Մամա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մամա
անգլ.՝ Mama
Mama logo.jpg
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of Spain.svg Իսպանիա
Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3]
Թեմագերբնական, Մայրություն[4], Վայրենացած երեխաներ[4] և foster child?[4]
Թվականհունվարի 17, 2013[5] և ապրիլի 18, 2013[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնդրես Մուսկետտի[1][7][8][…]
ՊրոդյուսերԳիլերմո դել Տորո
Սցենարի հեղինակNeil Cross?, Անդրես Մուսկետտի[5] և Բարբարա Մուսկետտի
ԴերակատարներՋեսիկա Չեստեյն[1][7][8][…], Նիկոլայ Կոստեր-Վալդաու[1][7][8][…], Դենիել Քեշ[1][2], Խավիեր Բոտետ[1][2], Մեգան Շարպանտիե[1][7][8][…], David Fox?, Julia Chantrey? և Isabelle Nélisse?[9]
ԵրաժշտությունՖերնանդո Վելասկես
Պատմվածքի վայրՎիրջինիա
Նկարահանման վայրՏորոնտո, Համիլտոն և Տեռասա
Տևողություն100 րոպե
Բյուջե15 000 000 $[10]
Շահույթ146 428 180 $[11]
Պաշտոնական կայքէջ
Mama (2013 film) Վիքիպահեստում

«Մամա» (անգլ.՝ Mama), սարսափ ժանրի դրամա ֆիլմ՝ նկարահանված 2013 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Անդրես Մուսկետտին է, ով իր իսկ կողմից 2008 թվականին նկարահանված համանուն կարժամետրաժ ֆիլմի մոտիվներով է նկարահանել։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Գիլյերմո դել Տորոն է։ Դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի թավուտում գտնվող լքված խրճիթում հայտնաբերվում են երկու աղջիկ։ Խորհրդավոր կերպով նրանք հինգ տարի ապրել են դատարկ տանը։ Գտնված որբերին հայտնաբերում են միակ հարազատները՝ երիտասարդ զույգը։ Բայց աղջիկները միայնակ չեն, նրանք ունեն մայրիկ՝ ով գալիս է խավարից...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների և հանդիսատեսի կողմից ընդունվեց ոչ միանշանակ։ Ըստ Rotten Tomatoes կայքի ֆիլմի վարկանիշը կազմել է 6 բալ հնարավոր 10-ից[12]։ Metacritic-ում՝ 57 բալ 100-ից[13]։

IMDb կայքում վարկանիշը կազմել է 6,3 բալ 10-ից[14]։ CinemaScore - ընկերություն, որը զբաղվում է շուկայի հետազոտություններով, հարցում իրականացրեց հանգստյան օրերին կինոթատրոններից դուրս եկած հանդիսատեսի հետ։ Ըստ արդյունքի միջին գնահատականը եղել է 5 բալանոց սանդղակով «չորսից հանած»[15]։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե թրեյլեր» մրցանակ (2013).

  • Լավագույն սարսափ (մրցանակ)
  • Լավագույն ֆիլմ (Title Graphics) (պարգև), անվանակարգ

Ժերարմերի կինոփառատոն (2013).

  • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ - Անդրես Մուսկետտի (մրցանակ)
  • Գրան պրի - Անդրես Մուսկետտի (մրցանակ)
  • Գրան պրի երիտասարդ ժյուրի կողմից - Անդրես Մուսկետտի (մրցանակ)

«Ֆանտասպորտու» կինոփառատոն (2013).

  • Լավագույն ֆիլմ - Անդրես Մուսկետտի (պարգև)
  • Լավագույն դերասանուհի - Ջեսիկա Չեստեյն (պարգև)
  • Լավագույն ռեժիսոր - Անդրես Մուսկետտի (պարգև)

Կանադայի ռեժիսորների գիլդիա (2013).

  • լավագույն խմբագրվմած նկարներ գեղարվեստական ֆիլմում - Միշել Կոնրոյ (պարգև)
  • Լավագույն ձայնային մոնտաժ - Ալլան ֆունգ (պարգև)
  • Լավագույն գեղարվեստական ձևավորում - Անաստասիա Մասար (անվանակարգ)

Պալմ-Սպրինգսի միջազգային կինոփառատոն (2013).

  • Լավագույն ռեժիսոր - Անդրես Մուսկետտի (պարգև)

Fright Meter Awards (2013).

  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Իզաբել Նելլիս (անվանակարգ)

Key Art Awards (2013).

  • Best Audio/Visual Technique (3-րդ հորիզոնական)

People’s Choice Awards (2014).

  • Սիրելի սարսափ ֆիլմ (անվանակարգ)

MTV Movie Awards (2014).

Գաուդի մրցանակ (2014).

  • Լավագույն հատուկ/տեսողական ազդեցություններ (անվանակարգ)

Սատուռն մրցանակ (2014).

  • Լավագույն սարսափ ֆիլմ (անվանակարգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]