Կարմիր գլխարկ (ֆիլմ, 2011)
Կարմիր գլխարկ անգլ.՝ Red Riding Hood | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3], դրամա, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և werewolf film? |
Թվական | ապրիլի 21, 2011[4] և 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քեթրին Հարդվիկ[5][6][2][…] |
Պրոդյուսեր | Լեոնարդո ԴիԿապրիո |
Սցենարի հեղինակ | Դևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք |
Դերակատարներ | Ամանդա Սայֆրիդ[5][7][6][…], Գարի Օլդմեն[5][7][6][…], Բիլլի Բյորք[7][8][9][…], Շայլո Ֆերնանդես[5][7][8][…], Մաքս Այրոնս[7][10], Վիրջինիա Մեդսեն[7][10], Լուկաս Հաաս[7][11][10], Ջուլի Քրիստի[7][10], Քրիստին Ուիլես[7], Քեյսի Ռոլ[7][10], Մեգան Շարպանտիե[7], Մայքլ Հոգան[7][10], Michael Shanks?[7][10] և Դարրեն Շահլավի[10] |
Օպերատոր | Մենդի Ուոլկեր |
Երաժշտություն | Brian Reitzell? |
Մոնտաժ | Նենսի Ռիչարդսոն |
Պատմվածքի վայր | Daggerhorn?[12] |
Կինոընկերություն | Warner Bros.[5] և Appian Way Productions |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Կարմիր գլխարկ (անգլ.՝ Red Riding Hood), ռեժիսոր Քեթրին Հարդվիկի նկարահանած սարսափ ժանրի ռոմանտիկ ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին (Ռուսաստանում՝ մարտի 17-ին)։ «Կարմիր գլխարկ» հեքիաթի գոթական մեկնաբանությամբ ֆիլմ է, որտեղ գլխավոր հերոսուհուն հետապնդում է մարդագայլը։ Նրան օգնում է Պիտեր անունով մի անտառահատ, որը սիրահարված է աղջկան։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ աղջիկ Վալերին ապրում է ոչ մեծ Դագերհորն գյուղում։ Նա սիրում էր անտառահատ Պիտերին, բայց նրա ծնողները խոստացել էին հարուստ դարբինին, որ Վալերին կամուսնանա իրենց որդու՝ Հենրիի հետ՝ որպես աղջկա հոր պարտքի վճարում։ Վալերին որոշել էր փախչել Պիտերի հետ, բայց նրանց ծրագրերը ձախողվել են վաղուց նրանց գյուղի վրա զայրացած մարդագայլի հարձակման նորության պատճառով։ Գյուղացիներն ամեն ամիս զոհաբերություն էին անում մարդագայլին, բայց «կարմիր լուսնի» ժամանակ դա բավարար չէր և նա պահանջում էր մարդկային զոհաբերություն։ Զոհաբերվողը Լյուսին էր, Վալերիի ավագ քույրը։ Գյուղացիներն անտառից խուսափում էին, բայց Լյուսին, ով սիրահարված էր Հենրիին, գնաց այնտեղ, երբ իմացավ Վալերիի հետ նրա ենթադրյալ ամուսնության մասին։ Գյուղի բոլոր տղամարդիկ գնում են անտառ՝ որոշելով սպանել գայլին, բայց որսորդության ժամանակ Հենրիի հայրը մահանում է, իսկ տղամարդիկ ետ են բերում սովորական գորշ գայլի մարմինը և մտածում, որ դա է մարդագայլ։ Գյուղացիները որոշում են տոնել մարդագայլի մահը, բայց նրանց ուրախությունն ընդհատվում է մարդագայլերի որսորդ հայր Սոլոմոնի ժամանմամբ։ Նա ասում է, որ նրանք չեն սպանել իրական մարդագայլին, հակառակ դեպքում մահվան պահին նա կստանար մարդկային կերպարանք։ Նա նաև ասում է, որ մարդագայլին կարող է վիրավորել արծաթե զենքը, և ինքն էլ իր մի ձեռքի եղունգները պատել էր արծաթով։ Շուտով իսկական մարդագայլը հայտնվում է և սպանում մի քանի մարդու։ Մարդագայլը հայտնվում է Վալերիի և նրա ընկերուհի Ռոքսանայի դիմաց ու սկսում խոսել Վալերիի հետ։ Ի զարմանս իրեն՝ Վալդերին հասկանում է գայլի ասածը։ Հաջորդ առավոտյան հայր Սողոմոնը ձերբակալում է Ռոքսանայի եղբորը՝ որպես մարդագայլի հանցակից։ Նրա փրկության համար Ռոքսանան ասում է, որ վալերին կարողանում է շփվել մարդագայլի հետ։ Հայր Սողոմոնը որոշում է օգտագործել Վալերիին որպես խայծ։ Նրան փրկում են Պիտերը և Հենրին։ Հայր Սողոմոնի օգնականները սկսում են կրակել Վալերիի և Հենրիի վրա, բայց հանկարծ հայտնվում է մարդագայլը և կծում հայր Սողոմոնին, որը