Հերբերտ Բրուքս
Հերբերտ Բրուքս | |
Կրթություն՝ | Մելբուրնի համալսարան և Wesley College? |
---|---|
Մասնագիտություն՝ | գործարար, pastoralist, պետական ծառայող և բարեգործ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 20, 1867[1] |
Ծննդավայր | Բենդիգո[1] |
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 1963[1] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Մելբուռն, Ավստրալիա[1] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Ամուսին | Ivy Brookes? |
Զավակներ | Jessie Clarke?[2], Wilfred Brookes?[2] և Alfred Deakin Brookes?[2] |
Հերբերտ Ռոբինսոն Բրուքս (անգլ.՝ Herbert Robinson Brookes, դեկտեմբերի 20, 1867[1], Բենդիգո[1] - դեկտեմբերի 1, 1963[1], Մելբուռն, Ավստրալիա[1]), ավստրալիացի գործարար, անասնապահ, պետական ծառայող և բարերար։ Նա իր հորից ժառանգել է զգալի կարողություն և եղել Վիկտորիայի արդյունաբերական պալատի նախագահը։ Հայտնի է եղել իր բարեգործությամբ, այդ թվում՝ որպես Մելբուռնի համալսարանի գլխավոր հովանավոր, որտեղ նա կրթություն է ստացել։ Նա նաև զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, ներառյալ՝ ԱՄՆ-ում Ավստրալիայի գլխավոր հանձնակատարի (դեսպանի) պաշտոնը:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Ռոբինսոն Բրուքսը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 20-ին Բենդիգո քաղաքում՝ ձեռնարկատեր Ուիլյամ Բրուքսի և նրա կնոջ՝ Կատերինա Մարգարետի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ զավակը[3]։ Պատկանել Է Ավստրալիայի մեթոդիստական եկեղեցուն[4]։ Նրա երկու կրտսեր եղբայրները նույնպես երկրում հայտնի մարդիկ են դարձել․ Հարոլդը գնացել է ընտանիքի հետքերով և դարձել գործարար[5]։ Բացի այդ, նա խաղացել է ավստրալական ֆուտբոլ Սանթ Կիլդ պրոֆեսիոնալ ակումբում[6]։ Նորման եղբայրներից ամենակրտսերը դարձել է թենիսի չեմպիոն, Դևիսի հնգակի գավաթակիր[7]։ Նրանց քույրը՝ Մեյը, հայտնի թենիսիստուհի էր, ինչպես նաև նկարչուհի[8]։ Նրանց մեկ այլ եղբայր՝ Պերսին, մահացել է մանկության տարիներին՝ մեկ տարուց մի փոքր ավելի հասակում թոքաբորբից[9]։
Հայրը ծնվել է Անգլիայում։ Ավստրալիա է եկել 18 տարեկանում և կարողություն է վաստակել հանքարդյունաբերական ձեռնարկություններից, անասնապահությունից և այլ ձեռնարկություններից: 1878 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆարինա Թաուն՝ Հարավային Ավստրալիա, որտեղ երկու տարի դիտորդ է եղել երկաթուղու շինարարության ավարտին: Հերբերտը օգնել է իր հորը որպես ժամանակագրիչ և պահեստապետ։ 1881 թվականին, երբ ընտանիքը վերադարձել է Մելբուռն, նա ընդունվել է Ուելսլի քոլեջ։ Հետագայում՝ 1890 թվականին, ընդունվել Է Մելբուռնի համալսարան՝ ստանալով քաղաքացիական ճարտարագիտության բակալավրի աստիճան։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Բրուքսը մեկ տարի անցկացրեց Քվինսլենդում՝ աշխատելով իր հոր արոտավայրերում: Այնուհետև նա վերադարձել է Վիկտորիա՝ աշխատելու հանքարդյունաբերության ոլորտում՝ ղեկավարելով մի քանի փոքր հանքեր: 1905 թվականին Հերբերտը տեղափոխվել է Մելբուռն, որպեսզի աշխատի «Austral Otis» խոշոր ինժեներական ընկերությունում։ 1912 թվականին դարձել է ընկերության տնօրեն։ Նրա հայրը մահացել է 1910 թվականին՝ Հերբերտին և նրա եղբայրներին ու քույրերին թողնելով 172,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կալվածք։ Հերբերտը դարձել է Ավստրալիայի թղթի գործարանի նախագահ (որը հայրը հիմնել է 1882 թվականին) այն ժամանակ, երբ նրա եղբայրները բացակայել են։ 1913-1917 թվականներին Բրուքսը նաև վիկտորիանական արդյունաբերական պալատի նախագահն էր։
