Մեհթի Հուսեյն
Մեհթի Հուսեյն ադրբ.՝ Mehdi Hüseyn | |
---|---|
Ծննդյան անուն | ադրբ.՝ Mehdi Əli oğlu Hüseynov |
Ծնվել է | ապրիլի 4 (17), 1909 |
Ծննդավայր | Իքինչի Շիխլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 10, 1965[1] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Գրական անուն | Mehdi Hüseyn |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ, քննադատ, արձակագիր, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Gazakh Teachers' Seminary? |
Ժանրեր | վեպ, վիպակ, պատմվածք, պիես և քննադատություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ադրբեջանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Մեհթի Հուսեյն (ադրբ.՝ Mehdi Hüseyn, իսկական անուն-ազգանունը՝ Մեհթի Ալի օղլի Հուսեյնով ադրբ.՝ Hüseynov Mehdi Əli oğlu, ապրիլի 4 (17), 1909, Իքինչի Շիխլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1965[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական գրող (1964)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Հրատարակել է «Վարարում» (1933-1936 թվականներ), «Թառլանը» (1940), «Ապշերոն» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Սև ժայռեր» (1957) վեպերը։ «Կոմիսարը» (1942) վիպակը և «Առավոտ» (մաս 1-2, 1950-1953 թվականներ) վեպը նվիրված են Բաքվի պրոլետարիատի պայքարին։ Գրել է նաև «Նիզամի» (1940) և «Ջավանշիր» դրամաները։ 1966 թվականին լույս է տեսել Հոսեյն Մեհթի «Ստորերկրյա ջրերը հոսում են դեպի օվկիանոս» վեպը։ Հայտնի է որպես գրաքննադատ։ Եղել է Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ (1958-1965)։
Ստեղծագործությունները հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավոտ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1960, 760 էջ։ Թարգմ.՝ Շողիկ Սաֆյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гусейн Мехти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 682)։ |
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 1965 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ադրբեջանցի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Հասարակական գործիչներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին