Մագդալենա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա Անդերսոն
շվեդ.՝ Magdalena Andersson
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Katedralskolan? (1987)[1], Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց (1992), Հարվարդի համալսարան (1995)[2] և Institute of Advanced Studies?[3]
Գիտական աստիճան՝ civilekonom?[4] (1992)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 23, 1967(1967-01-23)[5] (57 տարեկան)
Ծննդավայր Vaksala församling, Շվեդիա[5]
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն Eva Magdalena Andersson
Հայր Göran Andersson?
Ամուսին Richard Friberg?[6][7]
 
Պարգևներ

Եվա Մագդալենա Անդերսոն (անգլ.՝ Eva Magdalena Andersson, հունվարի 23, 1967(1967-01-23)[5], Vaksala församling, Շվեդիա[5]), շվեդ քաղաքական գործիչ և տնտեսագետ, որը 2021 թվականի նոյեմբերի 30-ից հանդիսանում է Շվեդիայի վարչապետը, իսկ 2021 թվականի նոյեմբերի 4-ից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։

1983 թվականին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգային, իսկ 1992 թվականին ավարտել է՝ տնտեսագետի որակավորմամբ։ Աշխատել է որպես խորհրդական և պլանավորման տնօրեն Յորան Պերսոնի վարչակազմում, ինչպես նաև՝ որպես Մոնա Սալինի խորհրդական։ 2014 թվականի ընտրություններից հետո Անդերսոնն ընտրվել է Ռիկսդագի պատգամավոր և դարձել Ստեֆան Լյոֆվենի վարչակազմի ֆինանսների նախարարը։ Երբ 2021 թվականի օգոստոսին Լյոֆվենը հայտարարել է հրաժարական տալու իր պլանների մասին, Անդերսոնը համարվել է նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, իսկ քիչ ժամանակ անց՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։

2021 թվականի նոյեմբերի 29-ին Ռիկսդագի կողմից ընտրվել է Շվեդիայի վարչապետ[10]։ Վարչապետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 30-ին՝ այդպիսով դառնալով Շվեդիայի կառավարության առաջին ընտրված կին ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն Ուփսալայի համալսարանի վիճակագրության դասախոս Գորան Անդերսոնի (1936–2002) և ուսուցիչ Բիրգիտա Անդերսոնի (ծնված՝ 1939 թվականին) միակ զավակն է[11]։ Երիտասարդ տարիքում եղել է էլիտար լողորդ[12][13]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցի տարիներին Անդերսոնը հասարակական գիտություններ է սովորել Ուփսալայի տաճարի դպրոցում։ Ավարտել է 1987 թվականին գերազանց գնահատականներով՝ բացառությամբ մեկ առարկայի[14]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Անդերսոնը տեղափոխվել է Ստոկհոլմ՝ սովորելու Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում[15], որն ավարտել է 1992 թվականին՝ տնտեսագիտության մագիստրոսի կոչումով։ 1992-1995 թվականներին աշխատել է որպես տնտեսագիտության դոկտորանտ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, բայց նախապես ավարտել է ուսումը։ 1994 թվականի աշնանը սովորել է Վիեննայի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում։ 1995 թվականի գարնանը սովորել է Հարվարդի համալսարանում[16]։

1983 թվականին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգային (SSU)[17]։ 1987 թվականին նա ընտրվել է այդ լիգայի Ուփսալայի մասնաճյուղի նախագահ[18]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդական և քաղծառայող[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության ոլորտում ուսումն ավարտելուց հետո Անդերսոնն աշխատանքի է անցել վարչապետի աշխատակազմում՝ որպես Յորան Պերսոնի քաղաքական խորհրդական 1996-1998 թվականներին, իսկ հետագայում՝ 1998-ից 2004 թվականներին, աշխատել է որպես պլանավորման տնօրեն։ Այնուհետև նա ժամանակ է անցկացրել քաղաքացիական ծառայության մեջ՝ 2004-2006 թվականներին աշխատելով որպես պետքարտուղար Ֆինանսների նախարարությունում, որից հետո կրկին դարձել քաղաքական խորհրդական, այս անգամ՝ 2007-2009 թվականին որպես ընդդիմության առաջնորդ Մոնա Սալինի խորհրդականը։ Նա հեռացել է այդ պաշտոնից, երբ կառավարությունը նրան առաջադրել է Շվեդիայի հարկային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում․ պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչև 2012 թվականը։ Նա հրաժարական է տվել 2014 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ՝ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելուց հետո[19]։

Ֆինանսների նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն իր առաջին պետական բյուջեով (հայտնի է որպես nådiga luntan) խորհրդարանի շենքից դուրս 2014 թվականի հոկտեմբերի 23-ին

