Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ
ԵնթադասDiabetic coma? և Hyperosmolar syndrome?
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9250.2
ՀՄԴ-10E11.0
Հիվանդությունների բազա29213
MeSHIDD006944

Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակը շաքարային դիաբետի բարդություն է, երբ հիպերգլիկեմիան հանգեցնում է բարձր օսմոլյարության` առանց նշանակալի կետոացիդոզի[1]: Ախտանիշերը ներառում են ջրազրկման նշաններ, թուլություն, ոտքերի խոցեր, տեսողության խանգարումներ և գիտակցության փոփոխություն[2]: Սկիզբը սովորաբար տևում է օրեր և շաբաթներ[3]: Բարդությունները կարող են ներառել՝ ցնցում, դիսիմինացված ներանոթային մակարդման համախտանիշ , մեզենտերիալ անոթների թրոմբոզ կամ ռաբդոմիոլիզ[2]:

Ռիսկի հիմնական գործոնը տիպ 2 շաքարային դիաբետն է[4]: Երբեմն այն կարող է առաջանալ առանց շաքարախտի կլինիկայի կամ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ [5] [4]: Խթանող գործոններն են՝ վարակները, կաթվածը, վնասվածքը, որոշակի դեղորայքներ,սրտամկանի ինֆարկտը[4]: Ախտորոշումը հիմնվում է արյան բիոքիմիական հետազոտության վրա՝ 30մմոլ/լ (600)մգ/դլ) -ից բարձր գլյուկոզայի մակարդակ արյան մեջ, 320 մՕսմ/կգ-ից բարձր արյան օսմոլյարություն և 7.3-ից բարձր pH[6] [5]:

Սկզբնական բուժումը հիմնականում ներառում է՝ ներերակային հեղուկների ներմուծում՝ դեհիդրատացիան կարգավորելու նպատակով, ներերակային ինսուլին (զգալի կետոացիդոզի դեպքում), ցածր մոլեկուլային հեպարին՝ արյան մակարդման ռիսկի նվազեցման նպատակով և հակաբիոտիկներ, ինֆեկցիայի առկայության դեպքում[7]: Նպատակը արյան գլուկոզայի մակարդակը դանդաղ նվազեցնելն է[7]: Կալիումի փոխարինումը հաճախ կիրառվում է նորմալ նյութափոխանակություն ապահովելու համար[7]: Դիաբետիկ ոտքի խոցերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները նույնպես կարևոր են[7]:  

Չնայած հիվանդության ճշգրիտ հաճախականությունն անհայտ է,այնուամենայնիվ հիվանդությունը համեմահտաբար հաճախ է հանդիպում[8] [9]: Ծերերն ավելի հաճախ են հիվանդանում[9]: Մահվան ռիսկը կազմում է մոտ 15%[9]: Այն առաջին անգամ նկարագրվել է 1880-ականներին[9]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերգլիկեմիայի ախտանիշներն են՝ ծարավի զգացողություն (պոլիդիպսիա), շատամիզություն (պոլիուրիա) և սովի զգացողություն(պոլիֆագիա)[10]:

Ախտանիշները ներառում են `

    • Գիտակցության փոփոխություն
    • Նյարդային նշաններ, ներառյալ` տեսողության խանգարում, գլխացավ, միոկլոնուս, պարալիզ[11]
    • Շարժողական խանգարումներն են`մկանային թուլությունը, թուլացած ռեֆլեքսները, ցնցումները կամ ֆաստիկուլացիաները
    • Թրոմբոզի բարձր ռիսկ
    • Դեհիդրատացիա[11]
    • Քաշի կորուստ[11]
    • Սրտխառնոց, փսխում և որովայնի ցավ[11]
    • Թուլություն[11]
    • Ցածր արյան ճնշում կանգնած ժամանակ[11]

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի հիմնական գործոնը 2-րդ տիպի շաքարային դիաբետն է[12]: Երբեմն այն կարող է առաջանալ առանց դիաբետի կլինիկական պատմության կամ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ[13] [12]: Խթանիչներն են հանդիսանում՝ վարակները, կաթվածը, վնասվածքները, սրտամկանի ինֆարկտն ու որոշ դեղամիջոցներ[12]:

Ռիսկի այլ գործոններ.

