Ճապոնական կարատեի ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական կարատեի ասոցիացիա
Изображение логотипа
Տեսակմարզական ֆեդերացիա
Երկիր Ճապոնիա
ԿարգախոսԿարատեի բարձրագույն ավանդույթների պահապաններ
Հիմնադրված27 մայիսի, 1949
Գլխադասային գրասենյակ2-23-15 Կորակու, Բունկյու-կու, Տոկիո, Ճապոնիա 112-0004
Պաշտ. լեզու(ներ)ճապոներեն, անգլերեն
ՀիմնադիրՄասատոշի Նակայամա
Կայքjka.or.jp

Ճապոնական կարատեի ասոցիացիա (日本 空手 協会, Նիհոն Կարատե Կյոկաի, Nihon Karate Kyokai, Japan Karate Association, JKA, երբեմն կոչվում է պարզապես Կյոկաի 協会 Ճապոնիայում), Շոտոկան կարատեի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն աշխարհում։ Այն նաև կարատեի ամենահին կազմակերպություններից մեկն է, որը մինչ օրս շարունակում է իր գործունեությունն առանց ընդմիջման[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին մեծ դեր է խաղացել կարատեն Օկինավայից Ճապոնիա ներմուծելու, վնասվածքներ ստանալու վտանգները նվազագույնի հասցնելու և ատլետիկ կրթության սկզբունքներին համապատասխանեցնելու գործում։ 1949 թվականի մայիսի 27-ին նրա ավագ ուսանողներից մի քանիսը, որոնց թվում էին Իսաո Օբատան, Մասատոշի Նակայաման ու Հիդետակա Նիշիյաման, հիմնադրում են կարատեի կազմակերպություն, որն զբաղվում էր այդ մարտարվեստի ուսումնասիրությամբ, տարածմամբ, միջոցառումների կազմակերպմամբ ու կրթությամբ. այդ կազմակերպությունը կոչվում է Ճապոնական կարատեի ասոցիացիա[2]։ Ֆունակոշին, ով այդ ժամանակ մոտ 80 տարեկան էր, ստանձնում է պատվավոր գլխավոր մարզչին հավասար պաշտոն։ Նակայաման դառնում է գլխավոր մարզիչ։

ՃԿԱ-ն հիմնադրվել է Տոկիոյի շրջանում գտնվող ճապոնական համալսարաններում գործող կարատեի ակումբների հիման վրա, սակայն այդ համալսարանների մեծ մասը հեռացել են ՃԿԱ-ից 1950-ական թվականներին։ Տակուշոկու համալսարանը միշտ սերտ կապեր է պահպանել ՃԿԱ-ի հետ՝ լինելով ՃԿԱ բազմաթիվ մարզիչների ալմա մատերը, ինչպիսիք են Նակայաման, Նիշիյաման, Օկազակին, Ասաին, Կանազավան ու Էնոեդան, ովքեր նպաստել են կազմակերպության զարգացմանը 1960-ական և 1970-ական թվականներին[2][3]։

Համընդհանուր մտահոգությունն այն մասին, թե ինչպես սովորեցնել կարատե, ինչպես նաև Ֆունակոշիի թաղման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1957 թվականին Ֆունակոշիի հետ մտերիմ, սակայն ՃԿԱ-ի հետ կապ չունեցող մի շարք մարզիչներ, ինչպիսիք են Շիգերու Էգամին, Գենշին Հիրոնիշին ու Ձուտոմու Օհշիման, ստեղծում են իրենց կազմակերպությունները, որոնցից են Շոտոկայն ու Ամերիկայի Շոտոկան կարատեն (անգլ.՝ Shotokan Karate of America)[4]: Նրանք պնդում էին, որ շոտոկան կարատեի դասավանդման իրենց ձևն ավելի մոտ է Ֆունակոշիի սովորեցրածին, քան ՃԿԱ-ի ոճը։ ՃԿԱ Շոտոկանը նույնպես հիմնվում է Ֆունակոշիի կարատեի վրա, սակայն կատարվել են զգալի փոփոխություններ, որոնք կատարել է հիմնականում Նակայաման, ով եղել է ՃԿԱ գլխավոր մարզիչը մինչև իր մահը 1987 թվականին[2][5][6]։ Նակայամայի գլխավորությամբ մարզիչների մի սերունդ տարածել է կարատեն աշխարհում՝ ղեկավարվելով Ճապոնական կարատեի ասոցիացիայի՝ Տոկիոյում գտնվող շտաբի կողմից[2]։