2014 թվականին Շվեդիայի համընդհանուր ընտրություններում Սոցիալ-դեմոկրատների հաղթանակից հետո, երբ Անդերսոնն ընտրվել է Ռիկսդագի անդամ, նոր վարչապետ Ստեֆան Լյոֆվենը նրան նշանակել է ֆինանսների նախարար իր կառավարությունում[20]։ Կոալիցիոն բանակցությունների արդյունքում մինչ Անդերսոնն ընդհանուր պատասխանատվություն էր կրում ֆինանսների նախարարության համար, Պեր Բոլունդը պատասխանատվություն է ստանձնել ֆինանսական շուկաների վերահսկողության և սպառողների պաշտպանության համար՝ որպես ֆինանսական շուկաների նախարար[21]։ Անդերսոնը Ֆինանսների նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լյովենի կողմից 2018 թվականի ընտրություններից հետո[22]։

2020 թվականին Միջազգային արժութային և ֆինանսական կոմիտեի անդամները (IMFC) և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհրդի առաջնային քաղաքականության խորհրդատվական կոմիտեն (IMF) ընտրել են Անդերսոնին՝ որպես կոմիտեի նախագահ երեք տարի ժամկետով[23]։ Նա դարձել է առաջին եվրոպացին այդ պաշտոնում ավելի քան մեկ տասնամյակ անց, ինչպես նաև այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը[24]։

2021 թվականի օգոստոսին վարչապետ Ստեֆան Լյոֆվենը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում հրաժարական է տալու կուսակցության ղեկավարի պաշտոնից[25]։ Շատերն Անդերսոնին շատ արագ համարել են նրան հաջորդելու ամենահավանական թեկնածու, և սեպտեմբերի 29-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրման հանձնաժողովը հայտարարել է, որ Անդերսոնը համագումարից առաջ ընտրվել է որպես առաջնորդի թեկնածու․ եթե այդ նշանակումն ընդունվի Ռիկսդագի կողմից, Անդերսոնը կդառնա առաջնորդը և Շվեդիայի առաջին կին վարչապետը[26][27]։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն ընտրվել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ 2021 թվականի նոյեմբերի 4-ին[28][29] ու դարձել կուսակցության երկրորդ կին առաջնորդը Մոնա Սալինից հետո[13]։

2021 թվականի նոյեմբերի 10-ին գործող վարչապետ Ստեֆան Լյովենը պաշտոնապես հրաժարական է տվել[30]։ Որպես 2021 թվականի Շվեդիայի կառավարության ձևավորման մաս, Ռիկսդագի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 11-ին բանակցություններ է վարել բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ և կարճ ժամանակ անց Անդերսոնին հանձնարարել է կառավարություն ձևավորել՝ նրան մեկ շաբաթ ժամանակ տալով[31]։ 2021 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարվել է, որ Անդերսոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Ձախ կուսակցության հետ՝ առաջիկա վարչապետի քվեարկությանն իր օգտին քվեարկելու համար։ Քանի որ Կենտրոնական կուսակցությունը նախապես համաձայնվել էր աջակցել նրան, Անդերսոնն ունեցել է անհրաժեշտ թվով պատգամավորների աջակցությունը Շվեդիայի հաջորդ վարչապետը դառնալու համար[32]։

Շվեդիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 24-ին Անդերսոնը Ռիկսդագի կողմից ընտրվել է Շվեդիայի նոր վարչապետ[33][34]։ Ընտրվելու պահին նա պաշտոնապես պետք է ստանձներ պաշտոնը 2021 թվականի նոյեմբերի 26-ին[35][36]։ Թեև նա չի ստացել «կողմ» ձայների մեծամասնությունը, մեծամասնությունը դեմ չի քվեարկել՝ ձեռնպահ քվեարկության պատճառով, և դա բավարար էր նրան վարչապետ ընտրելու համար[33]։

Անդերսոնի ընտրվելուց մի քանի ժամ անց Ռիկսդագում նրա բյուջեն տապալվել է[37], դրա փոխարեն ընդունվել է ընդդիմադիրների բյուջեն։ Քանի որ ընդդիմադիր բյուջեն մշակվել է աջ պոպուլիստ Շվեդիայի դեմոկրատների աջակցությամբ, Կանաչների կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից, չպարտավորվելով կառավարել դրա ներքո[38], որով ստիպել է Անդերսոնին հրաժարական տալ՝ նախքան պաշտոնն ստանձնելը[39][40]։ Սա հիմնված էր կոնվենցիայի վրա, ըստ որի՝ վարչապետը պետք է հրաժարական տա, եթե կուսակցությունը դուրս գա կառավարական կոալիցիայից[41]։ Նա տեղեկացրել է խոսնակ Անդրեաս Նորլենին, որ ինքը շահագրգռված է ղեկավարել սոցիալ-դեմոկրատական միակուսակցական կառավարություն[33][38][42]։

2021 թվականի նոյեմբերի 29-ին Անդերսոնը վերընտրվել է վարչապետի պաշտոնում[43][44]։ Ակնկալվում էր, որ նա կվերընտրվի վարչապետի պաշտոնում, քանի որ բոլոր կուսակցությունները, որոնք նրան սատարել են առաջին քվեարկության ժամանակ (Կենտրոնական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Ձախ կուսակցությունը), ցույց են տվել իրենց պատրաստակամությունը աջակցելու նրան, երբ Ռիկսդագը ևս մեկ քվեարկություն անցկացնի[45][46][47]։ Նոյեմբերի 30-ին Անդերսոնը և նրա կառավարությունը նշանակվել են թագավոր Կառլ XVI Գուստաֆի կողմից[48][49]։ Անդերսոնը Շվեդիայի կառավարության առաջին ընտրված կին ղեկավարն է՝ 1720 թվականին թագուհի Ուլրիկա Էլեոնորայի գահից հրաժարվելուց և 1921 թվականին համընդհանուր ընտրական իրավունքի ներդրումից հետո[33][50][51]։

Այլ պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից Անդերսոնն ամուսնացած է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Ռիչարդ Ֆրիբերգի հետ․ նրանք ունեն երկու զավակ[59]։ Նա և իր ամուսինը դրսամոլ մարդիկ են. նրանք հաճախ են գնում արշավի, բայակավարության և լեռնագնացության[60]։ Բնակվում է Ստոկհոլմի Նակա թաղամասում[61]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nuvarande ledamöterSwedish Election Authority.
  2. 2,0 2,1 CV Magdalena Andersson
  3. 3,0 3,1 https://www.regeringen.se/49f7f3/contentassets/9eb0cc2f29ec402487ffb7eeb739d0a3/cv-magdalena-andersson.pdf
  4. 4,0 4,1 https://www.regeringen.se/sveriges-regering/statsradsberedningen/magdalena-andersson/cv-magdalena-andersson/ (շվեդերեն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  6. https://www.aftonbladet.se/nyheter/samhalle/a/qLMXmO/magdalena-andersson-om-pappans-sjukdom-och-risken-for-att-sjalv-drabba
  7. Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  8. Hela listan: Här är näringslivets 125 mäktigaste kvinnor (շվեդերեն) // Dagens Industri — 2021. — ISSN 0346-640X; 1402-4209
  9. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  10. «Sweden elects Andersson as first female PM for second time in a week». France 24. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Lagercrantz, Hemmets Journal | Victoria. «Magdalena Andersson om sorgen efter pappa Göran». Hemmets Journal. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Jag tycker om att prestera!» [I like to perform] (շվեդերեն). Civilekonomen. 2013 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  13. 13,0 13,1 «The "most stingy finance minister in the EU" may become Sweden's first female prime minister» (շվեդերեն). Yle. 2021 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «Hon vill vara bäst i klassen – och älskar doften av strid» [She wants to be at the top of the class – and loves the smell of battle]. Dagens Nyheter (շվեդերեն). 2016 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. «Låt inte kön avgöra valet» [Do not let gender determine the choice of Prime Minister] (շվեդերեն). Smålandsposten. 2021 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Ett komplement till en god välfärdsstad» [A complement to a good welfare state] (շվեդերեն). Expressen. 2013 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  17. «Magdalena Andersson tackar ja: Väldigt hedrad» [Magdalena Andersson says yes: Deeply honored]. Västerbottens-Kuriren. 2021 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. Nyheter, S.V.T.; Carlbaum, Julia (2021 թ․ սեպտեմբերի 10). «Länets socialdemokrater vill ha Magdalena Andersson som ny ledare». SVT Nyheter. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. Falkirk, John (2021 թ․ սեպտեմբերի 30). «Magdalena Andersson: Jag har rökt marijuana». Expressen (շվեդերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. Orange, Richard (2021 թ․ օգոստոսի 28). «Sweden lines up Magdalena Andersson to be its first woman prime minister». The Telegraph. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. Kroet, Cynthia (6 October 2014), "Löfven unveils Swedish government", European Voice. Retrieved 1 November 2021.
  22. «SSE alum and Minister for Finance Magdalena Andersson visited SSE». hhs.se. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  23. «IMFC Selects Sweden's Minister for Finance Magdalena Andersson as New Chair». IMF (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  24. «IMF steering committee names Swedish finance minister as next chair». Reuters (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. Lindeberg, Rafaela (2021 թ․ սեպտեմբերի 29). «Sweden's Finance Chief Nominated to Become First Female PM». www.bloomberg.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Nyheter, S. V. T.; Schau, Oscar; Knutson, Mats (2021 թ․ սեպտեմբերի 29). «Valberedningen föreslår Magdalena Andersson». SVT Nyheter (շվեդերեն). SVT. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. Milne, Richard (29 September 2021), "Finance minister on course to become Sweden’s first female PM", Financial Times. Retrieved 1 November 2021.
