Հելոուինի տորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելոուինի տորթ
Ենթատեսակտորթ
 Halloween cakes Վիքիպահեստում

Հելոուինի տորթ, հրուշակ որը պատրաստվում է Հելոուինի զարդարանքներով և խորհրդանիշներով։ Այն կարող է պատրաստվել Հելոուինի ավանդական գույներով՝ սև և նարնջագույն, և կարող է զարդարվել տարբեր ձևերով։ Համարվում է ընտանիքում Հելոուին նշելու պարտադիր զարդարանքներից մեկը։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելոուինի տորթը պատրաստվում է Հելոուինի խորհրդանիշներով և թեմաներով։ Այն կարող է պատրաստվել նարնջագույն կամ սև բիսկվիթով և գլազուրով[1], քանի որ նարնջագույնը Հելոուինի ավանդական գույնն է[2], ինչպիսին է դդումը[3], որը օգտագործվում լապտերներ պատրաստելու համար[4]։ Սևը Հելոուինի մեկ այլ ավանդական գույն է[3][4] և այն կարող է օգտագործվել գերեզմանոցների թեմայով տորթերի վրա։ Գլազուրը ներկելու համար կարող են օգտագործել սննդամթերքի գունանյութ[1][5]։ Գազարով տորթերը հաճախ պատրաստվում են որպես Հելոուինի տորթ[6][7]։ Դրանք երբեմն պատրաստվում են համեմունքներով, ինչպես շոկոլադե տորթը[8], պուդինգով տորթը[9] և չիզքեյքը։ Հելոուինի տորթը կարող է լինել շերտավոր[10], ինչպես նաև փոփ քեյք[11] և քափքեյք[8]։ Այն կարող է Հելոուինի ժամանակ ցուցադրվել որպես զարդարանքների մի մաս[12]։ Քաղցրավենիքով եգիպտացորենը կարող է օգտագործվել որպես տորթի զարդարանք[8], ինչպես նաև դդմաձև կոնֆետներ[փա՞ստ]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելոուինի տորթը կարող է պատրաստվել դդումի և լապտերների տեսքով[3][5]։ Երբեմն տորթերն ունենում են սարդոստայնի տեսք[8]։ Պատրաստվում են նաև գերեզմանոցների թեմաներով զարդարված տորթեր[8]։ Պատրաստվում են նաև մարդու ուղեղին նմանվող տորթեր և արյունոտ ատամների տեսքով քափքեյքեր[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառվող տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ընկերություններ զանգվածաբար արտադրում են Հելոուինի տորթեր, օրինակ՝ «Hostess Brands»-ը պատրաստում է «Hostess» քափքեյք և կոչվում է «Hostess Scarycakes»[14]։ Տորթերը պատրաստվում են նարնջագույն[14] և սև շերտերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանորյա տորթ
  • Քաղցր խնձոր – երբեմն մատուցվում է Հելոուինին և Գայ Ֆոքսի գիշերը
  • Տորթերի ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Crocker, B. (2012). Betty Crocker Halloween Cookbook. Betty Crocker Cooking. Houghton Mifflin Harcourt. էջ 132. ISBN 978-0-544-17814-4.
  2. Brennan-Nelson, D.; Wu, D. (2011). J is for Jack-O'-Lantern: A Halloween Alphabet. Sleeping Bear Press. էջ pt22. ISBN 978-1-58536-601-9.
  3. 3,0 3,1 3,2 Dunwich, G. (2007). Witch's Halloween: A Complete Guide to the Magick, Incantations, Recipes, Spells, and Lore. F+W Media. էջ 68. ISBN 978-1-4405-1665-8.
  4. 4,0 4,1 Apkarian-Russell, P. (2001). Postmarked Yesteryear: Art of the Holiday Postcard. Collectors Press. էջ 100. ISBN 978-1-888054-54-5.
  5. 5,0 5,1 Media, S.R. (2003). Celebrate Halloween. St Remy Media Incorporated. էջ 40. ISBN 978-1-894827-27-0.
  6. Bracken, Erica (2015 թ․ հոկտեմբերի 28). «Halloween Carrot Cake Cupcakes». TheTaste.ie. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  7. Clark, B.; Dodd, A.; Beckman, J. (2004). The Halloween Handbook: 447 Costumes. Workman Pub. էջ 200. ISBN 978-0-7611-2987-5.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Hood, K.J.M. (2014). Halloween Delights Cookbook: A Collection of Halloween Recipes. Cookbook Delights Holiday Series. Whispering Pine Press International, Incorporated. էջեր 119–138. ISBN 978-1-59434-181-6.
  9. Selasky, Susan (2014 թ․ հոկտեմբերի 30). «Test Kitchen recipe: Haunted Graveyard Pudding Cake». Detroit Free Press. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Chocolate Layer Cake With Frog Frosting». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  11. Cake Pops Halloween: Tips, Tricks, and Recipes for 20 Spooktacular Treats. Chronicle Books LLC. 2014. էջեր 35–37. ISBN 978-1-4521-4020-9.
  12. Saville, J.N.C. (2012). Cake Decorating with the Kids – Halloween: A fun & spooky cake decorating project. F+W Media. էջ 14. ISBN 978-1-4463-5900-6.
  13. McCrum, Kirstie (2015 թ․ հոկտեմբերի 14). «Trick or treat? Halloween cakes look horrifying but are they devilishly tasty?». Irish Mirror. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  14. 14,0 14,1 «Halloween hand outs get creative and creepy». USA Today. 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]