Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 26,5%-ը։ Հողատարածքի 5%-ը մշակվում է։ Գյուղատնտեսությունը հիմնված է «կտրել-այրել» գյուղատնտեսական համակարգի վրա։ Ներքին սպառման համար աճեցնում են բրինձ (3 միլիոն տոննա), եգիպտացորեն (349,6 հազար տոննա), կարտոֆիլ (280,5 հազար տոննա), մանիոկ (2,2 միլիոն տոննա), քաղցր կարտոֆիլ (542,2 հազար տոննա) և բանան (292 հազար տոննա)։ Աճեցնում են նաև վանիլ, մեխակ, պղպեղ, սուրճ, կակաո, շաքարեղեգ, ծխախոտ, սիսալ, բամբակ։ Ձկնորսությունը զարգացած է, Մադագասկարի ջրերում ձկնորսությունն իրականացնում են Ճապոնիան և Ռուսաստանը։
Արդյունաբերությունն ապահովում է ՀՆԱ-ի 16,9%-ը։ Արդյունահանվում է գրաֆիտ, կիսաթանկարժեք քարեր, փայլար և քրոմ։ 2008 թվականից նավթի արդյունահանում է իրականացվում[2], ինչպես նաև մշակվում են նիկելի[3] և կոբալտի հանքավայրերը (մինչև 3500 տոննա)[4]։
Առավել զարգացած է սննդի արդյունաբերությունը, զարգանում է նաև տեքստիլի, ծխախոտի, թղթի արդյունաբերությունը։ Գործում են նավթի վերամշակման, գյուղատնտեսական մեքենաների, ապակու, ցեմենտի, պարարտանյութերի արտադրության գործարաններ։ Մադագասկարում միակ ավտոարտադրողը Քարենջին է։
Լողափերը կղզու հիմնական զբոսաշրջային վայրերն են։ Այցելում են նաև Իսալու, Ռանոմաֆանա, Ամբեր Մաունթին, Անկարաֆանցիկ և այլ ազգային պարկեր, կղզու զբոսաշրջիկների մեծ մասը ֆրանսիացիներ են, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ նախկինում ունեցած կապով։ 2007 թվականին զբոսաշրջության ոլորտը կազմում էր կղզու ՀՆԱ-ի 6,3%-ը[5]։
Մադագասկարի կողմից արտահանվող ապրանքների գրաֆիկական պատկերը 28 գունավոր կոդավորված կատեգորիաներումԱրտահանում՝ 3,48 մլրդ դոլար (2018 թվական)[6], հիմնական ապրանքներն են վանիլինը (27,2%), նիկելը (12,3%) և կոբալտը (6,74%), երկրից արտահանվում են նաև տարբեր տեքստիլ ապրանքներ, գյուղատնտեսական հումք և գյուղմթերքներ, այդ թվում՝ մեխակ և այլ համեմունքներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև հանքային հումք (ոսկի, գունավոր մետաղների հանքաքարեր և այլն)
Արտահանման գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ (20.4%), Ֆրանսիա (19.2%), Ճապոնիա (6.15%)
Ներմուծում՝ 4.2 մլրդ դոլար (2018 թվական), հիմնական ապրանքներ են՝ մեքենաներ և սարքավորումներ, վառելիք, քիմիական նյութեր, տեքստիլ, սննդամթերք։
Ներմուծման առաջատար գործընկերներն են՝ Չինաստանը (23,1%), Ֆրանսիան (10,7%), ԱՄԷ (10,3%)