Jump to content

Շողիկ Սաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շողիկ Սաֆյան
Ծնվել էօգոստոսի 23, 1916(1916-08-23)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 4, 1995(1995-08-04) (78 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱմուսինԳարեգին Սևունց
Շողիկ Սաֆյան Վիքիդարանում

Շողիկ Սերգեյի Սաֆյան (օգոստոսի 23, 1916(1916-08-23), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1995(1995-08-04), Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ։ 1946 թվականից հաստատվել է Երևանում։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, այնուհետև` Հայաստանի պետական հրատարակչությունում որպես խմբագիր։ 1968-1975 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդատու։ Սաֆյանի ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր» (1947), «Ամենալավ նվերը» (1949, պստմվածքներ), «Մեր երգը» (1953) և այլ ժողովածուներում։ Սաֆյանը թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լազար Լագինի «Ծերունի Խոտհարիչը» (1953 թ.), Վասիլի Լեբեդևի, Ա․ Տամսաարեի, Սերգեյ Միխալկովի, Միխայիլ Ալեքսեևի, Մ․ Ռահիմի, Վագիֆի ստեղծագործություններից։ Շողիկ Սաֆյանը իր մահկանացուն կնքել է 1995 թվականի օգոստոսի 4-ին Երևանում, 79 տարեկան հասակում։

  • Կարոտի երգեր (բանաստեղծություններ), Երևան, 1947, 56 էջ։
  • Ամենալավ նվերը (պատմվածքներ), Երևան, 1949, 32 էջ։
  • Մեր երգը (բանաստեղծություններ), Երևան, 1953, 64 էջ։
  • Մի հին հեքիաթ է սա (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1963, 160 էջ։
  • Մի հին հեքիաթ է սա, Երևան, 1977, 276 էջ[1]։
  • Հին Խնձորեսկ, իմ Խնձորեսկ (բանաստեղծություններ), Երևան, 1998, 96 էջ։
  • Հաշվապահը։ «Գրական թերթ», 1948, № 1:

Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մամեդխանլի Էնվեր, բաքվի գիշերները, Ե., Հայպետհրատ, 1951, 197 էջ։
  • Ռահիմ Մահմեդ, Հատընտիր (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Շ. Սաֆյանը), Ե., Հայպետհրատ, 1952։
  • Լագին Լ., Ծերունի Խոտտաբիչը, Ե., Հայպետհրատ, 1953, 344 էջ։
  • Միխալկով Ս., Փոխարինողները, Ե., Հայպետհրատ, 1953, 15 էջ։
  • Մեհթի Հուսեյն, Առավոտ, Ե., Հայպետհրատ, 1960, 762 էջ։
  • Լագին Լ., Ծերունի Խոտաբիչը, Ե., Հայպետհրատ, 1963, 331 էջ։
  • Խոլոպով Գեորգի, Գրենադա, Ե., «Հայաստան», 1973, 507 էջ։
  • Գուբարև Վիտալի, Արտասովոր արկածներ, Ե., «Հայաստան», 1974։
  • Լեբեդև Վ., Կակաչի գույնը (գրքի մեջ մտնող գործերի նի նասը թարգնանել է Շ. Սաֆյանը), Ե., «Հայաստան», 1976, 153 էջ։
  • Տամմսարե Անտոն, Կյանք և սեր, Ե., «Սովետական գրող», 1978, 414 էջ։
  • Թանգրիկուլիև, Դութառը երգում է, Ե., «Սովետական գրող», 1978։
  • Դոստյան Ռիչի, Տագնապ, Ե., «Սովետական գրող», 1979։
  • Ամատունի Պետրոնի, Եթե սֆինքսը խոսեր, Ե., «Սովետական գրող», 1980։
  • Ալեքսեև Միխայիլ, Հացը գոյական է, Ե., «Սովետական գրող», 1980։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սաֆյան, Շողիկ Սերգեյի (1963). Թերզյան, Մարգարիտ Սիմոնի (ed.). Մի հին հեքիաթ է սա։ Պատմվածքներ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շողիկ Սաֆյան» հոդվածին։