  28. Dutt, Sujay (2021 թ․ նոյեմբերի 4). «Magdalena Andersson elected as new Social Democrat leader». Sveriges Radio. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  29. «Magdalena Andersson set to become Sweden's first female Prime Minister». Euronews. 2021 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  30. «Swedish PM resigns, finance minister likely successor». Reuters. 2021 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  31. «Swedish Fin Min Andersson handed task of forming new government». Reuters. 2021 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  32. Nyheter, S. V. T.; Fors, Ebba (2021 թ․ նոյեմբերի 23). «Regeringen och Vänsterpartiet överens – V släpper fram Andersson som statsminister» [Government and Left Party agree – Left Party will allow Andersson as Prime Minister]. SVT Nyheter (շվեդերեն). Sveriges Television. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 «Sweden's first female PM resigns hours after appointment». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. «Sweden's Andersson elected as nation's first woman PM». France 24 (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «Magdalena Andersson becomes Sweden's first female prime minister». The Local Sweden (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. Tanaka, Sofia (2021 թ․ նոյեմբերի 22). «S-ledaren hos talmannen – har hon stöd för en regering?» [S-leader with the Speaker of the Riksdag – does she have enough support to form a government?]. Dagens Nyheter. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  37. «Omröstning om ny statsminister». SVT Nyheter (շվեդերեն). 2021 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. 38,0 38,1 Fors, Ebba (2021 թ․ նոյեմբերի 24). «Miljöpartiet lämnar regeringen – ny statsministeromröstning kan vänta» (շվեդերեն). Sveriges Television. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  39. «Sweden's first female prime minister resigns after less than 12 hours». The Guardian. 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  40. «So… who is the prime minister of Sweden right now?». The Local Sweden (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. «How Magdalena Andersson became Sweden's first female PM twice». 2021 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին – via BBC News.
  42. «Magdalena Andersson (S) väljer att avgå» (շվեդերեն). Sveriges Television. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  43. «Magdalena Andersson chosen as Sweden's first female PM... again». euronews (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  44. «Magdalena Andersson Elected As Sweden's First Woman Prime Minister Again». NDTV.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  45. Nyheter, S. V. T. (2021 թ․ նոյեմբերի 25). «Talmannen: Ny omröstning om Andersson (S) på måndag». SVT Nyheter (շվեդերեն). Sveriges Television. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  46. «'Var Andersson någonsin statsminister?' – frågor och svar om regeringsbildningen» (շվեդերեն). Sveriges Television. 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  47. «Talmannen: Ny omröstning om Andersson (S) på måndag». Sveriges Television (շվեդերեն). Sveriges Television. 2021 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  48. «Här är alla ministrar i Anderssons regering». SVT Nyheter (շվեդերեն). 2021 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  49. «KEY POINTS: Everything you need to know about Sweden's new government». The Local. 2021 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  50. Associated Press (2021 թ․ նոյեմբերի 4). «Finance chief Andersson tapped to be Sweden's 1st female PM». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  51. «Magdalena Andersson: Sweden's first female PM returns after resignation». 2021 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին – via BBC News.
  52. Board of Governors Asian Infrastructure Investment Bank (AIIB). Retrieved 1 November 2021
  53. Board of Governors European Bank for Reconstruction and Development (EBRD). 1 November 2021
  54. Board of Governors: Magdalena Andersson European Investment Bank (EIB). 1 November 2021
  55. Board of Governors Multilateral Investment Guarantee Agency (MIGA), World Bank Group. 1 November 2021
  56. Board of Governors Արխիվացված 29 Հոկտեմբեր 2017 Wayback Machine Nordic Investment Bank (NIB). 1 November 2021
  57. Board of Governors World Bank. 1 November 2021
  58. «Curriculum Vitae Minister for Finance Magdalena Andersson» (PDF). government.se. Government of Sweden. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  59. «Magdalena Andersson about the grief after father Göran Andersson» (շվեդերեն). Hemmets Journal. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  60. «Magdalena Andersson: Hidden privacy with her husband and children». california18.com. 2021 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  61. Regeringskansliet, Regeringen och (2021 թ․ հուլիսի 9). «CV Magdalena Andersson». Regeringskansliet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Անդերսոն» հոդվածին։