Հրաչյա Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Դանիելյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1987 (36 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, ՄՖԲ Ֆինանսական Ակադեմիա, Հյուսիսային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ԳործունեությունՏնտեսագիտական գիտությունների թեկնածու, Աշխարհում կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու գրքի հեղինակ

Հրաչյա Արսենի Դանիելյան (հունիսի 25, 1987(1987-06-25)), տնտեսագիտական գիտությունների թեկնածու, աշխարհում կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու գրքի հեղինակ՝ «Խորհրդավոր Կրիպտոաշխարհ» (The Mysterious CryptoWorld), բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Արսենի Դանիելյանը ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում, բժիշկների ընտանիքում։ 1994-2004 թթ․ սովորել է Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2005-2007 թթ․ ծառայել Հայոց բանակում։

Հրաչյա Դանիելյանը 2007-2012 թթ․ ուսումը շարունակել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։

2016 թվականից Հրաչյա Դանիելյանը նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի հայկական կոնգրեսի նախագահի պաշտոնում[1]։

2017 թ․ գերազանցությամբ ավարտել է ՄՖԲ Ֆինանսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների մագիստրոսի կոչում։

Սկսած 2018 թվականից՝ վերջինս համարվում է Հայաստանում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի զարգացման ասոցիացիայի նախագահ։

Գիրք «Խորհրդավոր կրիպտոաշխարհ»

2020 թ․ Հրաչյա Դանիելյանը հրատարակել է աշխարհում առաջին հայալեզու գիրքը կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին՝ «The Mysterious Crypto World»։ Նա համարվում է աշխարհում տնտեսագիտական գիտությունների առաջին թեկնածուն՝ կրիպտոլորտում[2][3]։

2022 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրան, որից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է «Էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի և կրիպտոարժույթների ֆինանսական կառավարման հիմնախնդիրները» թեկնածուական ատենախոսությունը և դարձել տնտեսագիտական գիտությունների թեկնածու[4]։

Հրաչյա Դանիելյանը ունի երկու երեխա՝ Դանիել և Մերի Դանիելյանները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության տարիներին նա արժանացել է մի շարք պարգևատրումների, որոնցից են․

  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
  • «Էրեբունի» հայկական թանգարանի պատվոգիր (2023 թ.)՝ միջոցառման հովանավորման համար
  • Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր (2017 թ․)՝ Վարպետի օրիգինալ նկար նվիրաբերելու համար
  • Հովհաննես Շիրազի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր (2018 թ․)՝ Բնօրինակ բացառիկ ձեռագրերի նվիրաբերման համար
  • Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների աջակցության մեդալ (2018 թ․)՝ Մշտական միջոցառումների և բարեգործական գործունեության համար
  • Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետ Դենիսենկոի հրամանագրով Սուրբ արքայազն Վլադիմիրի (III աստիճան) շքանշան (2018 թ.)՝ Երկու պետությունների հարաբերությունների լավացմանն ու զարգացմանը մշտական նպաստման համար
  • Թբիլիսիի քաղաքապետարանի շնորհակալագիրը՝ «Խոջիվանք» հայկական պանթեոնի վերանորոգման ֆինանսավորման համար
  • Շնորհակալագիր Հայաստանի պետական պատմության թանգարանից՝ Թանգարանին մշակությային արժեք ներկայացնող նյութերի մշտական նվիրաբերում
  • Շնորհակալագիր Ոսկեվազ համայնքի ղեկավարությունից՝ Համայնքին, Մշակութային տանը, դպրոցին օժանդակություն տարբեր ուղղություններով
  • Մեդալ Ուկրաինայում հայկական ազգային կոնգրեսի կողմից (2021 թ․)՝ Հայաստանում գտնվող Ուկրաինա-Հայերի համար լոբբինգներ կազմակերպելու համար
  • Բաթումիի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու հովանավոր՝ եկեղեցուն մշտական աջակցելու համար։
  • Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված մեդալ թանգարանի կողմից՝ պոետի բնօրինակ ձեռագրերը նվիրելու համար[5]
  • Շնորհակալական նամակ Սան Լազարոյի միաբանությունից (Վենետիկ)(2020 թ․)` շարունակական աջակցության և հայ բանաստեղծների ձեռագրեր նվիրելու համար
  • Ուկրաինայի հայերի միության (САУ) նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից մեդալ (2021 թ.)՝ հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրման համար
  • Սպահանի (Իրան) թեմի վկայական (2022 թ.)` ֆոնդին պատմական արժեքներ ավելացնելու համար (2022 թ.)

Հրաչյայի հայտնի բարեգործ Պապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Դանիելյանի պապը՝ Երվանդ Վիրաբի Դանիելյանը, հայտնի է իր հայրենասիրական գործունեությամբ։ 1900-ականների սկզբին Երվանդ Դանիելյանը Թուրքիայից Հայաստան է տեղափոխել Հայոց ցեղասպանությունից հետո որբացած մոտ 280 հայ երեխայի՝ Օշականում բացելով «Կոմունա» որբանոցը։ Այդ երեխաների մեջ եղել են շատ հայտնի հայեր՝ Մարգար Սեդրակյան, Նվեր Սաֆարյան և այլք։  Ինչպես նաև Երվանդ Դանիելյանը Հովհաննես Թումանյանի հետ, ով նույն գործունեությամբ զբաղվել է Էջմիածնում, փոխանակվել է երեխաներով՝ որբատնից որբատուն։

Երվանդ Դանիելյանը հանդիսանում է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազի առաջին պետական դպրոցի հիմնադիրը (1912թ․) և առաջին տնօրենը։ Այժմ դպրոցը կրում է Երվանդ Դանիելյանի անունը։

Երվանդ Դանիելյանի կյանքի և գործունեության մասին նկարագրությունը կան «Վերածնված Հայաստան» և «Սարդարապատի հերոսը» գրքերում։

Հովանավորչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից առ այսօր Հրաչյա Դանիելյանն աջակցում է Հայաստանում և արտերկրում գտնվող թանգարաններին, եկեղեցիներին, տարբեր հայ համայնքներին և պարբերաբար նվիրաբերում ազգային արժեք ներկայացնող նկարներ, փաստաթղթեր, նյութեր և այլ աջակցություններ, ինչի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների[6]։

Ինչպես նաև Հրաչյա Դանիելյանը զբաղվում է տարբեր ֆիլմերի և գրքերի հովանավորչությամբ, մասնավորապես հովանավորել է՝ «Տաճատ Հովակիմյան. Սարդարապատի հերոսը»[7], «Ոսկեվազի դպրոցը», «Վերածնված Հայաստան՝ Դեր Զորից Սարդարապատ» գրքերի հրատարակչությունը և «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Национальный конгресс армян Украины».
  2. «Издана Книга "Таинственный Криптомир" - первая в мире по этой тематике на Армянском языке».
  3. «Հայաստանը դառնում է կրիպտոարժույթների տարածաշրջանային առաջատար. «Ժողովուրդ»».
  4. «Danielyan Hrachya Arsen, Ph.D. inEconomics».
  5. «Մշակութային ազդագիր 23.12.2019».
  6. «В Армении открыли памятник Тарасу Шевченко».
  7. «Հայաստանի պատմության պետական թանգարանում կայացավ Սեդա Գալստյանի «Տաճատ Հովակիմյան. Սարդարապատի հերոսը» գրքի շնորհանդեսը։».
  8. ««Դրախտի դարպասը». Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմն արդեն մեծ էկրանին է».