Հարություն Հակոբյանը ծնվել է Արևմտյան ՀայաստանիԻգդիր քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում։ Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»։ 1973 թվականին ավարտել է ՄոսկվայիԱ. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943 թվականից, 1965 թվականից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։
«Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։
Հակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է՝ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 73)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։