Մեգան Շարպանտիեն իր դերասանական կարիերան սկսել է 3 տարեկան հասակից՝ խաղալով «Hasbro»խաղալիքների ընկերության գովազդային հոլովակում[2]։ 2007 թվականին նա հայտնվեց «Պինդ կաղին Ջեյնը» հեռուստասերիալում՝ խաղալով էպիզոդային դեր։ Դրանից հետո, մի քանի տարի շարունակ, երիտասարդ դերասանուհին նկարահանվել է մի քանի ֆիլմերի և հեռուստասերիալների էպիզոդիկ և երկրորդական դերերում՝ խաղալով երեխաների դերեր։ Երկու անգամ նկարահանվել է Ամանդա Սեյֆրիդի հետ «Ջենիֆերի մարմինը» (2009) և «Կարմիր գլխարկը» (2011) ֆիլմերում[2]։
Մեգան Շարպանտիեի համար բեկումնային դարձավ 2012 թվականը. նա նկարահանվեց «Չարի կացարան։ Հատուցում» և «Մամա» ֆիլմերում։ Առաջինում նա խաղացել է «Կարմիր թագուհու» դերը, իսկ երկրորդում ՝ վայրի աղջիկ Վիկտորիայի դերը։ «Մամա» ֆիլմում խաղացած դերի համար Շերպանտիեին առաջադրում են «Երիտասարդ դերասան» կինոմրցանակի՝ «Լիամետրաժ ֆիլմում ավագույն դերասանուհի» անվանակարգում։