Հովհաննես Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Մարտիրոսյան
Ծնվել է1919
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հովհաննես Ավդալի Մարտիրոսյան (1919, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մարտիրոսյանը ծնվել է 1919 թվականին Կիրովական քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել Իրինդ գյուղի յոթնամյա դպրոցում, դասավանդել հայոց լեզու և գրականություն[1]։

Զորակոչվել է բանակ, զինվորական ծառայության։ 1941 թվականի հունիսին Մարտիրոսյանը ծառայել է Լենինգրադում (Պուշկինո) և պատերազմի առաջին օրերից մինչև 1943 թվականի վերջը մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին Վիբորգի, Վոլխովի, Սինյավինոյի մոտ, Լենինգրադի մատույցներում։ Եղել է հրետանային հաշվարկի, իսկ այնուհետև՝ դասակի հրամանատար։ Հրամանատարության առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1943 թվականի հունիսից 52-րդ բանակի կազմում Հովհաննեսը տեղափոխվել է Կուրսկ-Օրյոլի շրջան, այստեղ նույնպես հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ։ 1944 թվականի օգոստոսին նրանց զորամասը հասել է Լեհաստանի սահմանին։ 1945 թվականի հունվարին Սանդոմիրյան պլացդարմի համար մղված մարտերում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նրա մարտական ուղին ավարտվել է Գերմանիայի Գյորլից քաղաքում։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Մարտիրոսյանը լեյտենանտի զինվորական կոչումով վերադարձել է տուն, նորից անցել է ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Թալինի շրջխորհրդի գործկոմի ապարատում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]