Jump to content

Ցեյ Լուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեյ Լուն
չինարեն՝ 蔡伦
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 62 կամ 50[1]
ԾննդավայրLeiyang, Guiyang Commandery, Հան դինաստիա
Մահացել է121[2]
Մահվան վայրԼոյան, Հան դինաստիա
ՔաղաքացիությունՀան դինաստիա
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ, ներքինի և beamter
 Cai Lun Վիքիպահեստում

Ցեյ Լուն (անգլ.՝ Cai Lun, չինարեն՝ 蔡倫 , ոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 62 կամ 50[1], Leiyang, Guiyang Commandery, Հան դինաստիա - 121[2], Լոյան, Հան դինաստիա), չինական Խան դինաստիայի ներկայացուցիչ, որին վերագրվում է թղթի գյուտը։

Ցեյ Լունը ծնվել է Լեիյան քաղաքում, որը գտնվում է Խունյան նահանգի ներկայիս Խենյան շրջանում։ Մ. թ. 75 թվականին նա հայտնվում է կայսերական պալատում արդեն որպես ներքինի, իսկ 105 թվականին հանդես է գալիս թղթի տեխնիկական արտադրության բարելավման թեմայով զեկույցով՝ նշանավորելով իր գործունեությունը և անձը։ Այս իրադարձությունից հետո կայսր Խե Դին (Լյու Չժաո) շնորհում է նրան նախարարի բարձրագույն տիտղոս և տալիս մեծ հարստություն։ Սակայն նա հայտնվում է պալատական խժդժության մեջ կայսեր Ան Դիի օրոք, և վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ՝ խմելով թույն։

Թղթի ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեյ Լունի թղթի պատրաստման գործընթաց

Նախքան Ցեյ Լունի թղթի հայտնագործումը, թղթի համար նյութ էր ծառայում կանեփի տերևները, իսկ ավելի վաղ շրջանում հումք էին հանդիսանում արհեստական մետաքսի կոկոնները։ Ցեյ Լուն թուղթը մշակելիս օգտագործում էր մանրաթելեր, փայտի մոխիր, կաշի և կանեփ։ Այս ամենը խառնում էր ջրով և ստացված զանգվածը լցնում էր թղթի համար նախատեսված հատուկ կաղապարների մեջ (փայտից շրջանակներ՝ պատրաստված բամբուկի մազմզուկներով)։ Այնուհետև արևի տակ չորացնելուց հետո, նա այդ մասսան հարթեցնում էր հատուկ քարերի միջոցով։ Արդյունքում ստացվում էր բավական ամուր մակերես ունեցող թուղթ։ Ցեյ Լունի գյուտից հետո, թղթի արտադրությունը սկսեց արագ կատարելագործվել։ Թուղթն էլ ավելի ամուր դարձնելու համար սկսեցին ավելացնել օսլա, սոսինձ, բնական ներկանյութեր և այլն։

Հետմահու փառք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Ցեյ Լունը պաշտվել է որպես աստված, և քարե սանդը, որում նա մանրացնում էր բույսերի մանրաթելերը, երկար տարիներ ցուցադրվում էր նրա նախկին տանը[3]:

2010 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ցեյ Լունի անունով է կոչել Լուսնի խառնարաններից մեկը, որը մասամբ տեսանելի է Երկրի մակերևույթից[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Б.Байер, У. Бирштайн и др. История человечества 2002 ISBN 5-17-012785-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #139284036 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. Rafe De Crespigny Cai Lun // A Biographical Dictionary of Later Han to the Three Kingdoms (23—220 AD). — Brill, 2007. — С. 27. ISBN 978-90-04-15605-0
  4. «Three Moon Craters Named after Chinese Scientists». Chinese Academy of Sciences (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեյ Լուն» հոդվածին։