Նակայամայի գրքերը, այդ թվում նաև «Դինամիկ կարատե» և «Լավագույն կարատեն» աշխատությունները[7][8] հիմնարար աշխատություններ են Շոտոկան կարատեի համար, որ դասավանդվում է ՃԿԱ-ի կողմից։ Քլայվ Նիկոլն իր «Շարժվող Զեն» գրքում ներկայացնում է, թե ինչպես էին կարատե պարապում Տոկիոյում տեղակայված ՃԿԱ հոնբու դոջոյում (գլխավոր մարզասրահ) 1960-ական թվականների սկզբներին. Քլայվ Նիկոլը դա ներկայացնում է իր տեսակետից՝ որպես արևմտյան կարատեի ուսանող, որ մի քանի տարվա ընթացքում սպիտակ գոտուց հասել է սևի[9]։

Առանձնացած խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1970-ական թվականներից՝ Ճապոնական կարատեի ասոցիացիայից առանձնացել են տարբեր դիվիզիաներ, որոնցից ամենից նշանակալիներն են.

  • 1977 թվականին Ճապոնական կարատեի ասոցիացիայի մարզիչ Շիրո Ասանոն հիմնադրել է իր կազմակերպությունը և հրավիրել Հիրոկազու Կանազավային՝ որպես գլխավոր մարզիչ։ Այդ խումբը ներկայում հայտնի է որպես Շոտոկան կարատե դոյի միջազգային ֆեդերացիա (Shotokan Karate-Do International Federation, SKIF):
  • 1987 թվականին Նակայամայի մահվանից հետո բուռն իրադարձություններ տեղի ունեցան ինչպես Տոկիոյում գտնվող ՃԿԱ կենտրոնական գրասենյակում, այնպես էլ ամբողջ աշխարհում գտնվող գրասենյակներում։ Տաիջի Կասեն ու Հիրոշի Շիրաին, ովքեր ՃԿԱ գլխավոր մարզիչներ էին Եվրոպայում, թողնում են իրենց գործը՝ ստեղծելով Կարատո դո Շոտոկանի համաշխարհային ակադեմիան։ Տակետո Օկուդան, որ ՃԿԱ գլխավոր մարզիչ էր Բրազիլիայում, հիմնում է իր սեփական կազմակերպությունը, որ կոչվում է Բուտոկու կան։
  • 1990 թվականին ՃԿԱ վերահսկելու վերաբերյալ իրավաբանական վեճ է սկսվում երկու խմբերի միջև, որոնցից մեկը գլխավորում էր Տեցուհիկո Ասաին, իսկ մյուսը՝ Նոբույուկի Նակահարան։ Դատական մի քանի վճիռներից հետո գործը վերջնական լոծում է ստացել Ճապոնիայի գերագույն դատարանի կողմից, որը 1999 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել հօգուտ Նակահարայի խմբի, որում ընդգրկված էին Մասաակի Ուեկին ու Մասահիկո Տանական[10]։ Մյուս խումբը, որը գլխավորում էր Նակայամայից հետո ՃԿԱ գլխավոր մարզիչ Տեցուհիկո Ասաին, և որում ընդգրկված էին Կեիգո Աբեն ու Միկիո Յահարան, լքում է ՃԿԱ-ն, և նրա անդամները հիմնադրում են նոր կազմակերպություններ՝ Ճապոնիայի կարատեի Շոտորենմեին[11], Ճապոնական Շոտոկան կարատեի ասոցիացիան[12] և Կարատենոմիչի համաշխարհային ֆեդերացիան[13] համապատասխանաբար։
  • 2007 թվականին անկախ է հայտարարվում Շոտոկան կարատեի միջազգային ֆեդերացիան, որի կենտրոնական գրասենյակը գտնվում էր ԱՄՆ-ում և ղեկավարվում էր Տերույուկի Օկազակիի կողմից, ով ուներ 10-րդ դան և ՃԿԱ ամենաբարձրաստիճան մարզիչներից մեկն էր։ Սակայն 2010 թվականին առնվազն երկու մարզիչներ կրկին միացել են ՃԿԱ-ին։
  • 2009 թվականին Տակահասի Շունսուկեն առանձնացել է ՃԿԱ Ավստրալիայից և ստեղծել Ավստրալիայի Շոտոկան կարատե-դոյի ավանդական ֆեդերացիան։
  • 2011 թվականին հայտնի է դարձել, որ 8-րդ դան Մասաո Կավասոեն վերադարձել է ՃԿԱ, սակայն նա շարունակել է մնալ ITKF գլխավոր մարզիչ։

