Մայրի ատլասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրի ատլասյան
Մայրի ատլասյան
Մայրի ատլասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Մայրի (Cedrus)
Տեսակ Մայրի ատլասյան (C. atlantica)
Միջազգային անվանում
Cedrus atlantica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մայրի ատլասյան (լատ.՝ Cedrus atlantica Manetti), սոճազգիներ ընտանիքի, մայրի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց գեղեցիկ, մշտադալար ծառեր են՝ մինչև 40 մ բարձրությամբ, թափանցիկ, ցանցառ, բրգաձև սաղարթով։ Ճյուղերը դասավորված են սուր անկյան տակ։

Փշատերևները կապտականաչավուն են կամ արծաթամոխրավուն, 25 մմ-ից պակաս երկարությամբ, ընդ որում երբեմն մի փոքր ավելի երկար, քան լայնությունն է։ Կոները գլանաձև են, 5֊7 սմ երկարությամբ, 4.0 սմ լայնությամբ, փայլուն, բաց շագանակագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում հանդիպում է Ալժիրի և Արևելյան Մարոկկոյի լեռներում, 1350֊2000 մ բարձրության վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը' III:

Եվրոպայում սկսել են մշակել 1842 թվականից, Հայաստանում՝ 1962 թվականից։

Երաշտադիմացկուն է, լուսասեր, աչքի է ընկնում բարձր դեկորատիվությամբ։

Հեռանկարային է հյուսիսային Հայաստանի անտառային գոտու ցածրադիր շրջաններում գտնվող բնակավայրերի կանաչապատման համար։ Մշակության հավանական շրջանները 9.32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 49-50։