Հովհաննես Կարայան
Հովհաննես Կարայան Հովհաննես Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1915 հոկտեմբերի 5 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1985 | (տարիքը 69)
Վախճանի վայր | Թբիլիսի |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Հովհաննես Կարայան (իսկական ազգանունը՝ Կարապետյան, հոկտեմբերի 5, 1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1985), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի գրողների միության Իվանե Մաչաբելու անվան պետական մրցանակի դափնեկիր (1985, Շոթա Ռուսթավելու) «Ընձենավոր»-ի հայերեն թարգմանության համար, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ Կրճատել է ազգանվան միջնամասի պետ վանկը և գրական անուն դարձրել Կարայանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում։ 1930 թվականից աշխատակցել է «Կարմիր ծիլեր» հանդեսին։ Վրացերենից հայերեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր»-ը, ինչպես նաև Իլյա Ճավճավաձեի, Վաժա Փշավելայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու գործերից։ Նրա թարգմանությամբ Զուրաբ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում» պիեսը բեմադրվել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոնում։ 1942-1947 թվականներին Կարայանն աշխատել է որպես ուսուցիչ։ 1944-1985 թվականներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում։
Հովհ. Կարայանը ստեղծագործել է հայերեն և վրացերեն։ 1970 թվականին Թբիլիսիում վրացերեն լույս է տեսել նրա «Իմ վրացերենը» բանաստեղծությունների ժողովածուն, որ նա գրել է վրացերեն։ Բացի այդ նրա հայերեն գրած գործերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, աբխազերեն, օսերեն։ Մահացել է Թբիլիսիում[1]։
Հ. Կարայանի երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական (բանաստեղծություններ), Թբիլիս, Սախելգամի, 1948, 64 էջ։
- Սլացում (բանաստեղծություններ), Թբիլիսի, Սախելգամի, 1956, 86 էջ։
- Ձայն վրաց հողից (բանաստեղծություններ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 91 էջ։
- Պոեմներ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1973, 78 էջ։
- Բյուրեղյա ալիքներ (բանաստեղծություններ), Թբիլիսի, «Մերանի», 1977, 112 էջ։
- Երգող շատրվան, Թբիլիսի, «Մերանի», 1980, 128 էջ։
- Սիրուց մինչև սեր, Թբիլիսի, «Մերանի», 1984, 127 էջ։
Թարգմանություններ (վրացերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ 1921 թ. 25-ը փետրվարի; Դարկվեթիի լուսինը; Վազը նորաշեն; Ատենում; Աշուն; Թբիլիսի; Էլ չեմ հավատում; Հայրենիքի համար; Մորս մոտ; Գետափնյա ծաղիկ; Կրկնություն; Ձմեռային տեսիլներից; Քո կյանքի հատվածն անվերծանելի; Օրերը մուտքից արագ են թռչում; Բդեշխ Ձևախին; Իմ տենչը; Ընկուզենիները; Լեռներ և ժայռեր; Գարուն; Կարկուտ։
- Աբաշիձե Իրակլի։ Պաղեստին, Պաղեստին։ Ռուսթավելու հետքերով.- Երևան։ Հայաստան, 1966.- 39 էջ։
- Բարաթաշվիլի Նիկոլոզ։ Իմ աստղին։ Բանաստեղծական լրիվ ժողովածու.- Թբիլիսի։ Մերանի, 1986.- 64 էջ։
- Բարաթաշվիլի Նիկոլոզ։ Հատընտիր.- Երևան։ Հայաստան, 1968.- 68 էջ։
- Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ.- (Դպրոցական գրադարան).- Բովանդ-ից՝ Տաբիձե Գալաքտիոն. Դրոշներ շուտով; Էլգուջայի վերադարձը։
- Մխարգրձելի Ստեպան։ Կենաց եղբայրության։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44 էջ.- Բովանդ-ից՝ Կա՛ այդպիսի պարտիա; Փառք այն երգին; Ռուսթավելին «Վագրենավորը» ընծայում է; Եղբայրության աղբյուրը; Հայաստանին; Պուշկինի լեռնանցքի մոտ; Սայաթ-Նովա; Ծաղկուն դեղձենին; Ալավերդի; Ապրեմ-չապրեմ; Հետքեր; Քանի մայրս կա։