Այս բաժանումների շնորհիվ ներկայում գոյություն ունի ՃԿԱ կարատե ոճ, որը զգալի չափով հավատարիմ է մնում ՃԿԱ ավանդույթներին, բայց դասավանդվում է պաշտոնապես ՃԿԱ հետ կապ չունեցող մարզիչների կողմից (որոնցից մի քանիսը եղել են ՃԿԱ նախկին մարզիչներ)։

Կենշուսեյ ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ՃԿԱ-ն սկսում է մարզիչների պատրաստման ծրագիր Տոկիոյում՝ Յոցուայում տեղակայված հոնբու դոջոյում, որ կառուցվել էր 1955 թվականին։ Այդ ծրագիրը հաստատել էր Մասատոշի Նակայաման։ Այդ դասընթացը երկար տարիների ընթացքում ավարտել են համաշխարհային ճանաչում ունեցող կարատեկաներ։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակում ներկայացված են ՃԿԱ կենշուսեյ ծրագրի շրջանավարտները։ ՃԿԱ-ից դուրս եկած շրջանավարտների համար նշված է նրանց կարգը ներկա կազմակերպությունում։ Այդ կարգը կարող է ճանաչված չլինել ՃԿԱ կողմից։

Անուն Ավարտման տարեթիվ Կարգ Պաշտոն
Միկամի Տակայուկի 1957 9-րդ դան USA JKA/AF Southern
Տակաուրա Էիջի 1957
Հիրոկազու Կանազավա 1957 10-րդ դան SKIF հիմնադիր
Ցուշիմա Տոշիո 1958
Յագուչի Յուտակա 1958 9-րդ դան ԱՄՆ ՇԿՄՖ լեռնային նահանգներ
Օուչի Կյո 1959
Սատո Մասակի 1959
*Սաիտո Շիգերու 1959
Ինաբա Միցուե 1960
Կանո Մասահիկո 1960
Վատանաբե Գունջի 1960
*Օգատա Կյոջի 1960
Կիսակա Կացուհարու 1961 ԱՄՆ
Նակայա Կեն 1961
Օգավա Էիկո 1961
Ուեկի Մասաակի 1961 9-րդ դան(2011) HQ Shihan Chief Instructor Worldwide
Կեինոսուկե Էնոեդա 1961 9-րդ դան մահացել է 2003 թ. մարտի 29-ին
*Միյազակի Սատոշի 1961 8-րդ դան մահացել է 1993 թ. մայիսի 31-ին
*Մորի Օսամու 1961
*Տակահաշի Յոշիմասա 1961
*Մաջիմա Կենշիրո 1962
Սակաի Ռյուսուկե 1962 8-րդ դան
Ջիցուհարա Շոջի 1963
Հիդեո Օչի 1963 9-րդ դան DJKB ("ՃԿԱ Գերմանիա")
Տակահաշի Յասուոկի 1963
Իտայա Միչիհիսա 1963 6-րդ դան Հարավային Ամերիկայի ՃԿԱ - "մահացել է 1972 թ."
Աբե Կեյգո 1965 9-րդ դան Ճապոնիայի ՃՇԿՄ
Օիշի Տակեշի 1965
*Տաբատա Յուկիչի 1965
Տակաշինա Շիգերու 1966 8-րդ դան USA JKA/WFA - մահացել է 2013 թ. սեպտեմբերի 3-ին
Կավազոե Մասաո 1967 8-րդ դան (նաև ITKF գլխավոր մարզիչ)
Հիգաշի Կունիո 1967
Իիդա Նորիհիկո 1967
Օկամոտո Հիդեկի 1967 8-րդ դան Եգիպտոս - "մահացել է 2009 թ."
Տակահաշի Շունսուկե 1967 8-րդ դան Ավստրալիայի ՇԿԱՖ գլխավոր մարզիչ
Յանո Կենջի 1967
