Բենդիգո
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1851 թ. | |
Մակերես | 146 կմ² | |
ԲԾՄ | 221 մետր | |
Բնակչություն | 81940 մարդ | |
Ժամային գոտի | UTC+10 և UTC+11 | |
Փոստային դասիչ | 3550 | |
Պաշտոնական կայք | bendigo.vic.gov.au | |
| ||
Բենդիգո (անգլ.՝ Bendigo), քաղաք Վիկտորիա նահանգում՝ Ավստրալիայում։ Քաղաքը հանդիսանում է Բենդիգո շրջանի կենտրոնը։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 81 940 մարդ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Երկար տարիներ այն հողերի վրա, որտեղ հիմա Բենդիգոն է, բնակվել է ավստրալիական Ջա-Ջա Վուրունգ ցեղը։ Առաջին սպիտակ բնակիչները այստեղ հայտնվել են 1836 թվականին[2]։ Քաղաքը հիմնվել է 1851 թվականին և կոչվել է Սենդհյոստ (անգլ.՝ Sandhurst)[3]։ Ինչպես տեղացիներն են ասում Բենդիգոն կառուցվել է «ոսկու վրա»։ Քաղաքն առաջացել է դրանից քիչ առաջ ոսկու արդյունահանումը սկսելու շնորհիվ[4][5]։ Ոսկու հանքատեղի բացումից հետո այս վայրերում սկսվում է «ոսկու տենդ»։ Ոսկեխույզների կամ ինչպես կոչում էին նրանց փորողների (անգլ.՝ diggers) թիվը հասնում էր 30 000 մարդու[6] : Տեղամաս գալիս էին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից՝ Անգլիայից, Շոտլանդիայից, Ուելսից, Իռլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Շատ էին նաև Չինաստանից եկած ոսկեխույզները, սակայն 19-րդ դարի վերջում նրանց թիվը զգալիորեն նվազում է։ Քաղաքում աշխատում է Ոսկե Վիշապի (անգլ.՝ Golden Dragon Museum) թանգարանը, որի ցուցանմուշները պատմում են Բենդիգոյի չինական համայնքի կյանքի, պատմության և մշակույթի մասին։ 1853 թվականին Բենդիգոյում սկսում է լույս տեսնել առաջին քաղաքային թերթը՝ Bendigo Advertiser[7]։ 1887-1890 թվականներին կառուցվել է Բենդիգոյի արվեստի պատկերասրահը(անգլ.՝ Bendigo Art Gallery)[8]։ 1858 թվականին քաղաքում բացվել է բրուտագործական արտադրանքների գործարանը, որոշ ժամանակ անց՝ կաշվե իրերի (գոտիներ, կոշիկներ,թամբեր և այլն) արտադրությունը։ Տնկվել են նաև խաղողի այգիներ, որոնց արտադրանքը հայտնի էր նույնիսկ սահմանից դուրս։ Սակայն 1890 թվականին խաղողի այգիները վարակվել են խաղողի ուտիճով։ Ավելի ուշ արտադրությունը վերականգնվել է, և գինու արտադրությամբ այժմ զբաղվում է Bendigo District Winegrowers Association ընկերությունը[9]։
Առաջին հյուրանոցը (Shamrock Hotel) կառուցվել է 1857 թվականին, հետո այն քանդվել և վերականգնվել է մի քանի անգամ։ Ներկայիս տեսքով այն գոյություն ունի 1897 թվականից սկսած[9]։ Հիսուսի Սրբազնագույն Սրտի տաճարը, որը կառուցված է նորգոթական ոճով, տաճարային շինության բարձրությամբ երկրորդն է Ավստրալիայում։ 1891 թվականին քաղաքը վերանվանվել է Բենդիգո։ Կոչվել է տեղացի ֆերմերներից մեկի անվամբ, իսկ նա իր հերթին իր անունը վերցրել է մարտական հմտության համար այդ ժամանակներում հայտնի բռնցքամարտիկ Վիլյամ «Բենդիգո» Թոմսոնի անունից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թիվը կազմում էր 81940 մարդ[1](անգլ.՝ City of Greater Bendigo) составило 92 146 чел. (по оценке на 30 июня 2008 года — 100 054 чел.)[3]։ Բնակչության մեծամասնությունը բնիկներ են, սակայն քաղաքում ապրում են նաև Մեծ Բրիտանիայից, Նոր Զելանդիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից գաղթածները[10]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Բենդիգոն համարվում է զարգացած արդյունաբերությամբ երկիր։ Այդտեղ կա գործվածքեղենի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, ռազմաարդյունաբերական արտադրության գործարան, ռետինից արտադրանքի արտադրություն և այն։ Բենդիգոյում զարգացած է նաև գինեգործությունը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենդիգոն ունի երեք քույր քաղաք[11]։
Մեծ Բրիտանիա Պենզանս, Կոռնուոլ, Մեծ Բրիտանիա
Չինաստան Տյանշույ, Գանսու, Չինաստան
Լոս-Ալտոս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Basic Community Profile - Bendigo» (xls) (անգլերեն)։ 2006 Census Community Profile Series : Bendigo (VIC) (Statistical District)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «Earlier Days» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ 3,0 3,1 «About Greater Bendigo» (անգլերեն)։ City of Greater Bendigo։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-16
- ↑ «Бендиго»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Discovery of Gold» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «Influx of Diggers» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-09-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «Heritage of the Past» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «History of Bendigo Art Gallery» (անգլերեն)։ Bendigo Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-16
- ↑ 9,0 9,1 «A Place of Commerce» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-28-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «Census» (անգլերեն)։ City of Greater Bendigo։ Արխիվացված է օրիգինալից 2004-08-23-ին։ Վերցված է 2010-10-22
- ↑ «Sister Cities» (անգլերեն)։ City of Greater Bendigo։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-07-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бендиго»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Review of Bendigo History» (անգլերեն)։ Bendigo Historical Society Inc։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-08-ին։ Վերցված է 2010-10-22
- «Bendigo General History» (pdf) (անգլերեն)։ Department of Planning and Community Development։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2010-10-22
|