Հասմիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասմիկ Հարությունյան
Hasmik-harutyunyan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1960(1960-12-26) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՇողակն
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (1982) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1995)
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Հասմիկ Սերյոժայի Հարությունյան (դեկտեմբերի 26, 1960(1960-12-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (2011): «Շողակն» ֆոլկ-անսամբլի հիմնադիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Հարությունյանը ծնվել է 1960 թվականին Երևանում: 1982 թվականին ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1995 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը: 1983-1996 թվականներին հանդես է եկել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի «Ակունք» ազգագրական անսամբլում: 1995 թվականին հիմնադրել է «Շողակն» ֆոլկ-անսամբլը, որի հետ բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2009 թվականին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Giving Voice» երաժշտական փառատոնում մենահամերգով հանդես է եկել հայկական օրորոցային երգերի կատարմամբ: Նույն թվականին ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել ամերիկյան «Կիտկա» կանանց վոկալ անսամբլի հետ, որտեղ ներկայացրել է «Կոմիտաս» և հայկական ժողովրդական երգերը, որոնք կատարել է նաև Սան Ֆրանցիսկոյի միջազգային երաժշտության փառատոնի ժամանակ: 2011թվականին մասնակցել է Թուրքիայի Արդվին քաղաքում կազմակերպված «Green Yayla» փառատոնին: Նույն թվականին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական համերգին[3]:

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շողակն» անսամբլի հետ

  • «Հայկական անթոլոգիա», 2002
  • «Հայկական ավանդական պարեր», 2004
  • «Հայկական օրորոցայիններ», 2004 («Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ», 2004)
  • «Երաժշտություն Հայաստանից», 2008

«Կարոտ» անսամբլի հետ

  • «Կարոտ 1», 2001
  • «Կարոտ 2», 2003

«Հայրիկ Մուրադյան մանկական անսամբլի հետ»

  • «Հայ ավանդական մանկական երգեր», 2005

Ալեքսան Հարությունյանի հետ

  • «Հայկական հարսանեկան երգեր», 2010
  • «Հորովել-Հայ ավանդական աշխատանքային երգեր», 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shoghaken Folk Ensemble»։ www.road-to-armenia.com։ Վերցված է 2016-12-10 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Հասմիկ Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-10 
  3. «Hasmik Harutyunyan»։ road-to-armenia.com։ Վերցված է 2016-12-10