Օկուդա Տակետո 1967 8-րդ դան Բուտոկու-կան (Բրազիլիա)
Բաբա Իսամու 1970
Հորիե Տերուո 1971
Նիշինո Շուհեի 1971
*Հայակավա Նորիմասա 1971
Կանեգաե Կենջի 1972
Օսակա Յոշիհարու 1972 8-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Սատո Տերուո 1974
Մորի Տոշիհիրո 1975
Իմուրա Տակենորի 1977 7-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Կուրասակո Կենրո 1977 7-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Մինորու Կավավադա 1978 7-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Կոմակի Մասակի 1978
Օմուրա Ֆուջիկիյո 1978 7-րդ դան ՃԿԱ Թաիլանդ
Ֆուկամի Ակիրա 1979
Կանեկո Տանեակի 1979
Սակատա Մասաշի 1979
Աբե Միվակո 1980
Ցուչիի Տակայուկի 1980
Յամամոտո Հիդեո 1980
Օհտա Յոշինոբու 7-րդ դան ՃԿԱ Անգլիայի ղեկավար
Օգուրա Յասունորի 1982 7-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Իմամուրա Տոմիո 1983 7-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Կաշիվագի Նոբույուկի 1984
Կոիկե Ցույոշի 1984
Յոկոմիչի Մասաակի 1984
Իզումիյա Սեիզո 1986 6-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Շիինա Կացուտոշի 1986 6-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Հանզակի Յասուո 1987 6-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Նակամուրա Յոկո 1987
Նակա Տացույա 1989 7-րդ դան (2012) կենտրոնական գրասենյակի մարզիչ
Նոդա Կենիչի 1990
Տանիյամա Տակույա 1990 6-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
*Իմաի Հիրոմիցու 1991
Տակահաշի Սատոշի 1992 5-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Կոբայաշի Կունիո 1993 5-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Օգատա Կոջի 1994 5-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Վալտեր Քրոքֆորդ 1996 5-րդ դան ՃԿԱ Կանադա
Իկենագա Ացուշի 1996
Հիրայամա Յուկո 1998 6-րդ դան (as of 2012) Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն
Օկումա Կոիչիրո 1998 6-րդ դան կենտրոնական գրասենյակի մարզիչ
Իվասավա Մայումի 1998 3rd dan Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն
Արագակի Միսակո 2003 3rd dan Կենտրոնական գրասենյակի քարտուղարություն
Ուբուկատա Կոջի 2003
Յամադա Սատոմի 2004
Նեմոտո Կեիսուկե 2004
Օկուիե Սատոմի 2004
Կուրիհարա Կազուակի 2004
Շիմիզու Ռյոսուկե 2004
Կումետա Ռիկի 2008

Առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Գիչին Ֆունակոշին գրել է, թե կարատեում մրցակցություն չկա, Նակայամա Մասատոշիի ուսմունքը թույլ էր տալիս պարապմունքների նկատմամբ ցուցաբերել ավելի գիտական ու մրցակցային մոտեցում, և 1957 թվականին անցկացվել է Կարատեի առաջին համաճապոնական առաջնությունը, որը հետագայում դարձել է ամենամյա։

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կարատեի ասոցիացիան անցկացնում է բազմաթիվ միջազգային առաջնություններ, որոնցից հետևյալները եղել են ՃԿԱ աշխարհի առաջնություններ.

Տարեթիվ Մրցություն Անցկացման վայր
1975 1-ին ԱԿՄՖ աշխարհի առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, ԱՄՆ
1977 2-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
1980 3-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն Գերմանիա Բրեմեն, Արևմտյան Գերմանիա
1983 4-րդ ԱԿՄՖ աշխարհի առաջնություն Եգիպտոս Կահիրե, Եգիպտոս
1985 1-ին Շոտոգավաթ Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
1987 2-րդ Շոտոգավաթ Ավստրալիա Բրիսբեն, Ավստրալիա
1990 3-րդ Շոտոգավաթ Անգլիա Սանդերլանդ, Անգլիա
1992 4-րդ Շոտոգավաթ Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
1994 5-րդ Շոտոգավաթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, ԱՄՆ
1996 6-րդ Շոտոգավաթ Ճապոնիա Օսակա, Ճապոնիա
1998 7-րդ Շոտոգավաթ Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
2000 8-րդ Շոտոգավաթ Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
2004 9-րդ Շոտոգավաթ Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
2006 Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 10-րդ առաջնություն Ավստրալիա Սիդնեյ, Ավստրալիա
2009 Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 11-րդ առաջնություն - չեղարկված[14] Ճապոնիա Նիհոն Բուդո-կան, Տոկիո, Ճապոնիա
2011 Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 12-րդ առաջնություն Թաիլանդ Պատայա, Թաիլանդ
2014 Գիչին Ֆունակոշիի գավաթի կարատե-դոյի աշխարհի 13-րդ առաջնություն Ճապոնիա Նիհոն Բուդո-կան, Տոկիո, Ճապոնիա

