Այդ ուղուն բնորոշ են Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները։ Նավարկությանը հիմնականում խանգարում է արկտիկական սառույցը (սառցուղու երկարությունը նորերկրյան նեղուցներից մինչև Պրովիդենյա նավահանգիստը՝ 5610 կմ), որն առանձին հատվածներում չի հալվում կարճատև ամռան ընթացքում։ Հյուսիսային ծովային ուղով առաջինը փորձել են նավարկել պոմորները 11-13-րդ դարերում։ 16-րդ դարում կազակները աստիճանաբար հայտնաբերել և յուրացրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սիբիրական ափերը։ 18-րդ դարում՝ Ռուսական կայսրության պայմաններում, կազմակերպվու է Հյուսիսային մեծ արշավախումբը։ Շվեդիայի թագավորՕսկար II-ի ֆինանսավորմամբ 1878-1879 թվականներին շվեդա-ֆիննական արշավախումբը՝ Ադոլֆ Էրիկ Նորդենշելդի գլխավորությամբ, «Վեգա» նավով, նավագնացության երկու սեզոնի ընթացքում, առաջին անգամ անցնում է ամբողջ հյուսիսային ծովային ուղին։ 1932 թվականին առաջին անգամ մեկ նավագնացության ընթացքում (65 օրում) հյուսիսային ծովային ուղով անցնում է «Սիբիրյակով» սառցահատը՝ Շմիդայի գլխավորած արշավախմբով։ Նույն թվականին ստեղծվում է հյուսիսային ծովային ուղու գլխավոր վարչություն։ 1935 թվականից սկսվում է այդ ուղու կանոնավոր շահագործումը։ Ատոմային հզոր սառցահատների ստեղծումը հնարավորություն է տալիս այդ ուղին շահագործել ոչ միայն արկտիկական կարճ ամառվա ընթացքում, այլև ամբողջ տարին։ Այդպիսի առաջին նավարկությունը կատարվում է 1977 թվականի փետրվարի վերջին, «Արկտիկա» ատոմային սառցահատի օգնությամբ։
↑Østreng Willy, Eger Karl Magnus, Fløistad Brit, Jørgensen-Dahl Arnfinn, Lothe Lars, Mejlænder-Larsen Morten, Wergeland Tor (2013)։ Shipping in Arctic Waters: A Comparison of the Northeast, Northwest and Trans Polar Passages։ Springer։ ISBN978-3642167898։ doi:10.1007/978-3-642-16790-4
↑Solski Jan (2013)։ «New developments in Russian regulation of navigation on the Northern sea route»։ Arctic Review on Law and Politics (Norway: Gyldendal Academic) (1): 90–120
↑Stephenson Scott R., Brigham Lawson W., Smith Laurence C. (2013)։ «Marine accessibility along Russia's Northern Sea Route»։ Polar Geography37 (2): 111–133։ doi:10.1080/1088937X.2013.845859