Jump to content

Հարություն Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Սարկիսով
Ծնվել էդեկտեմբերի 14 (27), 1908[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 23, 2001(2001-04-23) (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույժ և մանրէաբան
Հաստատություն(ներ)Ադրբեջանի գիտա-հետազոտական ​​անասնաբուծության ինստիտուտ[1] և Ya. R. Kovalenko and K.I. Skryabin's Russian Scientific and Research Institute for Experimental Veterinary?[1]
Գործունեության ոլորտՍնկաբանություն
ԱնդամակցությունRussian Academy of Agricultural Sciences?[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1931)[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումmember of the Russian Academy of Agricultural Sciences? և պրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1951)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հարություն Քրիստափորի Սարկիսով ([դեկտեմբերի 14 (27), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 23, 2001(2001-04-23), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս) (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ 1932-1934 թվականներին եղել է Ադրբեջանի անասնաբուժական ԳՀԻ-ի, 1934-1939 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, 1939-1956 թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 1957 թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։

Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովետին և բիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962 թվականից ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (Ժնև) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ ԽՄԿԿ անդամ է եղել 1951 թվականից։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 234—235.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Սարկիսով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 234