Տղամարդկանց կումիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Չեմպիոն Երկրորդ տեղ Երրորդ տեղ
1975[15] Ճապոնիա Մասահիկո Տանակա Ճապոնիա Տակաշի Օիշի Միացյալ Թագավորություն Բիլլի Հիգինս
1977[15] Ճապոնիա Մասահիկո Տանակա Իտալիա Դե Միքելիս Արևելյան Գերմանիա Վիլրոդտ
1980[15] Ճապոնիա Տոշիհիրո Մորի Հարավսլավիա Դուսան Դաչիչ Արևելյան Գերմանիա Հոֆման
1983[15] Ճապոնիա Հիդեո Յամամոտո Իտալիա Գուազարոնի Եգիպտոս Սարիե
1985[15] Ճապոնիա Մինորու Կավավադա Ճապոնիա Մասաակի Յոկոմիչի Ճապոնիա Տակայուկի Ձուչիի/ՃապոնիաՄասաո Կագավա
1987[15] Ճապոնիա Տոմիո Իմամուրա Միացյալ Թագավորություն Ֆրենկ Բրենան Միացյալ Թագավորություն Ջորջ Բեսթ/ԻտալիաՄարկո Բարոնե
1990[15] Ճապոնիա Մասաո Կագավա Միացյալ Թագավորություն Ռոնի Քրիստոֆեր Բելգիա Ֆիլիպո Ալլատա / Շվեդիա Ջենսեն
1992[15] Ճապոնիա Տոմիո Իմամուրա Միացյալ Թագավորություն Ֆրենկ Բրենան Ճապոնիա Կունիո Կոբայաի / Ճապոնիա Տացույա Նակա
1994[15] Հարավաֆրիկյան Հանրապետություն Պավլո Պրոտոպապա Բելգիա Ջանո Մուլոլո Հարավաֆրիկյան Հանրապետություն Քոլին Սմիթ / Ճապոնիա Կացուտոշի Շիինա
1996[15] Կանադա Դոն Շարպ Ճապոնիա Տոշիհիտո Կոկուբուն Ճապոնիա Կունիո Կոբայաշի / Ճապոնիա Տակույա Տանիյամա
1998[15] Ճապոնիա Տոշիհիտո Կոկուբուն Ճապոնիա Կոջի Օգատա Շվեյցարիա Պիեռ Տոուջիպ / Բելգիա Ջանո Մուլոլո
2000[15] Ճապոնիա Տոշիհիտո Կոկուբուն Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհան Լագրան Ճապոնիա Տակույա Տանիյամա /Ճապոնիա Կոջի Օգատա
2004[16] Ճապոնիա Կոջի Օգատա Շվեդիա Միրոսլավ Ֆեմիչ Ճապոնիա Օհկումա Կոուիչիրո / Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհան Լագրան
2006[17] Ճապոնիա Կոջի Օգատա Բրազիլիա Մաչիդա Շինզո Ճապոնիա Նեմոտո Կեիսուկե/ Ճապոնիա Օհկումա Կոուիչիրո
2011[18] Ճապոնիա Ռիկիյա Իիմուրա Ճապոնիա Կոջի Չուբաչի Ճապոնիա Նեմոտո Կեիսուկե / Հարավաֆրիկյան Հանրապետություն Անդրեյ Մազուրով
2014[19] Ճապոնիա Կոջի Չուբաչի Ճապոնիա Ռիկիյա Իիմուրա Ճապոնիա Նեմոտո Կեիսուկե / Թաիլանդ Սուպա Նյամպուենգփիտ

Տղամարդկանց կատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Չեմպիոն Երկրորդ տեղ Երրորդ տեղ
1975[15] Ճապոնիա Յոշիհարու Օսակա Իտալիա Ֆուգազա Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Շտրաուֆ
1977[15] Ճապոնիա Յոշիհարու Օսակա Ճապոնիա Միկիո Յահարա Իտալիա Ֆուգազա
1980[15] Ճապոնիա Յոշիհարու Օսակա Ճապոնիա Միկիո Յահարա Հունաստան Կարամիցոս
1983[15] Ճապոնիա Յոշիհարու Օսակա Ճապոնիա Միկիո Յահարա Եգիպտոս Սաեդ Էլ Հերեմ
1985[15] Ճապոնիա Մինորու Կավավադա Ճապոնիա Մասաո Կագավա Ճապոնիա Ակիրա Ֆուկամի
1987[15] Ճապոնիա Տակենորի Իմուրա Ճապոնիա Մասաո Կագավա Ճապոնիա Օկազակի Հիրոյոշի
1990[15] Ճապոնիա Տոմոյուկի Աիհարա Ճապոնիա Մասաո Կագավա Միացյալ Թագավորություն Ֆրանկ Բրենան
1992[15] Ճապոնիա Տոմոյուկի Աիհարա Ճապոնիա Իմուրա Տակենորի Ճապոնիա Յուջի Հաշիգուչի
1994[15] Ճապոնիա Իմուրա Տակենորի Ճապոնիա Օկազակի Հիրոյոշի Ճապոնիա Տոմոյուկի Աիհարա
1996[15] Ճապոնիա Իմուրա Տակենորի Ճապոնիա Յուջի Հաշիգուչի Ճապոնիա Տոմոյուկի Աիհարա
1998[15] Ճապոնիա Յուջի Հաշիգուչի Ճապոնիա Սեիզո Իզումիյա Ճապոնիա Տակույա Տանիյամա
2000[15] Ճապոնիա Տակույա Տանիյամա Ճապոնիա Սեիզո Իզումիյա Ճապոնիա Կացուտոշի Շիինա
2004[16] Ճապոնիա Կացուտոշի Շիինա Ճապոնիա Տակույա Տանիյամա Ճապոնիա Կոբայաշի Կունիո
2006[17] Ճապոնիա Կուրիհարա Կազուակի Ճապոնիա Կոբայաշի Կունիո Ճապոնիա Սաիտոհ Յուկի
2011[18] Ճապոնիա Կուրիհարա Կազուակի Ճապոնիա Նաոտո Մարուոկա Ճապոնիա Հիդեկի Հուկուհարա
2014[19] Ճապոնիա Կուրիհարա Հիդեմոտո Ճապոնիա Դաիսուկե Ուեդա Ճապոնիա Կուրիհարա Կազուակի

