Ճահճային ճպուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճահճային ճպուռ
Ճահճային ճպուռ
Ճահճային ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Leucorrhinia
Տեսակ Ճահճային ճպուռ (L. pectoralis)
Միջազգային անվանում
Leucorrhinia pectoralis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ճահճային ճպուռ (լատ.՝ Leucorrhinia pectoralis), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

32-39 մմ մարմնի երկարությամբ, փոքր չափի գեղակազմ ճպուռ է։ Մարմինը սև է` ավելի բաց գույնի նախշազարդով։ Կուրծքը վերևից ծածկված է կարմրաշագանակագույն կամ դեղնավուն բծերով։ Վերևից փորիկի հատվածների վրա կան դրանց մակերեսի մեծ մասը ծածկող կարմրավուն կամ դեղնավուն խոշոր բծեր, 7-րդ հատվածը միշտ մեծ դեղին բծով է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում՝ Ֆրանսիայից ու Շվեդիայից դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիր և Ալթայ։ Թուրքիայում, Կովկասում և Անդրկովկասում ներկայացված է ռելիկտային օջախներով։ Հայաստանում հայտնի է միայն Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ճահճացած տորֆահողերում, անտառային գոտում՝ ջրամերձ բուսականությամբ ոչ մեծ լճերում։

Եվրոպայում թռչում են ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբ։ Հայաստանում գտնվել են հուլիսին։ Ձվադրում են՝ ձվերը ջրի մեջ նետելով։ Ջրամբարներում թրթուրը զարգանում է (մեծամասամբ՝ ճահճացած) կանգնած ջրով ջրամբարներում, զարգացումը տևում է 2 տարի[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Հանդիսանում է տեսակի արեալի սահմանգծին գտնվող ռելիկտային պոպուլյացիա։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի հավելված եկրորդում։

Հազվադեպ հանդիպող տեսակ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Տեսակի ապրելավայրերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը պայմանավորված է ճահիճներում մելիորատիվ աշխատանքներով և տորֆի արտահանումներով։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6