- Յաննակոպուլու-Պապայոանու Ֆոտուլա։ Հելլադայի դուստրը.- Երևան։ Հայաստան, 1974.- 41 էջ.- Բովանդ-ից՝ Ես դստրիկն եմ Հելլադայի; Արծիվ; Իմ ձեռքերը; Բարեկամիս խոսքը; Խաղաղության հաղթանակ; Ինձ ուղարկիր…; Ելի՛ր իմ ժողովուրդ; Մայր, ուզում եմ քեզ ուղարկել նամակ…:
- Նոնեշվիլի Իոսեբ։ Լինենք սրտաբաց.- Երևան։ Հայաստան, 1972.- 144 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Ողջույն քեզ Հայաստան։ Աշխարհի գրողները Խորհրդային Հայաստանի մասին.- Երևան։ ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970.- 104 էջ.- Բովանդ-ից՝ Գեորգի Լեոնիձե; Կալե Բոբոխիձե։
- Ռուսթավելի Շոթա։ Աֆորիզմներ.- Երևան։ Հայաստան, 1971.- 24 էջ։ Վերատպությունը տե՛ս Աֆորիզմներ.- Թբիլիսի։ Կամուրջ, 2011.- 157 էջ.- (Կամար թարգմանական գրականության գրադարան)։
- Ռուսթավելի Շոթա։ Ընձենավորը.- Թբիլիսի։ Մերանի, 1983.- 245 էջ։
- Սայաթ-Նովան բանաստեղծների երգերում /Կազմ.՝ Գ. Անանյան.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 115 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- ՍՍՌՄ ժողովուրդների գրականություն։ (Հատընտիր).- Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1958.- 285 էջ.- (Դպրոցականի գրադարան).- Բովանդ-ից՝ Տաբիձե Գալաքտիոն. Դրոշներ շուտով; Էլգուջայի վերադարձը։
- Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին /Կազմ.՝ Մ.Խ. Քարամյան.- Երևան-Թբիլիսի։ Հայաստան-Սաբճոթա Սաքարթվելո, 1970.- 182 էջ.- Բովանդ-ից՝ Գրիշաշվիլի Ի. Միքայել Նալբանդյանին; Մարիջան. Սիլվա Կապուտիկյանին; Էուլի Ս. Հայ բանաստեղծներին; Տաբիձե Գ. Քայլերգ; Եվ ավտոդորը անապատների; Ցեցխլաձե Գ. Զվարթնոցի արծիվը; Գորգաձե Վ. Հայոց լեռներում; Բոբոխիձե Կ. Հայ ժողովրդին; Շանիձե Ա. Անմահ երգչին; Խոշտարիա Ի. Հանդիպում Չարենցի հետ; Կալանդաձե Գ. Մայր երկրի կարոտը; Ադամիա Ա. Հրազդանի երգը; Թանգարանի սրահներում; Ծաղիկները Հրազդանի ափին; Իմ հյուրընկալը; Նոնեշվիլի Ի. Հոկտեմբերյանում; Սուլաբերիձե Լ. Սևանի ափին; Գորգանելի Վ. Եղբայրություն; Երեք օջախ; Դիդիմամիշվիլի Է. Դիլիջան; Ալելիշվիլի Է. Եղբորս մոտ; Այծեմնիկլ Գելովանի Ա. Ժողովրդինն ես; Ջանգուլաշվիլի Թ. Հրազդանի ափին; Սևանի լեռնանցքը; Բերուլավա Խ. Ձեզ, հայ եղբայրներ; Մխարգրձելի Ս. Հայաստանին; Արազի ափին ծաղկում է; Ալավերդի; Սանահնի վանքում; Գուրեշիձե Ն. Անվերնագիր; Ջավախաձե Վ. Նոր Հայաստանում։
- Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Տաբիձե Գալաքտիոն. Դրոշներ շուտով; Էլգուջայի վերադարձը; Լեոնիձե Գիորգի. Հայաստանին; Բոբոխիձե Կալե. Մեր Թբիլիսին; Ռուս մեծ ժողովրդին; Ջանգուլաշվիլի Թեյմուրազ. Հրազդանի ափին; Դիլիջանի ճանապարհին; Սևանի լեռնանցքը; Դիլիջանի հովտում։
- Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Բարաթաշվիլի Նիկոլոզ; Փշավելա Վաժա; Ճավճավաձե Իլիա. Գարուն; Վրացու մորը; «Ես շատ եմ տանջվել…»; Գրիշաշվիլի Իոսեբ. Այո, լինել անհանգիստ; Բորժոմի ջրվեժի մոտ; Տաբիձե Գալակտիոն. Դրոշներ շուտով; Պոեզիան՝ ամեն ինչից առավել; Գուրիայի լեռները; Մերի; Ճամփորդի երգը; Քայլերգ; Ես կգամ։
- Փոցխիշվիլի Մորիս։ Սիրտը փնտրում է սիրտ.- Երևան։ Հայաստան, 1968.- 60 էջ։
- Իրակլի Աբաշիձե, Պաղեստին, Պաղեստին; Ռուսթավելու հետքերով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1966, 39 էջ։ Բովանդակությունը՝ Այստեղ ես դու; Ո՞վ գիտե, ինչպես Վարձիան հիմա սպասում է ինձ; Ձայն խաչի վանքի պատի մոտ; Ձայն Խաչի վանքում; Ձայն Ձիթենու վանքում; Ձայն զանգակատան մոտ; Ձայն սպիտակ խցում; Ձայն խորանի մոտ; Ձայն Խաչի վանքի կիսամութի մեջ; Անծանոթ մակագրություն Պաղեստինի վրացական մագաղաթի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 244-245.