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակը սովորաբար առաջանում է վարակի,[15] սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ այլ սուր հիվանդությունների դեպքում: Հարաբերական ինսուլինի պակասը հանգեցնում է շիճուկի գլյուկոզի ավելացման (սովորաբար բարձրաում է 33մմոլ/լ (600մգ /դլ)), որը հանգեցնում է շիճուկի օսմոլյարության (հասնում է ավելի քան 320 մՕսմ-ի): Սա հանգեցնում է շատամիզության (ավելի կոնկրետ oսմոտիկ դիուրեզի), որը, իր հերթին, հանգեցնում է հեմոկոնցենտրացիայի: Կետոզը բացակայում է, ի շնորհիվ որոշ ինսուլինի ինհիբիտորների հորմոն զգայուն լիպազ միջնորդված լիպոլիզի:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան շաքարախտի ասոցիացիայի կարծիքով՝ ախտորոշիչ չափանիշները ներառում են.[16] [17]

    • Պլազմայի գլյուկոզայի մակարդակը > 30մմոլ/լ (> 600մգ/դլ)
    • Շիճուկի օսմոլյարությունը > 320 մՕսմ/կգ
    • Ընդհանուր դեհիդրատացիա, մինչև 9լ ( սրա հետևանքով ծարավի զգացում ( պոլիդիպսիա))
    • Շիճուկի pH > 7.30[18]
    • Բիկարբոնատները > 15մԷք/լ
    • Քիչ կետոնուրիա և ցածր կետոնեմիայի բացակայություն (<3 մմոլ/լ)
    • Գիտակցության փոփոխություններ
    • Կրեատին > 1.5   մգ/դլ (ավելացած)[19]

Պատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրանիալ պատկերումը չի օգտագործվում ախտորոշման համար: Այնուամենայնիվ, եթե Մագնիսառեզոնանսային շերտագրություն կատարվի, այն կարող է ցույց տալ կեղևային սահմանափակ դիֆուզիա T2 հիպոինտենսիվություն սպիտակ նյութում[20]:

Դիֆերենցիալ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դիֆերենցիալ ախտորոշումն ընթանում է դիաբետիկ կետոացիդոզնի հետ: Ի տարբերություն դիաբետիկ կետոացիդոզի, հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակի դեպքում շիճուկի գլյուկոզի մակարդակը չափազանց բարձր է, սովորաբար ավելի քան 40-50 մմոլ/լ (600) մգ/դլ)[21]: Մետաբոլիկ ացիդոզը բացակայում է կամ թույլ է արտահայտված[21]: Դելիրիումն ավելի հաճախ հանդիպում է հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակի դեպքում: Հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակն առավել հաճախ հանդիպում է բարձր տարիքում: Դիաբետիկ կետոացիդոզի դեպքում հիվանդն ունենում է արագ և խորը շնչառություն[21]:

ԴԿԱ-ի ժամանակ շիճուկի գլյուկոզի մակարդակը բարձր է 300 մգ/դլ-ից (ՀՀՎ > 600   մգ/դլ)[22]: ԴԿԱ-ը հանդիպում է տիպի 1 շաքարային դիաբետով,իսկ ՀՀՎ-ն առավել հաճախ տիպի 2 շաքարային դիաբետով անձանց մոտ[22]: ԴԿԱ- ն զարգանում է արագ , ՀՀՎ- ն աստիճանաբար մի քանի օրվա ընթացքում[22]:  

ԴԿԱ-ի և ՀՀՎ- ի ընթացքում կարող են առաջանալ ջրազրկման նշաններ, ծարավի զգացում, քաղցի զգացում, քաշի կորուստ, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, տեսողության աղավաղում, գլխացավ, թուլություն և կանգնելիս արյան ճնշուման իջեցում[23]:

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներերակային հեղուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀՎ- ի բուժումն սկսվում է ներերակային հեղուկների ներմուծմամբ : ՀՀՎ- ով մարդիկ կարող են ջրազրկվել 8-12  լիտրով: Սովորաբար այն կարգավորելը պահանջում է ավելի քան 24 ժամ[24]:

Էլեկտրոլիտների փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ կալիումի փոխարինման կարիք է լինում ՝ առաջացած նյութափոխանակային խնդիրները շտկելու նպատակով[25]: Այն սովորաբար փոխարինվում է ժամում 10 մէկ-ով[26]:

Ինսուլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսուլինը տրվում է արյան գլյուկոզի կոնցենտրացիան նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, քանի որ այն առաջացնում է կալիումի անցում դեպի բջիջներ, շիճուկում կալիումի մակարդակը պետք է լինի բավարար, այլապես հիպոկալեմիայի վտանգ կարող է առաջանալ: Կալիումի մակարդակը ստուգվելուց հետո ավելի քան 3.3 մԷգ/լ լինելու պարագայում միայն սկսվում է 0.1 միավոր/կգ/ժամ ինսուլինի ներարկումը[27]: Նպատակը 200մգ/դլ-ից պակաս արյան գլյուկոզայի մակարդակի ստացումն է[28]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pasquel FJ, Umpierrez GE (November 2014)։ «Hyperosmolar hyperglycemic state: a historic review of the clinical presentation, diagnosis, and treatment.»։ Diabetes Care 37 (11): 3124–31։ PMC 4207202։ PMID 25342831։ doi:10.2337/dc14-0984 
  2. 2,0 2,1 Stoner GD (1 May 2005)։ «Hyperosmolar hyperglycemic state.»։ American Family Physician 71 (9): 1723–30։ PMID 15887451 
  3. Frank LA, Solomon A (2 September 2016)։ «Hyperglycaemic hyperosmolar state.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 77 (9): C130–3։ PMID 27640667։ doi:10.12968/hmed.2016.77.9.C130 
  4. 4,0 4,1 4,2 Pasquel FJ, Umpierrez GE (November 2014)։ «Hyperosmolar hyperglycemic state: a historic review of the clinical presentation, diagnosis, and treatment.»։ Diabetes Care 37 (11): 3124–31։ PMC 4207202։ PMID 25342831։ doi:10.2337/dc14-0984 
  5. 5,0 5,1 Frank LA, Solomon A (2 September 2016)։ «Hyperglycaemic hyperosmolar state.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 77 (9): C130–3։ PMID 27640667։ doi:10.12968/hmed.2016.77.9.C130 
  6. Stoner GD (1 May 2005)։ «Hyperosmolar hyperglycemic state.»։ American Family Physician 71 (9): 1723–30։ PMID 15887451 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Frank LA, Solomon A (2 September 2016)։ «Hyperglycaemic hyperosmolar state.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 77 (9): C130–3։ PMID 27640667։ doi:10.12968/hmed.2016.77.9.C130 
  8. Stoner GD (1 May 2005)։ «Hyperosmolar hyperglycemic state.»։ American Family Physician 71 (9): 1723–30։ PMID 15887451 
  9. 9,0 9,1 9,2 9,3 Pasquel FJ, Umpierrez GE (November 2014)։ «Hyperosmolar hyperglycemic state: a historic review of the clinical presentation, diagnosis, and treatment.»։ Diabetes Care 37 (11): 3124–31։ PMC 4207202։ PMID 25342831։ doi:10.2337/dc14-0984 
  10. Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  12. 12,0 12,1 12,2 Pasquel FJ, Umpierrez GE (November 2014)։ «Hyperosmolar hyperglycemic state: a historic review of the clinical presentation, diagnosis, and treatment.»։ Diabetes Care 37 (11): 3124–31։ PMC 4207202։ PMID 25342831։ doi:10.2337/dc14-0984 
  13. Frank LA, Solomon A (2 September 2016)։ «Hyperglycaemic hyperosmolar state.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 77 (9): C130–3։ PMID 27640667։ doi:10.12968/hmed.2016.77.9.C130 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  15. Stoner GD (May 2005)։ «Hyperosmolar hyperglycemic state»։ American Family Physician 71 (9): 1723–30։ PMID 15887451։ Արխիվացված օրիգինալից 24 July 2008-ին 
  16. Lewis P. Rowland, Timothy A. Pedley (2010)։ Merritt's Neurology։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 369–370։ ISBN 978-0-7817-9186-1։ Արխիվացված օրիգինալից 24 March 2017-ին 
  17. «Management of decompensated diabetes. Diabetic ketoacidosis and hyperglycemic hyperosmolar syndrome.»։ Crit Care Clin 17 (1): 75–106։ 2001։ PMID 11219236 
  18. «Management of decompensated diabetes. Diabetic ketoacidosis and hyperglycemic hyperosmolar syndrome.»։ Crit Care Clin 17 (1): 75–106։ 2001։ PMID 11219236 
  19. Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  20. Neuroradiology 2007 Apr;49(4):299-305.
  21. 21,0 21,1 21,2 Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  22. 22,0 22,1 22,2 Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  23. Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 
  24. Tintinalli Judith E., Kelen Gabor D., Stapczynski J. Stephan, American College of Emergency Physicians (2004)։ Emergency Medicine: A Comprehensive Study Guide (6th ed.)։ McGraw-Hill Prof Med/Tech։ էջ 1309։ ISBN 978-0-07-138875-7։ Արխիվացված օրիգինալից 24 March 2017-ին 
  25. Frank LA, Solomon A (2 September 2016)։ «Hyperglycaemic hyperosmolar state.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 77 (9): C130–3։ PMID 27640667։ doi:10.12968/hmed.2016.77.9.C130 
  26. Tintinalli, Kelen & Stapczynski 2004
  27. Tintinalli, Kelen & Stapczynski 2004
  28. Henry McMichael (2016)։ ATI RN Adult Medical Surgical Nursing 10.0։ Assessments Technology Institutes։ էջեր 537–538։ ISBN 9781565335653 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Medical resources Կաղապար:Diabetes