Նրա բիզնես հետաքրքրությունների և վեճերի առարկան եղել է նաև «William Brookes & Co» կոնցեռնի՝ Քվինսլենդի խոշոր անասնաբուծական հոլդինգի սեփականությունը։ Այդ հողերի սեփականատիրոջ հետ նրանք մշտապես տարաձայնությունների մեջ են եղել։ Դա շարունակվել է այնքան ժամանակ, մինչև 1929 թվականին նրանք համաձայնության են եկել և հողերը հետ են գնվել։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Ռոբինսոնը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին Մելբուռնի իր տանը[10], իսկ նրա կինը՝ 1970 թվականի դեկտեմբերի 27-ին։ Երկուսն էլ թաղված են Սենտ Կիլդի գերեզմանատանը[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին կինը Ավստրալիայի եկեղեցու արքեպիսկոպոս Չարլզ Սթրոնգի դուստրն էր, որի ծխականն էր[12]։ Բայց 1899 թվականին նա այրի է դարձել և 1904 թվականին ծանոթացել է նույն եկեղեցու ծխական Այվի Դիքինի հետ (անգլ.՝ Ivy Deakin), որը Ավստրալիայի երկրորդ վարչապետ Ալֆրեդ Դիկինի դուստրն էր։ Ամուսնության պահին (1905 թվականի հուլիսի 3) Ալֆրեդն արդեն մեկ վարչապետական ժամկետ է կրել և պատրաստվել է երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը (նա կզբաղեցնի այն հարսանիքից երկու օր անց՝ հուլիսի 5-ին[13]) և հարուստ գործարարի որդին նրան թվացել է չափազանց հեռանկարային զույգ դստեր համար։ Նրանք ունեցել են երեք երեխա․
- Սըր Վիլֆրեդ դիկին Բրուքս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի գործարար և սպա, բրիտանական կայսրության շքանշանի, ակնառու ծառայությունների շքանշանի կոմանդոր և բակալավր ասպետ[14],
- Ջեսսի դիկին Քլարկ, սոցիալական աշխատող, փախստականների արտակարգ իրավիճակների վիկտորիանական խորհրդի գործադիր տնօրեն[15],
- Ալֆրեդ դիկին Բրուքս, Ավստրալիայի գաղտնի ծառայության տնօրեն[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Alison Patrick Brookes, Herbert Robinson(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1979. — Vol. 7. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2014.
- ↑ «Biography — Herbert Robinson Brookes». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-03-16-ին. Վերցված է 2021-01-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Death Of Mr. Harold Brookes(անգլ.) : tabloid. —Adelaide, 1953. — Vol. 96. — P. 2. — ISSN 1039-4192.
- ↑ «Harold Brookes - Player Bio». Australian football (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-12-03-ին. Վերցված է 2021-01-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 7 (օգնություն) - ↑ Frederick W. H. Brookes, Sir Norman Everard(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1979. — Vol. 7. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 18 Դեկտեմբերի 2013.
- ↑ Cato Jack Miss Brookes (May) // Who's who in the world of Women. — Canberra: Routledge, 1934. — Vol. 4.
- ↑ «Brookes, Percy Campion (1872–1873)». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-02-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Buttrose's Ita Social roundabout(անգլ.) // Fenston Esmé (Ezzie) : journal. —Syndey, 1963. — P. 10. — ISSN 0005-0458.
- ↑ Funeral(անգլ.) // The Canberra Times : newspaper. —Fyshwick, 1971. — Vol. 45. — P. 3. — ISSN 0157-6925.
- ↑ Badger C. R. Strong, Charles(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1976. — Vol. 6. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 18 Ապրիլի 2013.
- ↑ Norris R. Deakin, Alfred(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1981. — Vol. 8. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 31 Մարտի 2013.
- ↑ «Biography — Sir Wilfred Deakin Brookes». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-01-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Clarke Alice (2014-12-28). «Jessie, a force of nature from a simpler time». Herald Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-03-ին.
- ↑ Australia Secret Intelligence Service(անգլ.) // 13 IGIS Annual Report 2003—2004. — 2005. — P. 6—7, 30—31. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2009.