Հովարդ Գարդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովարդ Գարդներ
Howard Gardner
Howard Gardner.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1943(1943-07-11)[1][2] (75 տարեկան)
Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունուսուցիչ, հոգեբան, համալսարանի պրոֆեսոր և նյարդաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Նյու Յորքի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Ինչով է հայտնիԲազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր
Ազդվել էԺան Պիաժե, Ջերոմ Բրուներ, Նելսոն Գուդման[4]
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ՄակԱրթուրի կրթաթոշակ Princess of Asturias Award for Social Sciences և Գրավմաերի անվան մրցանակ
Ամուսին(ներ)Ellen Winner
Կայքhowardgardner.com
Howard Gardner Վիքիպահեստում


Հովարդ Գարդներ (անգլ.՝ Howard Gardner, հուլիսի 11, 1943(1943-07-11)[1][2], Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր, բուժական հոգեբանության և նյարդահոգեբանության մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդ Գարդները ծնվել է 1943 թ. հուլիսի 11-ին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Նրա ծնողները 1938 թ. գաղթել էին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքից։

Հ. Գարդները հաճախում է Փենսիլվանիայի Քինգստոն քաղաքի նախապատրաստական դպրոց (Վայոմինգի սեմինարիա)։ 1961 թ. ընդունվում է Հարվարդի համալսարան՝ մտադրված լինելով ուսումնասիրել պատմություն, սակայն Էրիկ Էրիկսոնի ազդեցության շնորհիվ սկսում է հետաքրքրվել հոգեբանությամբ և հարակից այլ բնագավառներով։ Ժան Պիաժեի աշխատանքներին և Ջերոմ Բրուների հետ ծանոթանալուց հետո Գարդները մի անգամ ևս փոխում է մասնագիտացումը։

Գարդները որոշ ժամանակ Ջերոմ Բրուների հետ աշխատում է Macos («Մարդն ուսումնասիրության դասընթաց») ծրագրում։ 1966 թ. նա ընդունվում է Հարվարդի դոկտորանտուրա և հաջորդ տարի Նելսոն Գուդմանի հետ միասին սկսում է աշխատել «Զրո ծրագիր» հետազոտական խմբում։ 1971 թ. նա պաշտպանում է դոկտորական թեզը՝ նվիրված երեխաների զգայությունների տեսակներին։ 1971-1986 թթ. շարունակում է իր դասախոսական աշխատանքը Հարվարդի համալսարանում և 1986 թ. ստանում պրոֆեսորի գիտական կոչում։

Տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մանկավարժ-հոգեբան՝ Հ. Գարդներն առավել ճանաչված է իր բազմաբնույթ մտածողության տեսությամբ։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում։ Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր՝ լեզվական, տրամաբանական-մաթեմատիկական, տարածական, երաժշտական[5], մարմնաշարժողական, միջանձնային և ներանձնային մտածողություններ։

Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպեր՝ բնագիտական, իրական (էքզիստենցիալ) և հոգևոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]