Կանանց կումիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Չեմպիոն Երկրորդ տեղ Երրորդ տեղ
1975[15]
1977[15]
1980[15]
1983[15]
1985[15]
1987[15]
1990[15] Ճապոնիա Յուկո Հասամա
1992[15] Ճապոնիա Յուկիկո Յոնեդա Ճապոնիա Յոշիմի Նաոկո Ճապոնիա Սակուրակո Սասակի / Ճապոնիա Կեիկո Կոնո
1994[15] Ճապոնիա Հիրոմի Հասամա Ճապոնիա Մայումի Բաբա Ճապոնիա Կիմիյո Նակամուրա / Ինդոնեզիա Դաուդ Նիլավատի
1996[15] Ճապոնիա Հիրոմի Հասամա Ճապոնիա Մայումի Բաբա Ճապոնիա Շոկո Սակուրագի / Ճապոնիա Յուկո Օկուդա
1998[15] Ճապոնիա Մայումի Բաբա Միացյալ Թագավորություն Կառոլին Քուանսում Միացյալ Թագավորություն Քոլետ Գլին / Ճապոնիա Հիրոմի Հասամա
2000[15] Ճապոնիա Հիրոմի Հասամա Ճապոնիա Յուկո Օկուդա Հարավաֆրիկյան Հանրապետություն Քրիստի Քովին/ Ճապոնիա Մայումի Բաբա
2004[16] Ճապոնիա Օկուիե Սատոմի Ճապոնիա Տակահաշի Յուկո Հարավսլավիա Տատյանա Նիկոլիչ / Հունգարիա Քրիստինա Զիգմունդ
2006[17] Ճապոնիա Յուկո Տակահաշի Ճապոնիա Օկուդա Յուկո Ավստրալիա Թրեյսի Փիրս/ Ավստրալիա Ստորմ Վեթլի
2011[18] Ճապոնիա Ասումի Իսիդուկա Շվեդիա Գլուսա Ակդագ Ռուսաստան Ալլա Սերգեևա / Վենեսուելա Ժոզմաիրա Քիրոզ
2014[19] Ճապոնիա Տագուչի Սատոշիտամա Ճապոնիա Մաի Շիինա Ճապոնիա Յուկի Իտո / Չեխիա Պետրա Չիֆկովա

