Մաբել Բիանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մաբել Բիանկո
Mabel Bianco.jpg
Ծնվել է1941
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունԴել Սալվադոր համալսարան, Վալլե համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ֆեմինիստ և համաճարակաբան
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
Պարգևներ

Մաբել Բիանկո (իսպ.՝ Mabel Bianco, 1941), արգենտինացի բժիշկ, որն իր գործունեությունը նվիրել է բարելավված առողջապահական ծառայություններին և սեռական կրթությանը կանանց հասանելիությունն ապահովելու համար պայքարելուն։ 1989 թվականին հիմնադրել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» և շարունակել աշխատել որպես դրա նախագահ։ Հանդես է եկել որպես ակտիվիստ Լատինական Ամերիկայում ու աշխարհում և ՄԱԿ-ում առաջ քաշել կրծքագեղձի քաղցկեղին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, վերարտադրողական իրավունքներին ու սեռական հավասարությանը վերաբերող քաղաքականություն[1][2][3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականին Բուենոս Այրեսում, 1958–1964 թվականներին բժշկություն է ուսանել Universidad del Salvador համալսարանում, 1968 թվականին հանրային առողջության մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի Universidad del Valle համալսարանում, իսկ 1971–1972 թվականներին մասնագիտացել է համաճարակաբանության և բժշկական վիճակագրության մեջ Լոնդոնի School of Hygiene & Tropical Medicine համալսարանում[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972–1976 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանի հանրային առողջության դպրոցում դասվանդելուց հետո 1981 թվականին Բուենոս Այրեսի Բժշկության ազգային ակադեմիայում ստեղծել է համաճարակաբանական հետազոտությունների կենտրոն[5]։

1983 թվականից Արգենտինայի առողջապահության նախարարությունում որպես խորհրդատու աշխատելու ընթացքում ծրագիր է ստեղծել «Կանանց, առողջության և զարգացման մասին» և աջակցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի վավերացմանը։ Նպաստել է մայրական մահացության վերաբերյալ ուսումնասիրությանը, որը բացահայտել է, որ ընտանիքի պլանավորման բացակայության պայմաններում աղքատ կանայք ենթարկվում են հղիության պատահական արհեստական ընդհատումների վտանգին։ 1989 թվականին կառավարության փոխվելով պայմանավորված՝ հեռացել է առողջապահության նախարարությունից։ Նույն տարում ստեղծել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» կանանց վերարտադրողական իրավունքների խթանման համար՝ որպես անվտանգ աբորտի մատչելիության բարելավման միջոց։ Չնայած կոնկրետ բարելավումներին, շատ դեպքերում աբորտը շարունակում էր ապօրինի լինել Արգենտինայում[1]։

Միջազգային հարթակում 1985 թվականին եղել է Նայրոբիի կանանց մասին համաշխարհային գիտաժողովի պատվիրակ, որից հետո ծառայել է որպես խորհրդի անդամ համամերիկյան առողջապահական կազմակերպությունում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամում և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում[4]։ Մասնակցել է նաև 1994 թվականին Կահիրեում տեղի ունեցած բնակչության և զարգացման հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովին, 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսին, 1995 թվականին Պեկինում կայացած կանանց մասին համաշխարհային գիտաժողովին ու 1995 թվականին Կոպենհագենում կայացած ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հանձնաժողովին։ 1994 թվականին օգնել է ստեղծել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի համատեղ ծրագիր՝ լինելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների առաջատար[4]։

2001–2002 թվականներին գլխավորել է արգենտինական ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ծրագիրը և մասնակցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՁԻԱՀ-ի վերահսկման նախագծին[4]։ 2012 թվականին ստեղծել և նախագահել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի կանանց վիճակի վերաբերյալ ՀԿ-ների հանձնաժողովը[6]։ Նաև ստեղծել և ղեկավարել է մի շարք այլ խմբեր, այդ թվում՝ Արգենտինայի կանանց առողջության ԱՀԻՊ ցանցը (Առողջություն, հզորացում, իրավունքներ և պատասխանատվություն)[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաբել Բիանկոյի ստացած պարգևների ու պատվանշանների թվում են[4][7]՝

  • 2011 թվական․ «Newsweek» շաբաթաթերթի կողմից ընտրվել է «աշխարհը ցնցող 150 կանանց շարքում»
  • 2011 թվական․ «Women Deliver» շահերի խմբերի կողմից ընտրվել է որպես «ամենաոգեշնչող անհատականություններից մեկը կանանց և աղջիկների համար»
  • 2013 թվական․ Մարդու իրավունքների մշտական ժողովի կողմից արժանացել է "Dignity 2013" մրցանակի
  • 2017 թվական․ Կանանց կարգավիճակի ՀԿ հանձնաժողովի կողմից՝ «Առանձնահատուկ կին»[8]
  • 2019 թվական․ «2019 թվականի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանցից մեկն ամբողջ աշխարհում» ըստ BBC-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Profile. Mabel Bianco: blazing a trail for women's reproductive rights»։ The Lancet։ 4 November 2006։ Վերցված է 16 October 2019 
  2. «Dr. Mabel Bianco»։ Huffpost։ 25 May 2011։ Վերցված է 16 October 2019 
  3. «BBC 100 Women 2019: Who is on the list this year?: Mabel Bianco»։ BBC News։ 16 October 2019։ Վերցված է 16 October 2019 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Argentine Candidate to the Committee on the Elimination of Discrimination against Women CEDAW»։ FEIM 
  5. «Mabel Biaco» (Spanish)։ El Precio de Salud։ October 2018։ Վերցված է 17 October 2019 
  6. «Quién es Mabel Bianco, la médica que se retiró del Senado durante la exposición de Abel Albino» (Spanish)։ infobae։ 25 July 2018։ Վերցված է 17 October 2019 
  7. 7,0 7,1 «Quienes somos / Who we are»։ NGO CSW։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2019-ին։ Վերցված է 17 October 2019 
  8. «Mabel Bianco awarded Woman of Distinction of the Year»։ FEIM։ 13 March 2017։ Վերցված է 17 October 2019