Շատամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շատամիզություն
ICD-10R35
ICD-9788.42
MeSHD011141

Շատամիզություն, պոլիուրիա (հին հուն․՝ πολυ- - «շատ» և οὖρον - «մեզ»), օրգանիզմից արտազատվող մեզի քանակության ավելացուկը (օրական 1,8—2,0 լ-ից ավելի)։ Պատճառը երիկամային կծիկներում ջրի ետներծծման պրոցեսի թուլացումն է։ Շատամիզության դեպքում մեզի տեսակարար կշիռը, որպես կանոն, խիստ նվագում է։ Շատամիզություն լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է մեծ քանակությամբ հեղուկներ (հատկապես գարեջուր) ընդունելիս և կրում է ժամանակավոր բնույթ։ Ախտաբանական շատամիզության շաքարային հիվանդության, հիպերտոնիկ և դիէնցեֆալ կրիզների, պարոքսիզմային (նոպայական) հաճախասրտության, հիպոֆիզի ետին բլթի թերֆունկցիայի և այլ հիվանդությունների ախտանշան է։