Կանանց կատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Չեմպիոն Երկրորդ տեղ Երրորդ տեղ
1975[15]
1977[15] Ճապոնիա Հիրոմի Կավաշիմա Ճապոնիա Կեյի Հայակավա {{{2}}} R Senior
1980[15] Ճապոնիա Հիրոմի Կավաշիմա Ճապոնիա Հիրոկո Մորիյա {{{2}}} Schweiber
1983[15] Ճապոնիա Հիրոկո Մորիյա Ճապոնիա Յուկո Սակադա Ճապոնիա Յոկո Նակամուրա
1985[15] Ճապոնիա Յոկո Նակամուրա Ճապոնիա Կիկուե Յամամոտո Ճապոնիա Յուրիկա Յոշիդա
1987[15] Ճապոնիա Յուկի Միմուրա Ճապոնիա Յոկո Նակամուրա Ճապոնիա Հիրոե Սեկիմորի
1990[15] Ճապոնիա Յուկի Միմուրա Ճապոնիա Յոկո Նակամուրա Ճապոնիա Մաիկա Ասանո
1992[15] Ճապոնիա Յոկո Նակամուրա Ճապոնիա Միյո Գունջի Ճապոնիա Միվա Ակիյամա
1994[15] Ճապոնիա Յոկո Նակամուրա Ինդոնեզիա Օմպի Օմիտա Ճապոնիա Հարունա Իկուտակե
1996[15] Ճապոնիա Յոկո Նակամուրա Ճապոնիա Միյո Գունջի Ճապոնիա Նակատա Տերումի
1998[15] Ճապոնիա Միյոկո Ֆուջիվարա Ճապոնիա Միյո Գունջի {{{2}}} Կարին Փրինսլոո
2000[15] Ճապոնիա Նակատա Տերումի Ճապոնիա Միյո Գունջի Ճապոնիա Չիհարու Ազումա
2004[16] Ճապոնիա Նակատա Տերումի Ճապոնիա Միսակո Արագակի Ճապոնիա Օշիմա Նոզոմի
2006[17] Ճապոնիա Միսակո Արագակի Ճապոնիա Նոզոմի Օշիմա Ճապոնիա Շիրոտա Տակակի
2011[18] Ճապոնիա Նոզոմի Օշիմա Ճապոնիա Միկի Նակամաչի Ճապոնիա Սերինո Ֆուկասակու
2014[19] Ճապոնիա Միկի Նակամաչի Ճապոնիա Տակագի Այանո Ճապոնիա Հիկավա Նաո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Black Belt December 1986». Books.google.co.uk. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Cook, Harry (2001). Shotokan Karate: A Precise History. England: Cook.
  3. Evans, Jon. The Battle for Olympic Karate Recognition Արխիվացված 2008-10-11 Wayback Machine Black Belt, Feb 1988 (retrieved January 10, 2008)
  4. Evans, J. K. (1988): "The battle for Olympic Karate recognition: WUKO vs. IAKF." Black Belt, 26(2):54–58.
  5. Noble, Graham. Master Funakoshi's Karate Dragon Times (retrieved on January 8th, 2008).
  6. Hironishi, Genshin. The Darkest Moments of Karate-do Արխիվացված 2008-10-02 Wayback Machine Karate-do Shotokai Encyclopedia (retrieved January 10, 2008)
  7. Nakayama, Masatoshi (1997). Dynamic Karate. Japan: Kodansha International.
  8. Nakayama, Masatoshi (1997). Best Karate Vol 1 to Vol 11. Japan: Kodansha International.
  9. Nicol, Clive; Kanazawa, Hirokazu (2001). Moving Zen: One Man's Journey to the Heart of Karate (Bushido - The Way of the Warrior). Tokyo & New York: Kodansha International. ISBN 978-4-7700-2755-9.
  10. [1] Արխիվացված Դեկտեմբեր 7, 2007 Wayback Machine
  11. «菼AiJKSj». Jks.jp. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «JSKA - Japan Shotokan Karate Association». Jskjp.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. «- KWF - Karatenomichi World Federation». Kwf.jp. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. [2] Արխիվացված Դեկտեմբեր 22, 2012 Wayback Machine
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 15,44 15,45 15,46 15,47 «JKA official website - Past International Tournaments» (PDF). Jka.or.jp. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 [3] Արխիվացված Մարտ 1, 2014 Wayback Machine
  17. 17,0 17,1 17,2 17,3 [4] Արխիվացված Սեպտեմբեր 27, 2013 Wayback Machine
  18. 18,0 18,1 18,2 18,3 [5] Արխիվացված Հունվար 12, 2012 Wayback Machine
  19. 19,0 19,1 19,2 19,3 «船越義珍杯 第13回 世界空手道選手権大会 結果». JKA 公益社団法人日本空手協会. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական կարատեի ասոցիացիա» հոդվածին։