Հասան Ռագաբ
Հասան Ռագաբ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14, 1911 |
Ծննդավայր | Հելուան |
Մահացել է | հունվարի 11, 2004 (92 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Հասան Ռագաբ (արաբ․՝ حسن رجب, մայիսի 14, 1911, Հելուան - հունվարի 11, 2004, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի զինվորական, դիվանագետ և հասարակական գործիչ։ Առավել հայտնի է պապիրուսի արտադրության տեխնոլոգիայի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներով, ինչը հանգեցրել է Եգիպտոսում զբոսաշրջության ճյուղի նկատելի զարգացմանը։ Գիզայի Յակուբ կղզու «Փարավոնական գյուղի» հիմնադիրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հելուան քաղաքում, Կահիրեի համալսարանում և Փարիզի էլեկտրատեխնիկայի բարձրագույն դպրոցում ստացել է ճարտարագետի որակավորում։ 1939 թվականից ծառայել է եգիպտական բանակի ինժեներական կորպուսում, մասնակցել է Էլ Ալամեյնի առաջին և երկրորդ մարտերին՝ 1943 թվականին բարձրանալով և ստանալով գեներալի կոչում։ 1944 թվականին նա ղեկավարել է գիտական ռազմական հետազոտությունների բաժինը (արտոնագրել է արևային կողմնացույցը և ծպտագրական սարքը)[1], 1945 թվականին աշխատել է Վաշինգտոնում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչությունում։ 1952 թվականի հեղափոխությունից հետո ծառայել է ռազմական նախարարությունում, 1956 թվականին դարձել է Եգիպտոսի առաջին դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այնուհետև նշանակվել է դեսպան Իտալիայում (1959) և Հարավսլավիայում (1961), 1962 թվականին դիվանագիտական ծառայությունից հրաժարվելուց հետո ղեկավարել է ջրային ռեսուրսների եգիպտական կազմակերպությունը։ 1964 թվականից աշխատել է զբոսաշրջության նախարարությունում։
Չինաստանում գտնվելու ժամանակ նա տարված է եղել թղթի տեխնոլոգիաների և առհասարակ գրենական նյութերի պատմությամբ, նա այցելել է Ցեյ Լունի հուշահամալիր։ 1962 թվականին դիվանագիտական ծառայությունից հրաժարական տալուց հետո նա որոշել է զբաղվել պապիրուսի արտադրության տեխնոլոգիայի վերականգնմամբ[2]։ Աշխատանքին անցնելով՝ նա հայտնաբերել է, որ պապիրուս այլևս չի մշակվում Եգիպտոսում, և նրան ստիպված էր սերմ ներմուծել Սուդանից և Սիցիլիայից[3]։ Գրեթե չորս տարի տևել է հնագույն աղբյուրների ուսումնասիրությունը, որում տեխնոլոգիան նկարագրվել է կամ վիմագիր, կամ ամբողջովին անհասկանալի։ 1966 թվականի հուլիսին Ռագաբը պատրաստել է պապիրուսի առաջին նմուշները, իսկ 1967 թվականից՝ Յակուբ կղզում հիմնել է Պապիրուսի ինստիտուտ։ Հետազոտություններից զուգահեռ այն վերածվել է հին եգիպտական պապիրուսի գեղարվեստական օրինակների արտադրության վաճառքի համար մեծ կենտրոնի։ Արտոնագրել է սարքեր՝ պապիրուսի մանրաթելերեր գլանելու և պապիրուսի վրա հիերոգլիֆներ տպելու համար[4]։
1979 թվականին Հասան Ռագաբը պաշտպանել է իր դիսերտացիան՝ Գրենոբլի Ճարտարագիտական ինստիտուտում (Ֆրանսիա) փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալու համար։ Դիսերտացիայի թեման էր՝ «Պապիրուսը և հին եգիպտացիներից գրելու նյութերի արտադրությունը», դրա նյութերի հիման վրա լույս են տեսել մի քանի գրքեր և մոտ 30 հոդվածներ[5]։
Գիտական աշխարհում համբավ ձեռք բերելով՝ Հասան Ռագաբը 1974 թվականին սկսել է աշխատել «Փարավոնական գյուղի» ստեղծման վրա, նրա ոգեշնչման թեման էր Օռլանդոյում (Ֆլորիդա) «Դիսնեյ Ուորլդը»։ Գնելով Յակուբ կղզին՝ նա տնկել է 5000 ծառերը՝ նույնը, ինչ մշակել են հնում՝ ուռենիներ, սոսիներ և փյունիկյան արմավենիներ։ Դրանք պետք է փակեին ժամանակակից Կահիրեի տեսարանը։ 1985 թվականին բաց երկնքի տակ թանգարանը բաց էր այցելուների համար։ 1992 թվականին նրա ջանքերով կառուցվել է Թութանհամոնի գերեզմանի ճշգրիտ պատճենը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Invention»։ Dr. Hassan Website։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-09-ին։ Վերցված է 2016-05-29
- ↑ Alia HANAFI (August 7th, 2004)։ «In memoriam Hassan RAGAB 1911—2004»։ International Association of Papyrologists։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին։ Վերցված է 2016-05-28
- ↑ Bagnall, 2011, էջ 5
- ↑ Lara Iskander։ «The Papyrus Museum in Cairo»։ Tour Egypt։ Վերցված է 2016-05-27
- ↑ «Career»։ Dr. Hassan Website։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-10-ին։ Վերցված է 2016-05-27
- ↑ Владимир Беляков (1 апреля 1994)։ ««Машина времен» доктора Рагаба»։ Вокруг света։ Վերցված է 2016-05-27
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Oxford Handbook of Papyrology / Ed. by R. Bagnall. — Oxford : Oxford University Press, 2011. — 712 p. — ISBN 9780199720842.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Dr. Hassan Ragab»։ Dr. Hassan Website։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-09-ին։ Վերցված է 2016-05-27
- Alia HANAFI (August 7th, 2004)։ «In memoriam Hassan RAGAB 1911—2004»։ International Association of Papyrologists։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին։ Վերցված է 2016-05-28
- Lara Iskander։ «The Papyrus Museum in Cairo»։ Tour Egypt։ Վերցված է 2016-05-27
- Վլադիմիր Բելյակով (1 апреля 1994)։ «Դոկտոր Ռագաբի «Ժամանակների մեքենան»»։ Вокруг света։ Վերցված է 2016-05-27