Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (Բաթում)
| Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաթում |
| Հասցե | ქ. ბათუმი, კ. გამსახურდიას ქუჩა №23, ბათუმი[1] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1885 |
| Ժառանգության կարգավիճակ | Cultural heritage in Georgia?[1] |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1885 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (վրաց.՝ ბათუმის წმინდა ქრისტეს სომხური ეკლესია), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Վրաստանի Բաթում քաղաքում։ Գտնվում է Զվիադ Գամսախորւդիայի անվան փողոցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթումահայության կյանքի ակտիվացել էր 1880-ականներից։ Այդ պատճառով համայնքը արդեն մտածում էր սեփական եկեղեցի ունենալու մասին և արդեն 1885-1887 թվականներին կառուցվում է Բաթումի Սուրբ Քրիստոս Աեմափրկիչ եկեղեցին, որի կառուցումը ֆինանսավորել են քաղաքի և շրջակայքի հայերը[2]։ Եկեղեցին կառուցվեց ավստրիացի Ռոբերտ Մարֆելդի նախագծով[3]։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին փակցին և պահեստի վերածեցին։ 1959 թվականին եկեղեցու շենքում աստղադիտարան է տեղադրվում։ Տեղի հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստաին Հանրապետության շնորհիվ արդեն 1992 թվականին եկեղեցին հայերին են վերադարձնու և շուտով, 1995 թվականինց, կոթողը սկսում է գործել։ 1995-2000 թթ. եկեղեցին վերանորոգման է ենթարկվում և 2000 թվականինց սկսում է ամբողջությամբ կատարել այն, ինչի համար նպատակավորված է։ Դրանից հետո Սուրբ Քրիստոս եկեղեցին դառնում է Բաթումի 8 հազարանոց հայ համայնքի կենտրոնը։
Այժմ եկեղեցու քահանան է Տեր Արարատ Գամբալյանը, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է։ Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և երկու երգչախումբ։ Եկեղեցու բակում հաճախակի մշակութային միջոցառումներ են անցնում։ Այդպես, օրինակ, եկեղեցում հանդես է ունեցել Վանաձորի «Տաթև» երգի ու պարի համույթը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսնյութ եկեղեցու մասին youtube կայքում
- Սերժ Սարգսյանի այցը Բաթում(չաշխատող հղում)
- Եկեղեցու ներսը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Վրաստանի շրջանների հայերը(ռուս.)
- ↑ Мерия города Батуми. «ბათუმის გრიგორიანული ეკლესია» (վրացերեն). Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15–ին-ին.