սպանվում է։ Տատիկի տան ճանապարհին Վալերին հանդիպում է Պիտերին, և մտածելով, որ նա մարդագայլն է՝ դանակով հարվածում է նրան և թաքնվում տատիկի տանը։ Այնտեղ նա հանդիպում է իր հորը, ով խոստովանում է նրան, որ ինքն է մարդագայլը։ Վալերին կռվում է նրա հետ, և Պիտերն օգնության է հասնում։ Կռվելու ընթացքում մարդագայլը կծում է Պիտերին, Պիտերը կացնով սպանում էր մարդագայլին, և Վալերին Սողոմոնի կտրված արծաթյա եղունգներով ձեռքը կպցում էր նրան։ Մարդագայլը մահանում է՝ դառնալով Վալերիի հայրը։ Պիտերի հետ միասին նրանք հոր մարմինը նետում են գետի մեջ և հեռանում գյուղից։ Որոշ ժամանակ անց Պիտերը վերածվում է գայլի, և Վալերին սպասում է նրան անտառի եզրին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանդա Սեյֆրիդ - Վալերի
Շայլո Ֆերնանդես - Պիտեր
Մաքս Այրոնս - Հենրի Լազար
Գարի Օլդմեն - հայր Սոլոմոն
Ջուլի Քրիստի - տատիկ
Վիրջինիա Մեդսեն -Սյուզետ
Բիլի Բյորք - Սեզար
Ալեքսանդրիա Մեյլոտ - Լյուսի
Մայքլ Շենքս - Ադրիան Լազար
Քրիստին Ուիլես - տիկին Լազար
Լուկաս Հաաս - հայր Ավգուստ
Դի Ջեյ Գրինբերգ - մանուկ Պիտեր
Մեգան Շարպանտիե - մանուկ Վալերի
Դալիլա Բելա - դուստր (ենթագրերում չկա)
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հիմնականում ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն ստացել է 11 % վարկանիշ, Metacritic ագրեգատորը ֆիլմին 100-ից տվել է 28 միավոր, իսկ հանրահայտ կինոքննադատ Ռոջեր Էբերթը մեկնաբանել է, որ ֆիլմն այնքան ծիծաղելի է թվում, որ այն պետք է նկարահանեին Մոնտի Փիթոնի կատակերգակները[13]։
Դագերհորն գյուղը բեմադրվել է Վանկուվեր քաղաքում[14]։ Ֆիլմում կարող եք տեսնել «Երեք խոզուկները» հեքիաթի հերոսներին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2011/03/11/movies/red-riding-hood-with-amanda-seyfried-review.html
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film872624.html
- ↑ http://www.imdb.com/title/tt1486185/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://stopklatka.pl/film/dziewczyna-w-czerwonej-pelerynie
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_24143_A.Garota.da.Capa.Vermelha-(Red.Riding.Hood).html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt1486185/fullcredits
- ↑ 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=170918.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-170918/
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.metacritic.com/movie/red-riding-hood
- ↑ Red Riding Hood — 2011.
- ↑ «Red Riding Hood» Archived 2011-09-27 at the Wayback Machine., Chicago Sun-Times, 21.05.2011.
- ↑ 14,0 14,1 «Потерялся волк» Издательский дом «Новый Взгляд»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(անգլ.)
- Красная шапочка(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Рецензия в «Новом Взгляде»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր գլխարկ (ֆիլմ, 2011) կատեգորիայում։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Warner Bros. ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Միջնադարի թեմատիկ ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Կանադական ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ֆիլմեր գայլերի մասին
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Կանադական սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Շառլ Պերոյի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գրիմ եղբայների ստեղծագործությունների էկրանավորումներ
- Վեպերի էկրանավորումներ
- Մարդագայլերն արվեստում