրջագիծը հասնում է 5,6—6,9 մ-ի։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում սկսել են մշակել 1683 թվականից, Ռուսաստանում՝ 1826 թվական Հայաստանում՝ 1895 թվական Սամարղանդում լավ է աճում և դիմանում է մինչև — 25,7 °C ֊ի սառնամանիքներին։ Ղրիմի հարավային ափերին նույնիսկ ինքնացան է տալիս։ Cedrus libani f glauca Carr. ամենացրտադիմացկուն այլատեսակն է, դանդաղ է աճում և զլուսասեր է։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։ 1895- 1900 թվականներին Ախթալայի դենդրարիում լիբանանական մայրին օգտագործվել է դեկորատիվ ձևավորումներում։ Ներկայումս 85-90 տարեկան ծառերը ունեն 18-19 մ բարձրություն, 30—45 սմ հաստության բուն, 6—10 մ լայնությամբ սաղարթ։ Ըստ բարձրության միջին աճը կազմում է 26—33 սմ։ Առատորեն պտղաբերում է, երբեմն նույնիսկ ինքնացան է տալիս։ Ցրտահարության կամ փշատերևների այրվածքի նշաններ չեն դիտվում, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Չնայած ոռոգման բացակայությանը, վերջին 20—25 տարիների ընթացքում երաշտից չի տուժում։ Վատ է աճում Երևանի պայմաններում, ընդ որում պարբերաբար ցրտահարվում է։ Հեռանկարային չէ նաև Վանաձորի համար։ Մշակության հավանական շրջանները 9,32։ Չափազանց դեկորատիվ և խիստ արժեքավոր ծառատեսակ է։ Կարելի է օգտագործել որպես սոլիտեր և խմբերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 50։