Ադրբեջանի գրողների միություն
Ադրբեջանի գրողների միություն | |
---|---|
ԱԳՄ շենքը | |
Տեսակ | Արհեստակցական միություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1934 |
Գլխադասային գրասենյակ | Բաքու, Ադրբեջան |
Տեղագրություն | ![]() |
Պաշտ. լեզու(ներ) | ադրբեջաներեն |
Նախագահ | Անար |
Կայք | ayb.az |
Ադրբեջանի գրողների միություն (ադրբ.՝ Azərbaycan Yazıçılar Birliyi)-Ադրբեջանի գրողների, բանաստեղծների և թարգմանիչների ամենամեծ հասարակական կազմակերպությունը; Խորհրդային տարիներին միությունը կոչվում էր Ադրբեջանի գրողների դաշինք։ Ներկայումս կան ավելի քան 1600 անդամներ[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի գրողների դաշինքը ստեղծվել է 1934 թվականի հունիսի 13-ին, Ադրբեջանի գրողների առաջին համագումարում։ Մինչ 1934 թվականը ադրբեջանցի գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ։ 1923 թվականին հիմնվել է Սովետական Ադրբեջանի գրական առաջին միավորումը՝ Թուրքական գրական և պոեզիա ասոցիացիան։ Միությունն ուներ իր կարճ անվանումը՝ «Կայծակ»։ Միության նպատակն էր «նպաստել ադրբեջանական ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»։ Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1925 թվականը։ Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը «Ոսկե մատիտներ»ն է, որ հիմնադրվել է 1925 թվականի դեկտեմբերի 25-ին, Բաքվում։
1927 թվականի հուլիսի սկզբին ադրբեջանցի գրողների առաջին ընդհանուր ժողովում որոշվեց միավորել բոլոր գրական միությունները մեկ կազմակերպության շուրջ։ Ստեղծվել է Ադրբեջանի գրողների միության ժամանակավոր խորհուրդը։
Ադրբեջանի գրողների միությունը ստեղծվել է 1934 թվականի հունիսի 13-ին Բաքվում, ադրբեջանական գրողների առաջին համագումարում։
ԱԳՄ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մամեդքազիմ Ալաքբերլի (1934-1936);
- Սեյֆուլլա Շամիլով (1936-1938);
- Ռասուլ Ռջա (1938-1939);
- Սուլեյման Հուսեյն Ռահիմով (1939-1940);
- Սամեդ Վուրղուն (1941-1944);
- Սուլեյման Հուսեյն Ռահիմով (1944-1945);
- Սամեդ Վուրղուն (1945-1948);
- Միրզա Իբրախիմով (1948-1954);
- Սուլեյման Հուսեյն Ռահիմով (1954-1958);
- Հուսեյն Մեհթի (1958-1965);
- Միրզա Իբրախիմով (1965-1975);
- İmran Qasımov (1975-1981);
- Միրզա Իբրախիմով (1981-1986);
- Իսմայըլ Շըխլը (1986-1987);
- Անար (1987)։