Հաքքյարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հաքքյարի
թուրք.՝ Hakkâri
Hakkari...Şehir.. - panoramio.jpg
Կոորդինատներ: 37°34′28″ հս․ լ. 43°44′27″ ավ. ե. / 37.57444° հս․. լ. 43.74083° ավ. ե. / 37.57444; 43.74083
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Հաքքյարի (նահանգ)
Այլ անվանումներ Colemerik, Hakari, Hakâri, Julamerk, Khakkari, Çölemerik
Մակերես 2 237 կմ²
ԲԾՄ 1720 մետր
Խոսվող լեզուներ թուրքերեն, քրդերեն, հայերեն
Բնակչություն 60 891 մարդ (2008)
Ագլոմերացիա 83 423
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 438
Փոստային ինդեքս 30000
Ավտոմոբիլային կոդ 30
Պաշտոնական կայք hakkari.bel.tr
##Հաքքյարի (Թուրքիա)
Red pog.png

Հաքքյարի (թուրք.՝ Hakkâri, հայ․՝ Ջուլամերիկ), քաղաք Թուրքիայի հարավարևելյան մասում, Հաքքյարի նահանգում: Այն Հաքքյարի նահանգի նահանգակենտրոնն է: 2008 թվականի տվյալներով Հաքքյարիի բնակչությունը կազմում է 60 891 մարդ: Քաղաքում հիմնականում բնակվում են քրդեր: Քաղաքը գտնվում է Իրաքի սահմանից 32 կիլոմետր հեռավորության վրա: Հաքքյարի բառը արաբերենից թարգմանած նշանակում է «ֆերմերներ»: Հաքքյարիում 1915 թվականին երիտթուրքերի հրամանով քրդերի կողմից ոչնչացվել է շուրջ 30 000 ասորիներ: Քաղաքի տարածքը բնակելի է եղել դեռևս քարի դարից: Տարբեր ժամանակներում քաղաքի տարածքը եղել է Ուրարտուի, Ասորեստանի, Մեծ Հայքի և Օսմանյան կայսրության կազմում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]