Հովհաննես Վարդանյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Վարդանյան
Ծնվել է1914
ԾննդավայրՄղարթ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Հովհաննես Հովսեփի Վարդանյան (1914, Մղարթ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1939): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Վարդանյանը ծնվել է 1914 թվականին, Թումանյանի շրջանի Մղարթ գյուղում։ 1939 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Շուրջ տաս սարի հայրենի Մղաթ գյուղի դպրոցում եղել է ուսուցիչ, ապա՝ տնօրեն։ 1939-1940 թվականներին շրջկենտրոնի երեկոյան միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն և աշխարհագրություն[1]։

Հայրենական պատերազմի սկզբից մեկնել է բանակ, նշանակվել 408-րդ հայկական դիվիզիայի 663-րդ գնդի 3-րդ գումարտակի 8-րդ վաշտի քաղղեկի տեղակալ։ 1942 թվականի ամռանը մասնակցել է Նովոռոսիյսկի պաշտպանության մարտերին, տեղափոխվել է Տուապսե-Շահումյանի հատվածը։ Մարտերից մեկում վիրավորվել է, ուղարկվել հարավային սահմանի ամրացված գոտին՝ որպես վաշտի կուսկազմակերպիչ։ 1943 թվականին գործուղվել է Գորկու ռազմաքաղաքական ուսումնարանը, 1944 թվականին կրկին մեկնել է ռազմաճակատ՝ Առաջին բելոռուսական ռազմաճակատի 47-րդ բանակի 60-րդ դիվիզիայի 1283-րդ հրաձգային գունդը, որի կազմում մասնակցել է Բեռլինի գրավմանը[1]։

Պատերազմի ավարտից հետո ծառայությունը շարունակել է Գերմանիայում ավագ լեյտենանտի կոչումով և 1946 թվականի հուլիսին զորացրվել է բանակից։ Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար» և մի շարք ուրիշ մեդալներով։ Անհատական թոշակառու, աշխատանքի վետերան Վարդանյանն աշխատել է «Խորհրդային գրող» հրատարակչությունում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արայիկը մեղվանոցում։ Երևան, «Հայաստան», 1973 (համահեղինակ)[2]։
  • Սրբազան երդում [Հուշեր]։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար։ Երևան, «Հայաստան», 1975 (համահեղինակ)[3]։
  • Տառերի զրույցը։ Երևան, «Լույս», 1975 (համահեղինակ)[4]։
  • Գրոհ կեսգիշերին։ Երևան, Սովետական գրող, 1979 (համահեղինակ)[5]։
  • Մաշտոցյան դասեր։ Երևան,«Լույս», 1983 (համահեղինակ)[6]։
  • Հեռացող օրեր [Վիպակ]։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար։ Երևան, «Սովետական գրող», 1984 (համահեղինակ)[7]։
  • Գույնզգույն գորգ։ Երևան, «Արևիկ», 1987 (համահեղինակ)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի (1973). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Արայիկը մեղվանոցում =. Երևան: Հայաստան.
  3. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի (1975). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Սրբազան երդում։ [Հուշեր]։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար. Երևան: Հայաստան.
  4. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի; Բաբայան, Ռ Ս (1975). Օհանյան, Ս Խ (ed.). Տառերի զրույցը. Երևան: Լույս.
  5. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի (1979). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Գրոհ կեսգիշերին. Երևան: Սովետական գրող.
  6. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի (1983). Չալիկյան, Է Պ (ed.). Մաշտոցյան դասեր. Երևան: Լույս.
  7. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի (1984). Ղազարյան, Ջուլիետա Միհրանի (ed.). Հեռացող օրեր։ [Վիպակ]։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար. Երևան: Սովետական գրող.
  8. Վարդանյան, Հովհաննես Հովսեփի; Աբրահամյան, Ա Լ (1987). Բերբերյան, Մ Գ (ed.). Գույնզգույն գորգ. Երևան: Արևիկ.