Սովետական գրող (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Սովետական Գրող», գեղարվեստական գրականության հրատարակչություն ՀԽՍՀ հրատպետկոմի համակարգում։ «Հայաստան» հրատարակչությունից առանձնացվել է 1976 թվականից։ Ունի յոթ խմբագրություն, արդի հայ գրականության, դասական գրականության, մանկապատանեկան գրականության, հայ գրականությունը ռուսերեն, թարգմանական գրականության, արվեստի, երաժշտության։ Իրականացնում է մի շարք մատենաշարային հրատարակություններ «Հայ դասականների գրադարան», «Ռուս դասականների գրադարան», «Հայ մատենագիրներ», «Հայ քնարերգություն», «Արկածային գրադարան» են։ Հրատարակում է սովետահայ գրողների և սփյուռքահայ առաջադիմական գրողների երկերը, ինչպես Հայաստանի ադրբեջանցի և քուրդ գրողների գործերը՝ մայրենի լեզուներով։ Ընթերցողին է ներկայացնում հայ գրականությունը օտար լեզուներով։ 1983 թվականին «Սովետական Գրող»-ը լույս է ընծայել 280 անուն գիրք, ավելի քան 4 միլիոն տպաքանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 15 CC-BY-SA-icon-80x15.png