Գազարով տորթ

Գազարով տորթ, տորթ, որը պարունակում է գազար` խառնված խմորի հետ։ Գազարը փափկում է պատրաստման ժամանակ, իսկ տորթը, բնականաբար, ունի փափուկ, խիտ տեսք։ Գազարը լավացնում է համը, արտաքին տեսքը։
Խմոր և բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազարով տորթը իր պատրաստման (թաց բաղադրամասեր՝ ձուն և շաքարը, առանձին խառնվում են և հետո խառնվում չորերի հետ) եղանակով և վերջնական համախառն զանգվածով (որը հիմնականում լինում է ավելի խիտ, քան սովորական տորթերը) հիշեցնում է այսպես կոչված «արագ հաց»։
Գազարի տորթի պատրաստման շատ եղանակներ իրենց մեջ պարունակում են լրացուցի բաղադրամասեր, ինչպիսին են ընկույզը, չամիչը, արքայախնձորը և կոկոսը։ Որպես օրենք, գազարի տորթի օշարակը պատրաստվում է սերուցքային պանրից (շաքարի փոշի, սերուցքային կարագ, դիգի-դիգի)։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազարի տորթը կարելի է ուտել հենց այդպես, սակայն սովորաբար այն պատված է լինում ընկույզից և սերուցքային պանրից պատրաստված օշարակով։ Այն հաճախ պատված է օշարակով, կամ մարցիպանով, որն ունի գազարի տեսք։ Գազարի տորթերը կարող են ունենալ տարբեր ձևեր և կարող են վաճառվել մթերային խանութներում փաթեթավորված, կամ թարմ վիճակով թխվածքների արտադրամասից։ Երբեմն գազարի տորթը պատրաստում են շերտավոր խմորով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ միջնադարում գազարը օգտագործվել է քաղցր թխվածքենր պատրաստելու համար, քանի որ քաղցրացուցիչները թանկ էին, իսկ գազարը մնացած բանջարեղեններից, ինչպես նաև բազուկից ավելի շատ շաքար է պարունակում։ Այսպիսով գազարը ավելի հասանելի էր և հաճախ էր օգտագործվում քաղցր աղանդեր պատրաստելու համար։Գազարի տորթի առաջացման պատմությունը վիճելի է։ Ամենայն հավանականությամբ առաջին անգամ պատրաստվել է Պիկաշոների ընտանքում, որն ուներ իտալական ծագում։ Գազարով տորիթի հանրաճանաչությունը մեծացավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ Անգլիայում, ապրանքների վրա եղած քարտերի պատճառով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brown, Alton (2002) I’m Just Here for More Food: Food × Mixing + Heat = Baking. New York, N.Y.։ Stewart, Tabori & Chang ISBN 1-58479-341-4
- Davidson, Alan (2006) Oxford Companion to Food 2nd ed; illustrations by Soun Vannithone. London։ Oxford University Press. ISBN 0-19-280681-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինչպես պատրաստել գազարով տորթ
- Рецепт морковного торта (ռուս.)
- Рецепт Рецепт морковного торта на Food Network (անգլ.)
- Пошаговый рецепт морковного кекса Archived 2012-11-01 at the Wayback Machine. (ռուս.)